ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավարության երկու կողմը 05/16/2019 13:08 | Վերլուծություններ
Իրավական կողմ
1. «Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը:
Փաստացի՝ նախաքննության ընթացքում խափանման միջոցի ընտրության և կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ժամանակ դատարանից թաքցվել են գործի համար էական նշանակություն ունեցող նյութեր։ Դա չի կարող կասկածներ չհարուցել նախաքննության օբյեկտիվության և կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին: Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցույց է տալիս, որ կալանքի հիմնավորումները նախաքննության փուլում ոչ միայն բավարար չեն եղել, այլև ներկայացվել են նյութերը թաքցնելով, իրականությունը կեղծելով:
2. Նախաքննությունն ավարտված է, վերացել է քննությանը խոչընդոտելու՝ դատախազության վարկածը, իսկ ինչ վերաբերում է փախուստի վտանգին, ապա այն ի սկզբանե խոցելի է եղել հենց այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում, ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից, այն դեպքում, երբ ոմանք այլ գործերի շրջանակներում որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար: Սա եզակի դեպք է, երբ մարդն արտերկրից ինքնակամ վերադարձել է՝ պաշտպանելու իր իրավունքները, երբ հանգիստ կարող էր հանգրվանել որևէ գերտերությունում ։
3. Անհնար է հաշվի չառնել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների երաշխավորությունը: Սա աննախադեպ քայլ է։ Այս երաշխավորությամբ նրանք ընդգծում են իրենց վստահությունը, որ Քոչարյանը չի խուսափելու և չի խոչընդոտելու քննությանը: Եվ եթե այս ամենից հետո դատարանը, այնուամենայնիվ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը թողնի անփոփոխ, ապա դա կնշանակի, որ այս պարագայում խափանման միջոցը ծառայում է որպես մարդուն պատժելու, կալանքի միջոցով մարդուն «կոտրելու» գործիք: Իսկ սա լրիվ այլ պատմություն է։
Հանրային կողմ
Ա/ Դատավարությունը պետք է վստահություն ներշնչի: Հնչելու են բազմաթիվ հարցեր, և դրանց պետք է տրվեն հստակ պատասխաններ: Հարցերի պատասխանները պետք է համոզիչ լինեն քաղաքացու և հասարակության համար։ Հարցերի պատասխանները պետք է լինեն հիմնավոր ու փաստարկված, և ոչ՝ մանիպուլյատիվ: Դատավարությունը պետք է պատասխանի բոլորի հարցերին՝ և՛ նրանց, ովքեր ազատություն են պահանջում, և՛ նրանց, ովքեր ցմահ ազատազրկում են վանկարկում: Եվ այստեղ խնդիրն ամենևին նրանում չէ, որ ոմանք Քոչարյանին համարում են լավ նախագահ, մյուսները՝ ոչ, ոմանք համակրում են, ոմանք՝ հակակրում, ոմանք կարևորում են նրա նախագահության ժամանակ եղած ձեռքբերումները, տնտեսական աճը, մյուսները մատնանշում են բացթողումները: Խնդիրն այն է, որ դատավարությունը պետք է հանրային վստահություն ունենա։ Հակառակ դեպքում այն ունենալու է զրոյական արժեք, և քաղաքական իրավիճակի փոփոխության հետ սկսվելու են նոր դատավարություններ՝ այլ դերակատարներով։ Եվ եթե այսօր չփոխվի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, ապա դատարանը տապալելու է վստահության քննությանը։ Ուղղակի առաջին իսկ նիստից այն չի ունենալու վստահության որևէ պաշար։
Բ/ Ակնհայտ է, որ այս դատավարությունը տևելու է երկար։ Եվ հանրությունը երկար ամիսներ հետևելու է քննությանը։ Շատ կարևոր է այս պայմաններում թույլ չտալ ներհասարակական լարվածության աճ, ներքին թշնամանք և ավելի վտանգավոր զարգացումներ։ Եթե դատավարության հենց սկզբնական փուլում չլուծվի կալանքի հարցը, կողմերն այդ կերպ չհանդարտեցվեն, դա բերելու է արհեստական լարվածության:
Ի՞նչ ենք ուզում, որ մարդիկ իրար բախվե՞ն: Ուզում ենք հասարկության տարբեր թևեր իրար բզկտե՞ն: Չե՞նք տեսնում, որ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ անչափահասներն են հայտնվում այս՝ արհեստականորեն լարվող միջավայրում: Սրա միակ ռացիոնալ լուծումը խափանման միջոցի փոփոխությունն է և դատավարության ողջ ընթացքի մոնիտորինգի համար քաղաքացիական մեխանիզմների ստեղծումը, դատի շուրջ հնարավորինս հանդարտ հանրային մթնոլորտ ու առողջ քննարկումներ ապահովելը։։ Լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների համար դատարանի դահլիճում մեծ աշխատանք կա անելու՝ ճշմարտությունը բացահայտելու, մեր ընդհանուր պատմության այս ցավոտ դրվագի մասին բազմակողմանի տեղեկություններ ստանալու և հանրությանը փոխանցելու համար։ Պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա, ոչ թե ավելորդ աղմուկով բարձր պահել լարվածության շեմը, որպեսզի աղմուկի մեջ դատավարության իրական ասելիքը խեղդվի։ Մենք ուզո՞ւմ ենք լուծել մարտի մեկի խնդիրը, ուզո՞ւմ ենք, որ երկիրը հաղթահարի այս փուլն ու շարժվի առաջ, թե՞ ուզում ենք անընդհատ շահարկել ու քաղաքական դիվիդենտներ քաղել այս թեմայից: Թեման կփակվի և ներքին թշնամանքն ու չարությունը կսպառվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացին ու հասարակությունը ստանան պատասխաններ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից