ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր 05/16/2019 21:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ Հոնգ Շուն, Լի Հաուն, Ջինգ Շումինգը, Չեն Յանշուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Աննա Հակոբյանը նշել է, որ Չինաստան այցի նպատակներից մեկն էլ հայ և չինավի կանանց համագործակցությունը տարբեր բնագավառներում վերականգնելն էր:
«Ես վստահ եմ, որ կանայք կարող են շատ բան անել և շատ բան փոխել: Կանայք մեծ ուժ են, եթե ամբողջ աշխարհի կանայք միավորվեն, նրանք կարող են շատ բան անել, աշխարհը դարձնել ավելի բարի ու դրական: Ես վստահ եմ, որ հայ և չինացի կանայք կարող են բազմաթիվ ոլորտներում շատ ակտիվ համագործակցել»,- ասել է Աննա Հակոբյանը:
Այդ համատեքստում նա ներկայացրել է իր ձեռնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է խթանել, որ զինված հակամարտությունները խաղաղ կարգավորում ստանան:
«Այս նախաձեռնությունն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մեզ համար չափազանց կարևոր է խնայել սահմանի երկու կողմերը պաշտպանող տասնութամյա զինվորների կյանքը»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նա շեշտել է, որ կանանց դերակատարումը հատկապես մեծ էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխության իրականացման հարցում, և հենց կանանց ակտիվ մասնակցության արդյունքում էր, որ հեղափոխությունը խաղաղ ընթացք ունեցավ։
«Ես համաձայն եմ Ձեզ հետ, կանայք մեծ ուժ են և մեծ դեր ունեն երկրի զարգացման գործում: Չինացի կանանց դերը շատ մեծ է երկրում ընթացող բարեփոխումների գործում: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ մեծ է և հասարակական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունն անընդհատ աճում է»,- ասել է Ժաո Վենը` հավելելով, որ այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է լավ արդյունքներ տալ:
Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու նպատակները: Ժաո Վենն էլ պատմել է ֆեդերացիայի իրականացրած ծրագրերից Childrens fund-ի մասին, որի նպատակն է սոցիալական աջակցություն ցուցաբերել այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերումով եկել են մեծ քաղաքներ:
Աննա Հակոբյանի գնահատմամբ՝ հիմնադրամը կարող է համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ ճանաչողական, կրթական ծրագրերում, «մանավանդ որ հայ-չինական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում, իսկ չինարեն լեզուն Հայաստանում դառնում է շատ տարածված և պահանջված»,- շեշտել է Աննա Հակոբյանը:
«Երեխաների խնդիրներն իմ գործունեության շատ կարևոր մասն են կազմում: Ես ինքս չորս զավակ ունեմ: Եվ, անկեղծ ասած, ինձ շատ հուզեց Հայաստանում Չինաստանի դեսպանի պատմությունը, որ դասախոսության համար ստացված գումարը նա փոխանցել է բարեգործական հիմնադրամին, որն օգնելու է երկու չինացի երեխաներին: Շատ ուրախ եմ, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, որ երկու երեխաներն անընդհատ գտնվեն դեսպանտան ուշադրության կենտրոնում»,-հավելել է Աննա Հակոբյանը
Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող ծրագրերում ակտիվորեն համագործակցել:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատուն, որից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ