ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին 05/16/2019 14:49 | ԼՐԱՀՈՍ
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Ամուլսարի վերաբերյալ «Էլլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները ՀՀ քննչական կոմիտեին կփոխանցվեն մայիսի վերջերին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», - ասաց նա՝ նշելով, որ արդյունքներն ստանալուց հետո միայն կառավարությունը դրան համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի:
Ինչ վերաբերում է հարցին, թե ներդրումային ծրագիրն ինչ հանգուցալուծում կստանա՝ փոխվարչապետը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել:
«Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը», - ասաց նա:
Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն ասաց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:
«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է», - ասաց Տիգրան Ավինյանը:
Դուք օրենքի նկատմամբ կիրառում եք ստեղծագործական մոտեցում. Ալումյանը՝ դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ դատավորը օրենքի նկատմամբ կիրառում է ստեղծագործական մոտեցում, ընդ որում ստեղծագործում է ընթացքում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր ապահովել տեխնիկական հնարավորություններ` ցուցադրելու համար 15 րոպեանոց տեսանյութեր, իսկ դատավորը նշել էր, որ այս փուլում ապացույցներ չեն ներկայացվում:
‹‹Ոչ մի տեղ գրված չէ, որ կարող եք խորհրդակցական սենյակում գնահատել մի նյութ, որը մենք իրավունք չունենք այստեղ ներկայացնելու: Եթե Դուք պետք է խորհրդակցական սենյակում օրինակ գնահատեք Արշակ Կարապետյանի ցուցմունքը, որի վրա հիմնվում է մեղադրանքի կողմը, ապա ո՞վ ասաց, որ այդ ցուցմունքը այստեղ չի կարող հետազոտվել››,-ասաց Ալումյանը:
Նա նշեց, որ երբ միջդատական վարույթում քննարկվում էր նույն հարցը, այդ ժամանակ ամեն ինչ շատ նորմալ հետազոտվել է:
‹‹Այդ Դուք ո՞ր կանոնով եք քննում: Մինչև այդ ասացիք, որ 285-րդ հոդվածով ամրագրված կանոններով եք անցկացնելու այս դատավարությունը: Մենք ամբողջ նախաքննության ընթացքում դատարանում այդ նույն կանոնների հիման վրա մասնակցում էինք, և մեր ներկայացված փաստաթութը քննարկվում էր։ Ճիշտ է՝ դրանից բխող հետևությունները մենք անօրինական ենք համարում, բազց գոնե այդ իրավունքը պահպանվում էր››,-ասաց փաստաբանը:
Դատավորն էլ արձագանքեց՝ ասելով, որ որևէ ապացույց սույն դատական նիստի հետազոտման հիմքից դուրս է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը