ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի աշխատակազմը՝ ցրել-ջրելու կամ վատնելու ճանապարհին 05/16/2019 21:44 | Վերլուծություններ
Նախորդ իշխանություններին առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ աղբյուրից կատարված գնումների մեջ մեղադրող ներկա իշխանությունն այսօր, եթե նկատում եք, հենց այդ նույն մեղքերի մեջ է հայտնվել: Այդօրինակ փաստերի հետ արդեն իսկ առնչվել ենք և պետական վերահսկողական ծառայության առիթով, և Երևանի քաղաքապետարանում «Կամազ» մակնիշի մեքենաներին տրված նախապատվության համատեքստում, այն դեպքում, երբ այլ տարբերակ նույնպես գոյություն է ունեցել:
Բնականաբար, բոլոր արտամրցութային, մեկ աղբյուրից կատարված գնումների հիմնական պատճառաբանություններից առաջինը ժամկետների սղությամբ պայմանավորելն է, ինչը և արել է «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունը, երբ վերջինս հարց էր ուղղել Հայաստանում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա առթիվ ծախսված գումարների հասցեականության և նպատակայնության վերաբերյալ:
Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանը հետևյալն է՝ «ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց: Արդյունքում ստացվել է այնպես, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն են առել սուբեկտիվ ընտրված մի քանի ընկերություն, նաեւ անհատ ձեռներեց, որոնց թվում կային դեռեւս մի քանի ամսվա պատմություն ունեցողներ։Կառավարությունից ստացած գրավոր պատասխանի համաձայն՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։
Ըստ այդմ, գործ ունենք մի իրողության հետ /օրինակ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում/, երբ ասենք՝ միջոցառումները կազմակերպելու համար 8 մլնից ավելի դրամի պայմանագիր է կնքվել կոնկրետ Ա/Ձ-ի հետ, սակայն իրականում միջոցառումների կազմակերպումն իրականացրել է մեկ այլ կազմակերպություն՝ այդ մասին նաև ծանուցելով սոցցանցերում, իր ֆբ անձնական էջի միջոցով: Տվյալ կազմակերպությանն ըստ կառավարության պաշտոնական պատասխանի՝ տրամադրվել է 8137000 դրամ՝ Կոտայքի մարզում միջոցառումներ կազմակերպելու համար: Արդ, ի՞նչով է բացատրվում այս խճողումը, ի վերջո, ո՞ր կազմակերպությունն է ստանձնել միջոցառումների կազմակերպումը: Ինչ է սա եթե ոչ կոռուպցիայի տիպիկ դրսեւորում։
Եվ կամ՝ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, ո՞րի վրա ինչքա՞ն գումար է ծախսվել: Չէ՞ որ պետբյուջեից հատկացված այդ գումարները նոր իշխանությունները պիտի այնքան հստակ և նպատակային ծախսեին, որ կասկածի տեղ չթողնեին մեր քաղաքացիներին: Մանավանդ, հենց տոնի օրն արդեն իսկ շատ քաղաքացիներ բարձրաձայնեցին, որ ավելի հրատապ խնդիրներ կարելի էր լուծել այդ գումարներով: Ի դեպ, երբ կառավարությունն ասում է, թե՝ 124 մլն-ից 108 448 110 դրամը հատկացվել է Երևանում և մարզերում միջոցառումները կազմակերպելուն, ըստ էության ոչինչ չի ասում:
Նախ, հետաքրքիր է՝ ո՞ր միջոցառումների մասին է խոսքը՝ մեր կրթամշակութային, արվեստի և սպորտային հաստատությունների սաների կողմից զբոսայգիներում անցկացվող մրցույթների և շոու ծրագրերի՞: Ասենք, կարո՞ղ են նրանք կոնկրետ նշել, թե այս կամ այն երաժշտական, սպորտային հաստատությանն ինչքա՞ն գումար է հատկացվել: Թե՞ երեխաները կամավոր-պարտադիր տարբերակով եկել համերգ են տվել, բադմենտոնի, սուսերամարտի, սթիիթբոլի, ցուցադրական ներկայացումներով հանդես եկել ու ցրվել: Կամ՝ նարդու, շաշկու և շախմատի սպորտային նախաձեռնությունները որքանո՞վ են ծախսեր ենթադրել, մասնակիցներին գումա՞ր է տրվել: Էլ չենք խոսում՝ մանկական տիկնիկային ներկայացումների, կավճանկարի, վերնիսաժում նկարների ցուցահանդեսների, և այլ հանրային միջոցառումների մասին, որոնք, քաղաքացու օրվա հայտարարված միջոցառումների ցանկում էին: Սրանց վրա որքա՞ն գումար է ծախսվել, կամ մեկ պարզագույն հարց ընդամենը՝ արդյո՞ք երեխաներին քաղաքացու օրվա շրջանակում հատկացված գումարներով են ,,ա,, կետից տեղափոխել ,,բ,, կետ և հակառակը… Արդյո՞ք Քաղաքացու օրվա առիթով մարզային միջոցառումներին մասնակցող պետական պաշտոնյաների երթուդարձը նույնպես վերոհիշյալ գումարի շրջանակում է եղել, այս բաների մասին որևէ նշում չկա:
Ի վերջո, պատասխանում նշվում է, թե գումար է հատկացվել նաեւ «Հանրային կապերի մեդիա» ՊՈԱԿ-ին: Հարց է ծագում՝ ի՞նչու է գումար հատկացվել տվյալ ՊՈԱԿ-ին, եթե նա իր գործառույթն է իրականացրել՝ կազմակերպելով քաղաքացու օրվա միջոցառումների լուսաբանումը եւ ինչպես է դրսեւորվել այդ լուսաբանումը՝ հեռուստաընկերություններին են գումար տվել, թե՞ թեթերին ու կայքերին: Նաև ասվում է, թե գումարներ են տրվել միջոցառումները համակարգողներին, առանձին գումար է հատկացվել միջհամայնքային միջոցառումներին օժանդակելու եւ անգամ մարզեր փոխադրումներ կազմակերպելու համար։
Իհարկե, կառավարությունը չի մանրամասնել թե ու՞մ են փոխադրել մարզեր, արդյոք այդ գումարները նախատեսվել են օրինակ, իշխանության տարբեր ներկայացուցիչների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Ասենք՝ տարբեր մարզեր ներկայացնող պատգամավորներին իրենց հայրենի քաղաք գնալու և խորոված կամ այլ համադամ խորտիկներ ճաշակելու համար բենզինի և ճաշի- ընթրիքի գումա՞ր է դուրս գրվել, թե՞ երևանյան զբոսայգիներում հանրության ներկայացուցիչների հետ ինքնաբուխ փոխշփման մասնակից լինելն էլ փողով է եղել։ Ընդհանրապես, եթե ամեն բան հստակ ներկայացվեր, լրատվամիջոցները ենթադրությունների գիրկը չէին ընկնի։
Առաջին անգամ նշվող քաղաքացու օրվա ծախսերն իշխանությունների կողմից շա՜տ մշուշապատ են ներկայացվում և տպավորությունն այնպիսին է, թե թղթի վրա մի բան է գրված, իսկ իրականում հիմնականում հանրային, քաղաքացիական նախաձեռնություններով, ինքնաբուխ զբոսանքի հաշվին նշվեց՝ տեղ-տեղ հանրային, ժողովրդական խորովածով ու այլ հյուրասիրություններով:
Այս առումով բազում հարցեր առկախ են մնում և որքան էլ ցանկանանք, հստակություն չենք տեսնում նաև 15 762 000 դրամանոց ծախսերի մեջ, որն ըստ կառավարության տեղեկատվության՝ օգտագործվել է գովազդային ծառայությունների, պոստեռների, բուկլտեների տպագրության, Երևանից դեպի 10 մարզեր փոխադրման, Երևանում հրավառության, մարզերի համար հոլովակների ստեղծման և նմանատիպ այլ գովազդային միջոցառումների վրա: Հարցը բնավ հարապարակախոսական չէ՝բարաթ կա՞, եթե կա, ապա այն ենթադրում է կոնկրետ տողեր և անվանումներ: Այլապես՝ ցրելու և ջրելու, կամ իրավական լեզվով ասած՝ պետության միջոցները վատնելու տպավորություն է ստեղծվում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ