ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները ցայտնոտի մեջ են. կրկին հույսները Վահե Գրիգորյանն է 05/15/2019 22:26 | Վերլուծություններ
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած՝ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը չգիտես ինչու շոկային վիճակ է առաջացրել որոշ շրջանակներում: Ի դեպ, հանրային հնչեղություն ունեցող անձանց խափանման միջոցի փոփոխության փաստերի միայն վերջին շրջանում մեր հասարակությունը բազմիցս է ականատես եղել:Հիշենք թեկուզ հանրային հնչեղություն ունեցող Սասնա Ծռերի դատավարությունը, որի ընթացքում ԱԺ պատգամավորների՝ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխության արդյունքում գործով անցնող տարբեր մեղադրյալներ ազատ արձակվեցին կալանքից:
Բնականաբար, այս նույն ընթացակարգով էլ դիմել են Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ անձամբ պատասխանատու դառնալով իրենց դիմումի և երաշխավորության համար: Թվում է տարօրինակ չպետք է լիներ, երբ օգտվելով քրեաիրավական համընդհանուր նորմերից Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու համար երաշխավորում են Արցախի Հանրապետության երկրորդ և ներկա նախագահները՝ վստահեցնելով, որ Ռ. Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք:
Ձևակերպումները հստակ են։ Ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ են անձամբ ներկայանալ դատարան՝ նաև իրենց ստորագրություններով վերստին պնդելով իրենց երաշխավորությունը:
Այս համատեքստում ավելի քան տարակուսելի է հատկապես փորձառու փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների շահերի ներկայացուցիչ, առնվազն մինչև վերջերս Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի հավակնորդ Վահե Գրիգորյանի տագնապներն ու գնահատականները: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ վերջինս լրագրողի հետ զրույցի ընթացքում իրավագիտակցության դասեր է փորձում տալ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, այն համատեքստում, թե նրանք խորապես չեն գիտակցում, թե «ինչ ասել է երաշխավորել կալանքը փոխելու համար և կամ գուցե մտածում են, թե մի թղթի կտոր է, կստորագրեն ու վերջ»: Ավելի առաջ գնալով Վահե Գրիգորյանը շատ վտանգավոր մտքեր է հայտնում՝ փորձելով Հայաստան-Արցախ հարաբերություններում հակադրություններ փնտրել, այն մտայնությամբ, թե «այդ երաշխավորությունը ոչ այլ ինչ է, քան իր հետագա հարաբերությունները տանել դնել այն անձի ոտքերի տակ, որն այս պահին մեղադրյալ է»։
Լսում ես ու մտածում՝ այս մարդը, որ իրավական ոլորտի հարգված մասնագետի համարում ունի, գիտակցու՞մ է արդյոք «օրենքի առաջ բոլորը հավասար են» հիմնարար դրույթը, երբ իրավական աքսիոմատիկ ճշմարտություններն անգամ փորձ է անում օգտագործել որպես հակաքարոզչություն՝ ընդդեմ երկրորդ նախագահի` չգիտակցելով որ լինելով փաստաբան և մշտապես առնչվելով երաշխավորության ինստիտուտի հետ՝ այս կերպ ստվեր է գցում և ընդհուպ զրոյացնում նաև տվյալ ինստիտուտը:
Վստահ ենք, որ գիտակցում է, պարզապես ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ հիմա շարունակում է իր ծառայությունները մատուցել՝ վարույթն իրականացնող մարմնին։ Թվում էր թե՝ լինելով տուժողների շահերի ներկայացուցիչը պետք է որ շահագրգռված լիներ իրականության բացահայտմամբ, իր վստահորդների հարազատների սպանության իրական հանգամանքների պարզաբանմամբ, բայց ընդամենը նպաստում է ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու ոմանց մտադրության իրականացմանը։
Ավելին՝ լինելով որպես տուժողի շահերի ներկայացուցիչ նա առաջինը պետք է շահագրգռված լիներ, որ օրենքի որեւէ տառ չխախտվեր եւ տեղի ունենար արդարադատություն, բայց միջազգային իրավունքի մասնագետի համարում ունեցող իրավաբանն այսօր լռում է անգամ ՍԴ-ի աղմկահարույց որոշումից հետո, որով փաստվեց, որ պաշտոնաթող նախագահի իրավունքները խախտվել են եւ նա փաստացի կալանքի տակ է մնում ապօրինի, իսկ Արցախի նախագահների բարի կամքի դրսեւորումը կարծես ուղղակի խառնել են իշխանությունների խաղաքարտերը։ Նրանց երաշխավորագրի, ՍԴ-ի որոշման պայմաններում Քոչարյանին կալանքի տակ պահելը կվկայի վերջինիս ամեն գնով կալանքի տակ պահելու իշխանությունների ձգտման մասին, դե իսկ Վահե Գրիգորյանն էլ շտապում է նոր «փաստարկներ» ստեղծել իշխանավորների համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից