ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է թաքցնում վարչապետի աշխատակազմը. գումարը հատկացվել է մի ընկերության, իսկ միջոցառումները կազմակերպել է մեկ ուրիշը 05/15/2019 21:53 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Ապրիլի 29-ին ուղարկված գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էինք նշել, թե ով էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կապալառուն և ինչպես էր այն ընտրվել։ Խնդրել էինք նաև անդրադառնալ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ծախսված գումարի չափին և նշել, թե տոնի կազմակերպման համար տրամադրված 124 մլն դրամի ո՞ր մասն է օգտագործվել մարզերում։
Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանից հետեւում է, որ կապալառուին ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել։ «ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց»,- նշված է կառավարության պատասխանում։ Արդյունքում թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն էին առել մի քանի ընկերություններ։
Երևանում դա «Ֆակտորի Փրոդաքշն»-ն էր, ում տրամադրվել էր նախատեսված գումարի մոտավորապես 20 %-ը՝ 25 020 000 ՀՀ դրամ ։ Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մարզերից յուրաքանչյուրում կազմակերպչական աշխատանքներն իրականցրել են իրարից տարբեր ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ, բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, որտեղ միջոցառումների կազմակերպումը հանձն էր առել «EX production» Ա/Ձ-ն։ Վերջինիս տրամադրվել էր նախատեսված գումարի մոտ 14 %-ը՝ 17 080 000 ՀՀ դրամ։ Թեեւ մի փոքր ուսումնասիրելով այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը՝ հասկանում ենք, որ դրանք հիմնականում փոխկապակցված են միմյանց հետ։
Օրինակ՝ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում միջոցառումներ կազմակերպելու 8մլն արժողությամբ պայմանագիրը կնքվել է «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ի հետ, սակայն «Unity production»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ իրականում հենց իրենք են զբաղվել Գեղարքունիքի մարզերի միջոցառումների կազմակերպմամբ՝ Կոտայքի հետ միասին։ Ընդ որում նկատենք, որ կառավարության պատասխանում նշված էր «Unity production»-ը, որին տրամադրվել է 8137000 դրամ, զբաղվել է Կոտայքի մարզում միջոցառումների կազմակերպմամբ, իսկ կառավարությունից 8 197 000 դրամ տրամադրած «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ն զբաղվել է Գեղարքունիքի մարզում է իրականացրել միջոցառումների կազմակերպումը։
Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր նաև Panorama.am-ը։ Այստեղ մանսավորապես ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունն ընկերությունների անունները սխալ է ներկայացրել, ինչը թույլ չի տվել լրատվամիջոցին պետռեգիստրի կայքում գտնել համապատասխան տեղեկատվություն։ «Փաստինֆո»-ին մայիսի 13-ին տրամադրված պատասխանում որևէ փոփոխություն չկա։ Նշանակում է՝ խնդիրը բարձրաձայնելուց օրեր անց էլ, շարունակում են տրամադրել սխալ տեղեկատվություն, եթե բացառենք, որ նույն ընկերություննե
Ի դեպ հատկանշական է նաև այն, որ կառավարության պատասխանում նշված չէր, թե այդ ընկերություններից յուրաքանչյուրն ինչ ուղղությամբ է օգտագործել նշված գումարը։ Նշված է միայն այն մասին, որ 124 մլն-ից 108 448 110 դրամը հատկացվել է Երևանում և մարզերում միջոցառումները կազմակերպելուն, իսկ մնացած 15 762 000 դրամն օգտագործվել է գովազդային ծառայությունների, պոստեռների բուկլտեների տպագրության, Երևանից դեպի 10 մարզեր փոխադրման, Երևանում հրավառության, մարզերի համար հոլովակների ստեղծման և նմանատիպ այլ գովազդային միջոցառումների վրա։ Գումար է հատկացվել նաեւ «հանրային կապերի մեդիա» ՊՈԱԿ-ին եւ միջոցառումները համակարգողներին, առանձին գումար է հատկացվել նաեւ միջհամայնքային միջոցառումներին օժանդակելու եւ անգամ մարզեր փոխադրումներ կազմակերպելու համար։
Կառավարությունը չի մանրամասնել թե ում են փոխադրել մարզեր, արդյոք այդ գումարները նախատեսվել են օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Կամ եթե բոլոր մարզերի համար տարբեր քարոզչական նյութերի, մարդկանց տեղափոխելու, անգամ գիշերակացի համար առանձին գումար է հատկացվել, քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար եւս, ապա ինչ են արել տեղերում միջոցառումներ կազմակերպելու անվան տակ գումար ստացած կազմակերպությունները։ «Փաստինֆո»-ն կշարունակի թեմային հետամուտ լինել՝ պարզելու համար, թե ի վերջո «Քաղաքացու օրվա» համար նախատեսված գումարները որքանով են օգտագործվել նպատակային։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից