ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցուցարարների ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին. Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նույն իրավիճակում ինքը եւս զինված ուժերը կբերեի զորանոցային վիճակի 05/15/2019 20:32 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ հրապարակվեցին Արշակ Կարապետյանի և Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ դրվագներ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ինչպես արդեն նշել ենք, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում հերքել է Արշակ Կարապետյանի ցուցմունքը։
2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրված խորհրդակցության հանգամանքները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում չի հիշել, քանի որ երկար ժամանակ է անցել, սակայն նշում է, որ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, որին մասնակցել է զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը։
«Ընդհանուր նպատակն է եղել զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը և բանակցություններ են վարում մյուս փոխնախարարի հետ, որ նա էլ միանա իրենց, ուստի պետք է թույլ չտալ և կասեցնել այդ ամենը։ Եվ դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն, հանձնարարական տվեց, որ կամ դիմում են գրում և դուրս են գալիս զինված ուժերի համակարգից և շարունակում են մնալ Երկրապահում, կամ էլ դիմում են գրում և դուրս են գալիս Երկրապահի շարքերից և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»,- ցուցմունքում հայտնել է Սերժ Սարգսյանը։
Հարցին ծանո՞թ է արդյոք Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ Միքայել Հարությունյանի 2008 թ.-ի փետրվարի 23-ին ստորագրած թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ այդպիսի հրաման չի տեսել, ծանոթ չի եղել։ Ծանոթ է այնքանով, որքանով մամուլում հրապարակվել է վերջերս։ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ աղոտ հիշում է, որ դեռևս 2009 թ. պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է հիշյալ հրամանից քաղվածք հրապարակելու համար։ ՀՀ նախկին նախագահը հիշում է, որ այդ մասին խոսում էր նաև փաստահավաք խումբը, - «Սակայն այդ ժամանակ նշված հրամանն իմ ուշադրությանն առանձնապես չի արժանացել, որ մտածեմ, թե դա որևէ կապ ունի 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետ»։
Թե ինչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը և դրանով ինչ խնդիրներ էին լուծվում, Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, - «Ինչպես նախկինում նշեցի, նույն իրավիճակում, ես նույնպես զինված ուժերը կբերեի զորանոցային վիճակի։ Նշեմ նաև, որ հրապարակված քաղվածքում նշված էր զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու մասին, ուստի և այն ինձ համար որևէ կասկածի տեղիք չի տվել։ Դա նորմալ գործընթաց է զինված ուժերում»։
Խոսելով այն մասին, թե ինչու էր որոշվել արտակարգ դրություն հայտարարելուց հետո այդ ռեժիմի ապահովումը վերապահել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը այն դեպքում, երբ դադարել էր նրանց ամենից անհանգստացնող իրավիճակի գոյությունը՝ «Երկրապահի» բողոքողների կողմ ներքաշումը, Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում պատասխանել է, - «նախ նշեմ, որ վտանգի աղբյուրը եղել է ոչ միայն երկրապահ կամավորական միության կազմում ընդգրկված գործող սպաների առկայությունը, այլ նաև առանձին զինվորականներ և ստորաբաժանումներ։ Սկսենք նրանով, որ Մանվել Գրիգորյանի տուն գնալով, վտանգը չէր վերանում, հո երկրապահը չի սկսվում և վերջանում Մանվել Գրիգորյանով։ Բացի դրանից զորանոցային վիճակ հայտարարելը նաև կանխարգելիչ միջոց էր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից