ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխաների դեմ սեռական հանցագործությունների վերաբերյալ ոստիկանության տվյալները ամբողջական չեն. Հայտարարություն 05/14/2019 15:08 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանը ներկայացնելով անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնել է, որ տարիների կտրվածքով անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը նվազել են։
Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:
Հայտարարությունում ասվում է.
«Ըստ ներկայացրած տվյալների՝ 2016 թվականին անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գրանցվել է 80 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք, 2018 թվականին՝ 50, իսկ 2019 թվականի 3 ամիսների ընթացքում՝ 14:
Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ վիճակագրական տվյալները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների ամբողջական եւ իրական պատկերը։
Անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարի վիճակագրական տվյալներ է ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ վիճակագրության վարումն իրականացվում է ըստ քրեական գործերի՝ ի տարբերություն ՀՀ ոստիկանության, որտեղ վիճակագրական տվյալները ներկայացնում է ըստ դեպքերի։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները քննել են երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործություններով հարուցված 110 քրեական գործ, 2017 թվականին՝ 101 դեպք, իսկ 2018 թվականին՝ 76:
Նշվածից հետեւում է, որ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներն ամբողջապես չեն արտացոլում Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների իրական տվյալները։
Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ հանրությանը ներկայացվում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերի նվազման միտում, մինչդեռ իրականում ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներով անտեսվում են անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ համապատասխանաբար 2016 թվականին ներկայացնելով 30, 2017 թվականին՝ 30, իսկ 2018 թվականին 26 դեպք պակաս։
Չնայած այն հանգամանքին, որ վիճակագրությունները նշված մարմիններում վարվում են տարբեր մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ անթույլատրելի է հանրությանը ներկայացնել տեղեկատվություն, ինչն ամբողջապես չի ներկայացնում առկա իրավիճակը։
Առհասարակ Հանրապետությունում սեռական հանցագործություններից տուժողների թվում երեխաների տեսակարար կշիռը շարունակում է մնալ շատ բարձր. 2016 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 160 անձից 115-ը երեխա են եղել, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել են 5 տարեկան, 2-ը՝ 6 տարեկան, 1-ը՝ 7 տարեկան, 4-ը՝ 8 տարեկան, 3-ը՝ 9 տարեկան, 2-ը՝ 10 տարեկան, 5-ը՝ 11 տարեկան, 1-ը՝ 12 տարեկան, 7-ը՝ 13 տարեկան, 17-ը՝ 14 տարեկան, 48-ը՝ 15 տարեկան, 20-ը՝ 16 տարեկան, 3-ը՝ 17 տարեկան:
2017 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 164 տուժողից երեխա են եղել 113-ը, ընդ որում հանցագործության կատարման պահին տուժողներից 2–ը եղել են 5 տարեկան, 1-ը՝ 6 տարեկան, 5-ը՝ 7 տարեկան, 3-ը՝ 8 տարեկան, 1-ը՝ 9 տարեկան, 3-ը՝ 10 տարեկան, 2-ը՝ 11 տարեկան, 2-ը՝ 12 տարեկան, 5-ը՝ 13 տարեկան, 15-ը՝ 14 տարեկան, 29-ը՝ 15 տարեկան, 28-ը՝ 16 տարեկան, 17-ը՝ 17 տարեկան:
Ելնելով վերոշարադրյալից՝ պետք է փաստել, որ ՀՀ ոստիկանության ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ. այն չի ներկայացնում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատկերը եւ թյուր ընկալում է առաջացնում հասարակության մեջ հարցի կարեւորության տեսանկյունից։
Հայաստանում կատարվում են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործություններ, որոնց դեմ պետք է իրական եւ արդյունավետ պայքար մղել՝ չանտեսելով կատարված դեպքերն ու բարձրաձայնելով խնդրի կարեւորության մասին՝ այդ կերպ եւս նպաստել հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու կատարվող հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
- 12/03/2024 10:39 Սպիտակում տուն է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել