ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ լինելը հայ ազգային ամոթն է. Շարմազանով (տեսանյութ) 05/13/2019 17:14 | Քաղաքական
Նրանք, ովքեր կարծում են՝ Քոչարյանը անելիք չունի քաղաքականության մեջ, քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղաքական բանտարկյալ։
Պատասխանելով հարցին՝ հնարավոր է ՀՀԿ-ն դառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նշած նոր ընդդիմության մի մասը`Շարմազանողն ասաց․ «Միշտ ասել եմ՝ ՀՀԿ-ն ազգային, համազազգային, արցախյան, մեր ավանդական արժեքների պաշտպանության հարցում, հայրենիքի առջև ծառացած կարևոր հարցերում պատրաստ է բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ ճանապարհ անցնել»։
Նրա խոսքով, երբ Քոչարյանը ՀՀ նախագահ էր ՀՀԿ-ն 10 տարի շարունակ նրա հետ միասին աշխատել է հանուն Հաաստանի և Արցախի Հանրապետությունների, և այդ տարիները եղել են ՀՀ-ի զարգացման և անվտանգության ապահովման տարիները։
«Այնպես որ պետք չէ զարմանալ ՀՀԿ և Ռոբերտ Քոչարյան ապագա համագործակցությունից»,- ասաց քաղաքական գործիչը։
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանը երբեք անձերի և առանձին կուսակցությունների շուրջ կամ դեմ չեն համախմբվում, և որ իրենց պայքարը հանուն ՀՀ-ի ամրապնդման և Արցախի Հանրապետության ուժեղացման է։
Նրա կարծիքով, Քոչարյան քաղաքական և պետական գործչի մասին լավագույն գնահատականը տվել է սպարապետ Վազգենը։ Նա 1998թ․-ի հունվարին ասել է․ «Ռոբերտ Քոչարյանը խորհրդանիշ է, նա Արցախի և Հայաստանի հանրապետությունների միասնության խորհրդանիշն է»։
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի ներսում Քոչարյանի նշած նոր ընդդիմությանը միանալու մասին քննարկումներ եղել են՝ նախկին ԱԺ փեխնախագահը պատասխանեց․ «Մենք ունենք մեր օրակարգը, որը բնականաբար չի համընկնում այսօրվա Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ և մենք պատրաստ ենք ազգային և համազգային կարևորագույն օրակարգի շուրջ համախմբվել բոլոր քաղաքական ուժերի և գործիչների հետ»։
Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը չի ողջունել Նիկոլ Փաշինյանի հեղաշրջումը Հայաստանում։
Նա նշում է, որ խորհրադարանական բոլոր ուժերը ողջունել են հեղաշրջումը և նույնիսկ դարձել Փաշինյանի իշխանության կոալիցիոն գործընկերները, իսկ ինքը, դեռ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը։
«Ավելին, Նիկոլի Փաշինյանի ներկայությամբ խորհրդարանում նշել եմ, որ ինքը չի կարող լինել գերագույն գլխավոր հարամանատար, և ես նրան չեմ տեսնում վարչապետի պաշտոնում, որովհետև նա չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին հայեցակարգ»,-ասաց ԱԺ նախկին փոխնախագահը։
Շարմազանովը կարծում է, որ ընդդիմության մասը կկազմեն բոլոր այն առողջ ուժերը՝ քաղաքական ուժերը, անհատները, քաղաքական գործիչները, ում մտահոգում է, իր խոսքով, Հայաստանում այսօր տիրող խայտառակ քաոսային վիճակը։
«Նրանք պարտավոր են միավորվել, ոչ թե ընդդեմ Նիկոլի, կներեք Նիկոլն ու իր քաղաքական թիմը շատ փոքր են, որ մենք նրա դեմ միավորվենք, այլ հանուն մեր հայրենիքի շենացման առաքելության»,-ասաց ՀՀԿ խոսնակը։
Նա ընդունում է, որ նախկինում իրենց կողմից սխալներ եղել են և նշում, որ որտեղ կա աշխատանք, այնտեղ էլ կա սխալ, սակայն Նիկոլ Փաշինյանի մեկ ամսվա սխալները ավելի շատ են, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը միասին վերցրած։
Հարցին, թե բացի ՀՀԿ-ից կա՞ն այլ կուսակցություններ, որ հնարավոր է միանան Քոչարյանի ընդդիմությանը՝ ԱԺ նախկին փոխնախագահը պատասխանեց, որ կան, սակայն չի ուզում այդ քաղաքական ուժերի փոխարեն խոսել։
«Ազգային դաշտում գործող բոլոր կուսակցություններին ես տեսնում եմ այդ դաշտում, որովհետև մեզ բոլորիս միավորում են Արցախի համար պայքարը, Հայաստանի հզորացումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչումը, և մենք պետք է կարողանանք մի կողմ դնել մեր ներկուսակցական, միջանձնային խնդիրն ու միավորվենք հանուն Արցախի ու Հայաստանի միասնության»,-նշեց նա։
Շարմազանովի կարծիքով՝ այսօր ամենակարևոր հարցը Քոչարյանի ազատության մեջ հայտնվելն է, և որ ՀՀ երկրորդ նախագահ, ԱՀ առաջին նախագահ, Արցախի ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ լինելը հայ ազգային ամոթն է։
«Սա կուսակցական հարց չէ, ո՛չ ՀՀԿ-ի խնդիրն է, ո՛չ Դաշնակցության, սա համազգային խնդիր է, եթե սրանով թուրքերը ուրախանում են , ես չեմ հասկանում՝ մարդիկ ինչով են մտածում։ Ճշմարտությունը չի կարող պարտվել, դեպի դրախտ տանող ճանապարհը միշտ քարքարոտ ու դժվար է լինում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ