ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհրաբ Մնացականյանն ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին 05/13/2019 20:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ին մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը՝ իր ելույթում կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ հնարավորություն է գնահատելու առաջին տասը տարիների ընթացքում Արևելյան գործընկերության արձանագրած ձեռքբերումները և քննարկելու համագործակցության հեռանկարները: ««ԱլԳ վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ, գնահատականներ և ընկալումներ ինչպես վեց գործընկերների, այնպես էլ՝ ԵՄ անդամների շրջանում։ Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև: Արևելյան գործընկերությունը նաև շատ կարևոր և ամուր հարթակ է ԵՄ հետ մեր երկկողմ համագործակցության համար»։
Հայաստանի համար Արևելյան գործընկերության համատեքստում նախարար Մնացականյանն առանձնացրեց երեք գործոններ, որոնցից առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի նշանավորումն էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը: Որպես երկրորդ գործընթաց առանձնացվեց Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումը՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա: Իսկ որպես երրորդ գործոն Զոհրաբ Մնացականյանն առանձնացրեց Հայաստանի յուրահատուկ ներդրումը Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, որը լիարժեքորեն արտահայտվեց անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ:
«Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվության ընդունման վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը»:
Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ և գործընկերների միջև առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի մշակման և իրականացման գործում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն առավել կարևորեց ԱլԳ-ի թվային, բնապահպանական, ֆինանսական և այլ ոլորտային օրակարգերի ընդլայնումը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև շեշտեց, որ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին, ուստի Հայաստանը պատրաստակամ է համատեղ աշխատել՝ ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։
Անդրադարձ կատարելով առկա մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը դիմակայելու համար անհրաժեշտ է Եվրոպայում խորացնել համագործակցության ներուժը և կարողությունները: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԳ նախարարը կարևորեց ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծվեց, որ այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատվել են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ