ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արջի ծառայություն Նիկոլ Փաշինյանին 05/11/2019 17:49 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքի պատմությունն ուսումնասիրելիս, շատ հետաքրքիր պատկեր ենք տեսնում: Մասնավորաբար, երբ ձեռքի տակ ունենալով գործով անցնող անձանց ցուցմունքներն ու վկայությունները սկսում ես դրանք համադրել մեղադրանքի որոշման հետ, միանգամից բախվում ես ակնհայտ անհամապատասխանությունների հետ:
Տարակուսելի է, սակայն ՀՔԾ գործով քննիչն իր առջև նստած հարցաքննվողին և բոլորիս թյուրիմացության մեջ է գցում, ի սկզբանե իր հարցի մեջ միտումնավորություն դնելով: Եվ չի էլ անդրադառնում, որ նույն այդ հարցաքննվողը մինչ այդ բոլորովին այլ ցուցմունք է տվել, առերես հարցաքննության ժամանակ նույնպես ամրապնդել է իր ասածը…
Սա այն տխուր դեպքերից կարելի է համարել, որոնց վերաբերյալ հետին թվով ասվելու է՝ «Քննիչն արջի ծառայություն է մատուցել»:
Տեսեք, 2018 թ. հոկտեմբերի 8-ին Սիլվա Համբարձումյան-Սամվել Մայրապետյան առերեսման ժամանակ ՀՔԾ քննիչը հարց է ուղղում Սիլվա Համբարձումյանին.
Քննիչ. հարց Ս. Համբարձումյանին-առաջարկում եմ պատմել Ձեր «Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերության բաժնետոմսերը վաճառելու գործարքին՝ Ձեզ հետ առերեսվող Սամվել Մայրապետյանի առնչության մասին:
Ս. Համբարձումյան.պատասխան- «Թի Էս Էս Սի Արմենիա,, ընկերության բաժնեմասերը երբ պետք է վաճառեի, 2007-ի վերջին, խնդրեցի Վարդան Օսկանյանին, որ նա տեղեկացնի, թե՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Բաժնետոմսերն արաբներին էի վաճառելու, պատահական մարդիկ չէին, շեյխ էին:
2008-ի սկզբներին, հունվարի տոներից հետո, Վարդան Օսկանյանն ասեց, որ նորմալ է, համաձայնությունը տվել են բաժնեմասերի վաճառքի համար: Դա այն նպատակով էր, որովհետև ընկերությունը հանքերով էր վաճառում:
Դրանից հետո Էմիրաթներում բաժնետոմսերի վաճառքի համաձայնագիրը ստորագրել ենք: 2008-ի հունվարի վերջին, մինչև 29-ը, վերադարձել եմ Էմիրաթներից և Վարդան Օսկանյանին ասել եմ՝ թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և թե՛ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցիր իմ շնորհակալությունը, որ չմերժեցին ու ինքս առաջարկեցի, որ պատրաստ եմ իմ շնորհակալությունը երկուսին հայտնել: Նրանք ինձանից ոչինչ չեն ուզել:
Մի քանի օրից Օսկանյանն ինձ ասաց, որ ինքը նրանց հայտնել է իմ առաջարկը, իսկ նրանք ընդունել են այդ առաջարկը: Ինքս եմ որոշել, որ ՀՀ նախագահական և ՀՀ վարչապետի աշխատակազմերին յուրաքանչյուրին տալ 3 միլիոն դոլար, ինչի մասին էլ ասել եմ Վարդան Օսկանյանին:
Միաժամանակ հարցրել եմ նրան, թե արդյոք ինքն է տանելու այդ գումարները, նա պատասխանեց, որ լրացուցիչ կասի, ինքը չի ցանկանում խառնվի նման հարցերին: Մի քանի օրից Վարդան Օսկանյանն ինձ հանդիպեց, փոխանցեց Սամվել Մայրապետյանի հեռախոսահամարը։
Իսկ ահա մեկ օր անց , 2018թ. հոկտեմբերի 9-ին, ՀՔԾ քննիչը նախկին արտգորխնախարար Վարդան Օսկանյանին որպես վկա հարցաքննելիս այսպիսի հարց է ուղղում նրան՝
Հարց. Քննիչ. Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ «Թի Էս Էս Սի Արմենիա»ընկերությունը մինչև ,,ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ,, ՍՊ ընկերությանը վաճառելը՝ 2007թ.դեկտեմբեր ամսին Սիլվա Համբարձումյանն իմանալով որ ՀՀ-ում նման հանքերով ծանրաբեռնված ընկերությունը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակերպությանն օտարելու համար պետք է բանավոր համաձայնություն ձեռք բերել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ, այդ հարցով դիմել է Ձեզ որպես իր մտերիմի և հայտնել կնքվելիք գործարքի մասին: Միաժամանակ, տեղեկացրել է գնորդ կազմակերպության անհանգստության մասին, ովքեր երաշխիքներ են պահանջել երկրի ղեկավարության կողմից: Դրանից հետո, Դուք, խոսելով ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի և ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի հետ տեղեկացրել եք Սիլվա Համբարձումյանին, որ նրանք դեմ չեն գործարքի կնքմանը:
Նույն ժամանակ Սիլվա Համբարձումյանը Ձեզ հայտնել է, որ պատրաստ է 3 մլն դոլար տալ ՀՀ նախագահի և 3 մլն դոլար էլ տալ ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար, որին ի պատասխան Դուք հայտնել եք, որ այդ հարցով կապ հաստատի Սամվել Մայրապետյանի հետ ու փոխանցել եք վերջինիս հեռախոսահամարը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Հարցի ձեւակերպումը, որտեղ միախառնված են տարբեր ժամանակահատվածներում Միլվա Համբարձումյանի մատնանշած զրույցի բովանդակությունը, հայտնած հանգամանքներն ուղղակի վկայում են քննիչի կողմից մանիպուլյացիայի, կողմնակալության մասին։ Իսկ եթե դիտավորություն չկա, ապա դա մեղմ ասած ցուցանում է, թե ինչ ողբալի վիճակում է քննչական համակարգը, որը նման հնչեղություն ունեցող գործով նման ոչ պրոֆեսիոնալ քննիչներ են ներգրավվում։
Իսկ եթե առկա է դիտավորություն, ապա ՀՔԾ քննիչը պարզապես արջի ծառայություն է մատուցում վարչապետ Փաշինյանին՝ նրան տհաճ անակնկալի առջև կանգնեցնելով առաջիկա օրերին խնդրո առարկա գործի դատաքննության փուլում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից