ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆլեշ» ՍՊԸ ընկերությանն առնչվող 3-րդ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. մեղադրյալը ընկերության տնօրենն է 05/11/2019 13:53 | Քրեական խրոնիկոն
«Ֆլեշ» ՍՊԸ ընկերության տնօրենի կողմից իր աշխատակցի եւ վերջինիս ընտանիքի նկատմամբ կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից 13 միլիոն 200 հզ դրամի ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ գումար:
Նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը գրասենյակ է հրավիրել այդ աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն և պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար: Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը պահանջել է նաև, որպեսզի աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի: Բենզալցակայանի վարիչն ստիպված վճարել է ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար և վերցրել հիշյալ ավտոմեքենան: Այնուհետև, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ և վերջինիս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել ևս 7 000 000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝ ՍՊ ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը և ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր՝ նախաքննությամբ հիմնավորվե՞լ են արդյոք «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից բենզալցակայանի նախկին վարիչին հափշտակության մեջ մեղադրելու մասին վերջինիս կնոջ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Խնդրել էինք նշել՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք առաջադրվել է թե ոչ, եւ եթե այո, ապա որ հոդվածով եւ ինչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ։ Հետաքրքրվել էինք՝ քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ թե՞ ոչ, եւ ի՞նչ փուլում է գտնվում գործն այս պահին։
Հարցման պատասխանում ասվում է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելով՝ ընկերության բենզալցակայանի վարիչից, վերջինիս եւ նրա ընտանիքի անդամի կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով 13.200.000 դրամ պահանջելու եւ մաս-մաս ստանալու համար։
Նշված էր նաեւ, որ ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին. «Նախաքննությունը շարունակվում է, քննության ներկա փուլում որպես մեղադրյալ ներգրավված է միայն «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը»,-ասված էր հարցման պատասխանում։
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի վերաբերյալ առաջին գործն արդեն գտնվում է դատարանում։ Ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Ընկերության վերաբերյալ մյուս գործն էլ հարուցվել էր վերջերս՝ 2019 թվականի ապրիլ ամսին՝ դարձյալ ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով։
Լուսանկարում՝ «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ