ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանն այլևս վերհառնել է որպես քաղաքական գործոն. քաղաքագետ 05/11/2019 15:53 | Քաղաքական
Քանի որ ներկայիս իշխանությունն ինքն իրեն զրկել է դիմադրողականությունից, իսկ մյուս կողմից աստիճանաբար կորցնում է լայն զանգվածների վստահությունը, ապա նոր ընդդիմության ձևավորումը կարող է լուրջ վտանգ լինել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Reuters գործակալությանը տված հարցազրույցում արված այն հայտարարությանը, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու նոր իշխանություններին։
Նա նշեց, որ նախկին ռեժիմը, կամ հիմա դաշտը ողողող և ընդդիմադիր ներկայացող անհատներն ու ուժերը հիմար չեն և ունեն ծրագիր, ուղեգիծ, վճռականություն իսկ այս իշխանությունները կարծես թե վճռականությունից կաղում են։
ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույցում նշել էր նաև, որ ինքը նույնպես լինելու է այդ ընդդիմության մասը, «Փաստինֆո»-ի այն հարցին կարե՞լ է ենթադրել, որ Քոչարյանը վստահ է՝ ազատության մեջ կլինի, այդ պատճառով էլ չի կասկածում, որ կկարողանա մասնակցել քաղաքական պրոցեսներին, քաղաքագետը պատասխանեց.
«Քոչարյանի պարագայում կարևոր չէ, նա վստահ է թե ոչ: Նա մինչև վերջ պայքարողներից է: Նրա տեսակն է այդպիսին: Եվ եթե հաղթանակ ես ուզում, ապա պետք է այդպիսի տրամադրություններ կամ տրամադրվածություն պրոյեկտես: Նա դա շատ լավ հասկանում է: Հուսանք, դա հասկանում է նաև Փաշինյանը»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, եթե Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, ապա դրան այլևս շատ բարդ գործընթացներ կարող են հաջորդել:
«Բայց, դարձյալ, այս իշխանությունը ոչ համարժեք վարքագիծ է վաղուց դրսևորում և թե ինչ են հասկանում կամ չեն հասկանում, նույնպես այլևս դժվար է ասելը»,-ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ Քոչարյանն այլևս վերհառնել է որպես քաղաքական գործոն և եթե Փաշինյանը շարունակի հենվել սեփական տարօրինակ մոտեցումների վրա, ապա դրա համար կարող է և քաղաքական թանկ գին վճարել:
Անդրադառնալով հարցին՝ Քոչարյանի նշած ընդդիմությունը կազմված կլինի նախորդ իշխանությունների ղեկավար կազմի՞ց, թե՞, այնուամենայնիվ, նոր դեմքեր կլինեն, Մարտիրոտյանն ասաց՝ նոր ընդդիմությանը կղեկավարի հին իշխանությունների վերնախավը, բայց դրա դեմքերն ու ամենաակտիվ ներկայացուցիչները կլինեն երիտասարդ, իշխանության համը զգացած, բայց դրանից չհագեցած այն կադրերը, որոնք նոր իրականությունում իրենց տեղը չեն կարող գտնել։
«Ընդ որում նախկին ռեժիմի առաջնորդները հրապարակ են բերելու այդ երիտասարդների առավել ներկայանալի կերպարներին կամ ստեղծելու են նոր կերպարներ»,-ասաց Մարտիրոսյանը։
Քաղաքագետը նշեց, որ նոր իշխանությունների անգործության, հեղափոխական պրոցեսների անգիտության և պատմության ու քաղաքականության հարցերում հաճախ բացառիկ տգիտության պայմաններում դա անչափ վտանգավոր է լինելու:
«Եթե չես կտրում օձի գլուխը, իր վերքերը բուժող սողունն առավել վտանգավոր է դառնում: Եվ մինչ նոր իշխանությունները կհասկական իրենց վտանգավոր անփութության աստիճանը, կարող է և ուշ լինել»,-ասում է Մարտիրոսյանը։
Խոսելով Հայաստանի հանրապետական կուսակցության վերջին շրջանում ակտիվացման մասին, քաղաքագետն ասաց ՝կարծում է, որ դա կապ ունի նոր ընդդիմության ձևավորման հետ։
«Ընդ որում այդ հակաժողովրդական շարժման և ուժերի կոնսոլիդացիայի կենտրոն է դառնում Ստեփանակերտը»,-նշեց նա։
Քաղաքագետի խոսքով, Ստեփանակերտը որպես Հայաստանի ամենազգայուն և ամենանուրբ կետ կարող է մեծ ազդեցություն ունենալ Երևանում ընթացող գործընթացների վրա և կարող է դառնալ նաև արտաքին ազդեցությունների հրահրման օջախ»,-ասաց նա։
Քաղաքագետի խոսքով,դրա մի շարք նախանշաններ արդեն երևում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ