ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը ապացուցեց` եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ. Արփինե Հովհաննիսյան 05/11/2019 12:01 | Մեկնաբանություն
«Այդ պահին, իմ մտքի ծայրով չէր էլ կարող անցնել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական շանտաժը եւ Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճոյանալը կգերադասի իր սահմանադրական բուն պարտականությունների կատարումից»,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, Նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման եւ ՀՀ ապագայի մասին
Երկար է մի փոքր, բայց կարդալ արժե կարծում եմ:
Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական եւ իրավական գնահատականներին եւ հետեւանքներին։
2018 թվականի հոտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացիաների պատճառով ամբողջովին պաշարված Ազգային ժողովում ընդունվում էր այս օրենքը, ապրումների ու հույզերի այդ ողջ հորձանուտում ես գեթ մի վայրկյան չեմ կասկածել նախագծի սահմանադրականության եւ դրա ընդունման ընթացակարգի իրավաչափության մեջ, քանի որ նախագիծը մշակելիս ամեն բառ, ամեն ստորակետ գրվել էր Սահմանադրության ոգուն համապատասխան։ Սահմանադրական դատարանը եւս փաստեց սահմանադրական արժեքներին մեր նվիրվածությունը։
Այս պատմության մեջ ես շատ եմ կարեւորում նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը։ Մեր իրավացիությունը չէր հաստատվի, եթե Նախագահ Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո չդիմեր Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։
Իրականում հոկտեմբերի 2-ի գիշերը, իմ շատ գործընկերներ ինձ հարց էին տալիս, թե արդյոք նախագահը կստորագրի օրենքը, թե ոչ։ Իմ պատասխանը միանշանակ էր՝ իհարկե կստորագրի, քանի որ որեւէ հակասահմանադրականություն չկա։ Այդ պահին, իմ մտքի ծայրով չէր էլ կարող անցնել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական շանտաժը եւ Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճոյանալը կգերադասի իր սահմանադրական բուն պարտականությունների կատարումից։
Իրավաբանության հետ գոնե չնչին առնչակցություն ունեցող անձանց համար ավելի քան պարզ էր` օրենքը սահմանադրական էր։ Վստահաբար Նախագահի աշխատակազմի իրավաբանների համար եւս հստակ էր, որ սահմանադրականության խնդիր չկար։ Ուստի Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառը իրավական չէր, այլ զուտ քաղաքական։
Հետաքրքիր է, որ Նախագահի մոտ կայուն սովորություն է ձեւավորում չդիմել Սահմանադրական դատարան ակնհայտ հակասահմանադրական օրենքների դեպքում (եթե ցանկանում է՝ կարող եմ ներկայացնել այն հակասահմանադրական օրենքները, որ նա առանց գեթ մի վայրկյան վարանելու ստորագրել է) եւ հակառակը՝ դիմել այն ժամանակ, երբ ինքը տեսնում է իր քաղաքական նպատակահարմարությունը։ Պարզ վկայությունն այն է, որ այս ընթացքում Նախագահը երկու անգամ է դիմել ՍԴ, երկուսն էլ՝ քաղաքական դրդապատճառներով։ Ինչպես հիշում եք, մյուս դեպքում ՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր (գործընկերներս՝ Ռուբեն Մելիքյանը եւ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են այս հարցին իրենց զեկույցում)։
Հիմա տեսնենք, այս անգամ ում է երկրի ղեկավարը ներկայացնելու որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, կրկին լինե՞լու է քաղաքական հաշվարկների մեջ, թե ոչ։
ՍԴ դիմելով՝ պարոն Նախագահը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները ինքը օգտագործում է ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու եւ վերջնական որոշման կայացման բեռը այլ մարմինների վրա բարդելու համար։ Իրավունք ունի՞ արդյոք պետական ինստիտուտը իր լիազորությունը օգտագործել՝ քաղաքական շանտաժին տուրք գնալով: Վստահ եմ` ոչ:
Եթե «փոքր» լիազորություններն օգտագործվում են այսքան անարդյունավետ, ապա ի՞նչ իմաստ ունի ակնկալել ավելի լայնը:
Պարոն Նախագահը նաեւ ապացուցեց այն թեզը, որ եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ, ասել է թե, դա է համաժողովրդական սիրո բանաձեւը։
Կարծում եմ՝ երկրի ղեկավարը պետք է լինի ոչ միայն եւ ոչ այնքան սիրելի, որքան արդար՝ նվիրված Սահմանադրությամբ իրեն վերապահված դերին։
Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նրա համար վերապահել է կարեւորագույն դեր՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը:
Այդ գործառույթը պետք է իրականանար հոկտեմբերի 2-ին հաջորդող օրերին, երբ ակնառու էին Սահմանադրության աղաղակող խախտումները: Հատկապես, երբ պարտավոր ես եւ չես ընդդիմանում սխալ քայլի կատարմանը, մասնակից ես դառնում դրան:
Այսօր երկրում ստեղծված վիճակի համար մասնակից ու պատասխանատու համարում եմ նաեւ ՀՀ նախագահին:
Իսկ եթե այնուամենայնիվ Նախագահը գործում էր այն մտայնությամբ, որ Ազգային ժողովը չի արտացոլում ժողովրդի կամքը, ապա ազնիվ էր,ոչ թե Սահմանադրական դատարան դիմելը, այլ այդ «ոչ լեգիտիմ» Ազգային ժողովի կողմից ստացած մանդատից հրաժարվելը։
Սա է պատճառը, որ Արմեն Սարգսյանի որեւէ քաղաքական նախագիծ, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատմանը չի կարող համարվել ազնիվ ու արդար:
Հ.Գ. Այս օրենքը ճակատագրի հեգնանքով կծառայի դրա դեմ դուրս եկած իշխանությանը, բայց հոգ չէ, քանզի իրենց հեռացումը այդ ճանապարհով չի լինելու.....Հայաստան պետությունը երկրորդ այսպիսի փորձության ուղղակի չի դիմանա
Հ.Գ. 2 Քրեական օրենսգրքի 300.1 ( սահմանադրական կարգի տապալում) եւ 301.1 (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) հոդվածներով հանցագործության մասին հաղորդում եւ ցուցմունք էլ կլինի հաջորդիվ։ Որ հանգիստ լինեք, ասեմ՝ վաղեմության ժամկետները 15 տարի են: Ժամանակ կա՝ առայժմ վայելեք պարոնայք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ