Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարդան Օսկանյան. «Հովանավորչության մասով Սիլվային և Սամվելին միմյանց հետ չեմ ծանոթացրել» 05/10/2019   17:53  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Այն, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքի, այսինքն, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կամ դրա շուրջ բանակցելու դրվագը կցած-կցմցած է՝ փասել է նաեւ դատարանը՝ նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկելիս արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 3 մլն դոլար կաշառք։

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել ցուցմունքները, թե ենթադրյալ «կաշառքի» մասին ինչ են հայտնել Սիլվա Համբարձումյանի կողմից վկայակոչված անձինք։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մեղադրանքը հիմնված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, ով հանդես է գալիս կաշառք տվողի դերում, ով ի դեպ նախաքննության ընթացքում չի խոսել կաշառքի մասին. Անգամ նրա ցուցմունքում խոսվում է գործարքից հետո իր սեփական նախաձեռնությամբ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնելու ցանկության մասին, ու, իբր, «Շնորհակալություն» հայտնելը համաձայնեցրել է Վարդան Օսկանյանի միջոցով, փոխանցել Արմեն Գեւորգյանի կողմից մատնանշված անձի՝ Մայրապետյանի միջոցով։

Նշենք, որ գործով կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել է միայն Քոչարյանին, թեեւ Ս.Համբարձումյանը հայտնել էր, որ «շնորհակալություն» է հայտնել նաեւ Սերժ Սարգսյանին՝ նույն եղանակով։ Ինչեւէ՝ նշված դրվագի վերաբերյալ ինչ ցուցմունք է տվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ 09. 10. 2018թ. կայացած հարցաքննության ընթացքում:

Սամվել Մայրապետյանին, Սիլվա Համբարձումյանին ճանաչելու վերաբերյալ քննիչի հարցին ի պատասխան՝ Վարդան Օսկանյանն ասել է.

Սիլվա Համբարձումյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել իրենից կաշառք պահանջելու, կաշառքի գումարի շուրջ բանակցելու կամ Ռոբերտ Քոչարյանին գումար անձամբ փոխանցելու վերաբերյալ

«Ինչ վերաբերվում է Սամվել Մայրապետյանին, ապա նրան ճանաչել եմ դեռևս 90-ականներից: Այն ժամանակ, երբ դեռ նոր էի նախարար դարձել, մի քանի անգամ ընտանիքներով հանդիպել ենք, հյուր ենք գնացել իրենց տուն, բայց մտերիմ չենք եղել: Վերջին անգամ Սամվել Մայրապետյանի հետ չեմ էլ հիշում, թե երբ եմ առնչվել, նախարարի պաշտոնը թողնելուց հետո շատ սակավաթիվ եմ հանդիպել: Ի դեպ, 2004-2005թթ.Ս. Մայրապետյանից եմ գնել նաև իմ ներկայիս Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը: Սիլվա Համբարձումյանին ճանաչում եմ, երբ ստանձնել եմ արտգործնախարարի պաշտոնը՝ 1998-99 թվականներից, մինչ այդ նրան չեմ ճանաչել: Ս. Համբարձումյանի հետ գտնվել եմ նորմալ հարաբերությունների մեջ: Սիլվան իր բնույթով մարդամոտ է և շփվող: Նրա հետ ունեցել եմ հարգալից և բարեկամական հարաբերություններ: Ս. Համբարձումյանին վերջին անգամ տեսել եմ 2 օր առաջ՝ մորս հոգեհանգստին, եկել էր ինձ ցավակցելու կորստիս համար:

Հարց. Քննիչ- 2008թ. դրությամբ ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվել Սամվել Մայրապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Պատասխան. Օսկանյան-Վստահ եմ՝ միմյանց ճանաչում են, բայց թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվել, չեմ կարող ասել:

Հարց. Քննիչ- Ի՞ նչ է Ձեզ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից իրեն պատկանող «Թի Էս Էս Սի Արմենիա» հանքային իրավունքին տիրապետող ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ԱՄԷ-ում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը վաճառելու մասին:

Պատասխան. Օսկանյան-Դեռևս 2007թ. ամռանը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից պաշտոնական այց է եղել ԱՄԷ, որի ընթացքում այցելել ենք նաև ԱՄԷ Ռաս Ալ- Խարմա նահանգ, որտեղ հանդիպումներ են եղել տեղի շեյխի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որից հետո վերադարձել ենք Հայաստան:Դրան հաջորդել են Ռաս Ալ- Խարմա նահանգից պատվիրակության ժամանումը Հայաստան, ովքեր եկել էին կոնկրետ բիզնես ծրագրով և հետաքրքրված էին առևտրային և բիզնես կենտրոնների ու բնակելի տների շինարարությամբ, ցանկանում էին հողեր գնել, անգամ՝ Ավան թաղամասում մեծ տարածությամբ հողատարածքներ գնեցին: Նշեմ նաև, որ նրանք զուգահեռ այցելել էին նաև Վրաստանի Հանրապետություն և այնտեղ նույնպես բիզնես ներդրումներ էին իրականացնում:

Ի սկզբանե բիզնես ներդրումներից նրանք իրականացրեցին միայն Կասկադի բնակելի շենքերի կառուցապատումը, որը հաջողությամբ ավարտեցին: …Ինչ վերաբերում է Ավանում գնված հողատարածքի վրա իրականացվելիք շինարարությանը, ապա այնտեղ ցանկանում էին կառուցել գիգանտ առևտրի կենտրոնև բնակելի այլ կառույցներ, սակայն այդ ամենը չիրագործվեց , ենթադրում եմ՝ կապված՝միջազգային ճգնաժամի հետ:
Հետագայում նաև տեղեկացա, որ նույն մարդիկ ունեն նաև այլ կազմակերպություններ, որ նրանք զբաղվում են նաև հանքարդյունաբերությամբ և կազմակերպության անունն էլ «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ է:
Արաբների հետ հերթական հանդիպման ընթացքում տեղեկացա, որ նրանք Հայաստանում հետաքրքրված են նաև հանքարդյունաբերությամբ և մասնավոր սեկտորում ներկայումս ընթանում են բանակցություններ գործարար Ս. Համբարձումյանի հետ: Դա 2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն էր:

Գրեթե նույն ժամանակ էլ այդ բանակցությունների մասին ինձ պատմել է նաև Սիլվա Համբարձումյանը: Հետագայում արդեն թե արաբներից և թե Սիլվայից տեղեկացել եմ, որ նրանք գնել են հանքը, թե որքան գումարով՝ չեմ իմանում: Եվ քանի որ ի պաշտոնե ես էի առնչվում արաբների հետ, իսկ խոսքը գնում էր մոտ 150-200 մլն դոլար գումարի մասին, ուստի հաճախակի նախագահին և վարչապետին զեկուցում էի ընթացքի մասին, իսկ հետագայում նաև տեղեկանալով մասնավոր հանքարդյունաբերության ոլորտում արաբների հետաքրքրության, մասնավորապես, Սիլվայի հետ բանակցությունների մասին, զեկուցել եմ նաև այդ մասին:

Հարց. Քննիչ- Դուք անձամբ ի՞նչ առնչություն կամ մասնակցություն եք ունեցել եք «Թի Էս Էս Սի Արմենիա» հանքային իրավունքին տիրապետող ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ԱՄԷ-ում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ վաճառելու գործարքին:

Պատասխան. Օսկանյան-Նշված գործարքին որևէ առնչություն կամ մասնակցություն չեմ ունեցել:

Հարց. Քննիչ- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերությունը մինչև «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը վաճառելը՝ 2007թ.դեկտեմբեր ամսին Սիլվա Համբարձումյանն իմանալով որ ՀՀ-ում նման հանքերով ծանրաբեռնված ընկերությունը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակերպությանն օտարելու համար պետք է բանավոր համաձայնություն ձեռք բերել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ, այդ հարցով դիմել է Ձեզ որպես իր մտերիմի և հայտնել կնքվելիք գործարքի մասին: Միաժամանակ, տեղեկացրել է գնորդ կազմակերպության անհանգստության մասին, ովքեր երաշխիքներ են պահանջել երկրի ղեկավարության կողմից: Դրանից հետո, Դուք, խոսելովՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի և ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի հետ տեղեկացրել եք Սիլվա Համբարձումյանին, որ նրանք դեմ չեն գործարքի կնքմանը: Նույն ժամանակ Սիլվա Համբարձումյանը Ձեզ հայտնել է, որ պատրաստ է 3 մլն դոլար տալ ՀՀ նախագահի և 3 մլն դոլար էլ տալ ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար, որին ի պատասխան Դուք հայտնել եք, որ այդ հարցով կապ հաստատի Սամվել Մայրապետյանի հետ ու փոխանցել եք վերջինիս հեռախոսահամարը, Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Օսկանյան-Փողի կոնտեքստում միանշանակ բացառում եմ, որ նման զրույց ունեցած լինեմ Սիլվա Համբարձումյանի կամ՝ որևէ այլ անձի հետ, դա միանշանակ բացառում եմ: Ինչ վերաբերվում է հարցի մյուս կողմին, ապա ներկայումս չեմ հիշում նման բովանդակությամբ զրույց, բայց միաժամանակ, չեմ էլ կարող բացառել, քանի որ նման մտահոգություն տրամաբանական եմ համարում գործարար միջավայրում։ Նման խոշոր գումարների ներդրման դեպքում, պրակտիկայում հնարավոր բան է: Շատ հավանական եմ համարում, որ նման հարցերով ինձ դիմած լինեն թե արաբները և թե Սիլվա Համբարձումյանը: Ինձ վրա, որ օր ու ժամ դնեն, որ գնամ ճշտեմ ու գամ ասեմ, տենց բան դժվար եղած լինի: Հնարավոր եմ համարում, որ արաբներն ու Սիլվան հանդիպման ժամանակ ինձ հայտնած լինեն իրենց մտահոգության մասին և ես այդ հարցի շուրջ զրուցած լինեմ Նախագահի և վարչապետի հետ, որից հետո արդեն հերթական հանդիպման ժամանակ նրանց ասած լինեմ, որ մտահոգվել պետք չէ, նման խնդիր չի առաջանա, քանի որ թե Նախագահը, և թե վարչապետը շահագրգռված են արաբների կողմից մոտ 200 միլիոն ներդրումների համար: Ինչ վերաբերվում է այդ հարցում Սամվել Մայրապետյանին, ապա միգուցե Սիլվայի հետ զրույցի ընթացքում Սամվելի անունը շոշափված լինի՝ այն կոնտեքստում, որ զրույցի ընթացքում Սիլվան ասած լինի, որ եթե հետագայում խնդիրներ կամ հարցեր առաջանան և ես Հայաստանում չլինեմ, իսկ ինքն էլ ցանկանա կապվել նախագահի աշխատակազմի հետ, ոնց կարող է կապվել, և ես, տեղյակ լինելով, որ Արմեն Գևորգյանն ու Սամվել Մայրապետյանը առնչություն ունեն, կապ ունեն, ուստի Արմեն Գևորգյանի հետ կապվելու համար տված լինեմ Մայրապետյանի անունը, բայց ո՛չ Սամվել Մայրապետյանի հեռախոսահամարը:

Ասեմ նաև, որ այսօր, ժամը 02.30-ի սահմաններում կնոջս է զանգահարել Սամվել Մայրապետյանի կինը՝ Գոհարը և ասել, որ եթե հարմար է, ինձ հետ ցանկանում են հանդիպել և մի երկու հարց տալ Սամվելի փաստաբանները: Մինչ այդ, արդեն լրատվամիջոցներից տեղեկացել էի, որ Ս. Մայրապետյանին ձերբակալել են: Ես չեմ մերժել և ասել եմ, որ կարող են գալ; Կարճ ժամանակ անց իմ բնակարան են այցելել Սամվելի 2 փաստաբանները, նրանցից մեկի ազգանունը Սիրունյան էր: Նրանք ասելով, որ միայն մեկ հարց ունեն, այդ գործարքի հետ կապված մեկ հարց տվեցին ինձ, թե արդյո՞ք ՀՀ նախագահն ու վարչապետը ինչ-որ հովանավորչություն են ունեցել Սիլվայի և արաբների միջև հանքի վաճառքի շուրջ կայացած գործարքի ժամանակ: Հարցին պատասխանել եմ, որ ինքս նման գործարքի չեմ մասնակցել և նման գործարքից տեղյակ չեմ եղել, ոչ մի հովանավորչություն չեմ ապահովել, փողերի կոնտեքստում չեմ էլ լսել նման գործարքի մասին:

Ասել եմ նաև, որ հովանավորչության մասով Սիլվային և Սամվելին միմյանց հետ չեմ ծանոթացրել: Փաստաբաններն այդ ամենը ձևակերպել են թղթի վրա, որից հետո ես այն ստորագրել եմ ու նրանք հեռացել են:

Մինչ այդ ինձ նաև ասել են, որ իրենց կողմից կազմված փաստաթուղթը օգտագործելու են Սամվելի կալանքի ժամանակ՝ դատարանում: Ներկայումս փաստաբանների կողմից կազմված հիշյալ փաստաթղթի բովանդակությունը հստակ չեմ հիշում, բայց եթե ներկայացնեն դատարանում, ապա Ձեզ նույնպես պարզ կլինի: Համենայնդեպս, իրականությունն եմ նշել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:00 09/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանն առաջարկում էր երկխոսության գնալ, կոալիցիոն կառավարություն կազմել, բայց…
18:46 08/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍիլվա Համբարձումյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել իրենից կաշառք պահանջելու, կաշառքի գումարի շուրջ բանակցելու կամ Ռոբերտ Քոչարյանին գումար անձամբ փոխանցելու վերաբերյալ
10:34 07/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը քննելուց հրաժարված դատավորն՝ իր ինքնաբացարկի պատճառների մասին
20:11 06/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԵրբ է Ռոբերտ Քոչարյանն ստացել իր մեղսագրվող ենթադրյալ կաշառքը. նոր մանրամասներ
17:58 05/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԸստ ՀՔԾ-ի` հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու հանձնարարությունը տրվել է սպանված պաշտոնյա Գեւորգ Մհերյանի կողմից
20:09 03/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԻրականացվել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ. Նախաքննական մարմին
14:36 03/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեղադրանք առաջադրելու որոշո՞ւմ, թե՞ քաղաքական հայտարարություն.ի վերջո ինչում է մեղադրվում երկրի երկրորդ նախագահը
09:09 13/03/2019  |  ՄամուլՎարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ. «Հրապարակ»
17:07 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
09:15 03/11/2018  |  ՄամուլՎարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ երկրից. «Ժողովուրդ»

Արխիվ

[]