Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին 05/08/2019   17:56  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ փոխվարչապետ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 6-ից 10-ը  Սարաևոյում մասնակցում է ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին: 

Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մայիսի 7-ին այցի շրջանակներում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան ղեկավարության և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի առաջին օրը կայացել է փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի հետ փոխվարչապետի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության ներկա փաթեթի, գործընկերության առաջիկա ուղղությունների և այդ համատեքստում երկրի առաջնահերթությունների ու հնարավոր ծրագրերի շուրջ: Զրույց է ծավալվել մասնավոր ու ֆինանսական հատվածների զարգացման վերաբերյալ ու շեշտադրվել դրանցում ՎԶԵԲ ներգրավվածության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ ենթակառուցվածքների ու էներգարդյունավետության, ճանապարհաշինության, ջրային, “խելացի” գյուղատնտեսության ոլորտներում պետության նախաձեռնություններին, հանրային բարեփոխումների ծավալուն օրակարգին: Քննարկվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ ինստիտուցիոնալ հարթակներ ձևավորելու հարցը, ինչպես նաև “Աշխատիր Հայաստան” և պետական ընկերությունների մասնավորեցման ու կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ Կառավարության մեկնարկած ծրագրերը: Զրուցակիցները պայմանավորվել են նշված ուղղություններով համագործակցության շուրջ առաջիկայում շարունակել առարկայական երկխոսությունը:

Այնուհետև հաջորդել է ՎԶԵԲ-ում Հոլանդական խմբի ղեկավար, Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիքերսի հետ հանդիպումը՝ Նիդերլանդների ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի գործընկերության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այն հնարավոր ոլորտներն ու ծրագրային ուղղությունները, որոնք կկազմեն կառույցի հետ առաջիկա երկխոսության օրակարգը: Զրուցակիցներն առանձնակի անդրադարձել են տնտեսական ենթակառցվածքների, գյուղատնտեսության արդիականացման, էներգարդյունավետության ոլորտներում երկրի կողմից կարևորվող ասպեկտներին ու իրականացվող ծրագրերին, ջրային ոլորտի զարգացման հայեցակարգային հարցերին: 

Տիգրան Ավինյանը նաև հանդիպել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսական զարգացման վիճակի, առաջիկա սպասումների ու հեռանկարային միտումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական բարեփոխումների օրակարգին և կառավարության կողմից հռչակված գերակայություններին, որոնց հաջող իրագործումը պետք է կայուն հիմք ապահովի երկրի զարգացման որակական տեղաշարժերի համար: Քննարկման առանցքում են եղել ենթակառուցվածքային ծրագրերը, երկրի կողմից իրականացվող հարկային բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև` աշխատաշուկայի, կրթական ու առողջպահական ոլորտներում հիմնարար բարեփոխումների օրակարգ ձևավորելու ուղղությամբ կառավարության ջանքերն ու տեսլականը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրվածություն ներկայացնող բնագավառներում երկխոսությունը շարունակել և խորացնել:

Փոխվարչապետը նաև հանդիպում է ունեցել JP Morgan ընկերության կառավարիչ տնօրեն Ստեֆան Վեյլերի հետ: Հանդիպման հիմնական թեման արժեթղթերի միջազգային շուկայի ընթացիկ միտումներն էին, եվրապարտատոմսերի միջազգային շուկայում Հայաստանի բարենպաստ դիրքավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու հետ կապված առաջիկա անելիքները, մասնավորապես` տեղական արժույթով եվրապարտատոմսեր թողարկելու հնարավորությունը:

Այցի առաջին օրը եզրափակվել է ՎԶԵԲ նախագահի կողմից ՎԶԵԲ կառավարիչների և բարձրաստիճան պատվիրակների պատվին տրված արարողությամբ, որի ընթացքում կարևոր շփումներ են կայացել ՎԶԵԲ նախագահի, ինչպես նաև` տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: 

Պատվիրակության անդամները նաև առանձին հանդիպումներ են ունեցել մասնավոր ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել պետական կառավարման տարբեր ոլորտներում վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերին, այլ երկրներում տարբեր բարեփոխումներին ցուցաբերված աջակցության արդյունքում ունեցած դրական փորձին: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:28 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Ավինյանն «Ֆրաունհոֆեր»-ի պատվիրակության հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
15:15 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը Քաղաքացու օրը տոնում է դստեր հետ
17:24 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին
10:16 16/04/2019  |  ՄամուլՏիգրան Ավինյանի թեկնածուն Փաշինյանի աջակցությունը չի ստացել. «Ժողովուրդ»
15:23 12/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները
10:36 06/04/2019  |  ՄամուլՓաշինյանն անհանգստացած է. Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո են հրապարակում «պաշտոնական» տվյալները. «Փաստ»
12:29 03/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի
16:44 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային գիտաժողովին
13:26 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի. փոխվարչապետ
22:02 25/03/2019  |  ՄեկնաբանությունՊապիկյանի թիմը հաղթեց Ավինյանի՞ն

Արխիվ

[]