ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կեղծ «ալիբիներ», հին քաղաքական մշակույթի վերականգնում կամ՝ նոր Հայաստանի կոռուպցիոն ծիլերը. «Փաստ» 05/08/2019 09:46 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է. «Շարունակ թմբկահարվում է, թե Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն պայքար կա, դա ակնառու է, ողջունելի է, ու որևէ մեկս կասկածի տակ չենք դնում դրա գոյությունը։
Այնուամենայնիվ, կան երևույթներ, որոնք մտահոգություններ են ծնում նոր կոռուպցիոն ռիսկերի առաջացման վերաբերյալ։
Անշուշտ, դրական է, որ Երևանի քաղաքապետարանը փորձում է լուծում տալ աղբահանության խնդրին՝ «ԿամԱԶ»-ներ գնելով, մանավանդ, որ մոտենում է ամառը, ու հաստատապես առկա է համաճարակի տարածման իրական ռիսկ։ Սակայն տարակուսելի են մնում մի քանի հարցեր։ Մեկ անձից գնման սկզբունքը հակամրցակցային է ու իր մեջ կոռուպցիոն ռսկեր է պարունակում, ինչի մասին արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնում են ավագանու անդամ սակավաթիվ ընդդիմադիրները։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացում հակամրցակցային համաձայնության բաղադրիչ կա, և դա ապացուցելի է ոչ ողջամիտ կարճ ժամկետում տեխնիկայի ներկրման փաստով
Սակայն թաքնված կոռուպցիոն ռիսկեր կան պետական այլ ինստիտուտներում, գործիչների վարքագծում ևս։ Անցած շաբաթ օրը Արարատում տեղի ունեցած բիզնես ֆորումի կազմակերպման մրցույթը շահել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը։ Սա նույն կազմակերպությունն է, որը «Քաղաքացու օրն» էր կազմակերպել Երևանում, նաև կազմակերպել էր Ամանորի միջոցառումները։
Ավելին, տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունն առանց մրցույթի էր ընտրվել «Քաղաքացու օրվա» երևանյան միջոցառումների կազմակերպման համար։ Ավելորդ չէ նշել, որ Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:
Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ, որոնք փաստում են, թե այս ընկերության տնօրենը սերտ հարաբերությունների մեջ է կառավարության աշխատակազմի ղեկավարի, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, նրա պատգամավոր եղբոր՝ Հայկ Սարգսյանի հետ։
Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ վերջինս նախօրեին հայտնվել էր իսկական սկանդալի կիզակետում՝ թանկարժեք շքեղ մեքենայով շրջելով Երևանի կենտրոնական փողոցներում։ Հեղափոխական պատգամավորն արդարացել էր, թե մեքենան իրենը չէ՝ պատկանում է ընկերոջը։ Սակայն հասարակությունը վաղուց նման արդարացումներին չի հավատում, որովհետև դրանք շատ նման են մինչհեղափոխական Հայաստանի իշխանավորների «ալիբիներին»։
Միայն այն բանի համար, որ Հայկ Սարգսյանը հեղափոխական է՝ հասարակությունը պարտավոր չէ հավատալ նրա յուրաքանչյուր խոսքին, մանավանդ, երբ նրա մտերիմները «պատահաբար» շահում են կառավարության միջոցառումների մրցույթները։
Սակայն, եթե նույնիսկ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը կապեր չունի այսօրվա իշխանությունը ներկայացնող գործիչների հետ, արդեն այն հանգամանքը, որ նա պարբերաբար կառավարության միջոցառումների մրցույթներ է շահում, կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին ողջամիտ կասկածներ է ծնում։
Իշխանության դեգրադացիայի գործընթացը սկսվել է, երբ հազիվ բոլորել է հեղափոխության մեկ տարին, ու այս համատեքստում այլևս զարմանալի չեն լուրերը, որ Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները դպրոցների տնօրեններից բացատրություն են պահանջել, թե ինչու վերջիններս ներկա չեն եղել և չեն մասնակցել «Քաղաքացու օրվա» առիթով մարզում կազմակերպված միջոցառումներին
Քաղաքական հին մշակույթը վերականգնվում է՝ արագ տեմպերով»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08.05.19թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան