ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիլվա Համբարձումյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել իրենից կաշառք պահանջելու, կաշառքի գումարի շուրջ բանակցելու կամ Ռոբերտ Քոչարյանին գումար անձամբ փոխանցելու վերաբերյալ 05/08/2019 18:46 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, արդեն իսկ «Փաստինֆո»-ն անդրադարձել է ՀՔԾ որոշման համատեքստում։ Այս մեղադրանքն ըստ էության հիմնված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, ով հանդես է գալիս կաշառք տվողի դերում։ Իսկ գումար փոխանցողը, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանն է։ Այսինքն՝ Ս. Համբարձումյանը ոչ թե անձամբ է գումարը տվել, այլ Սամվել Մայրապետյանի միջոցով։
Իսկ գործարքի, այսպես ասած միջնորդն էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, ում միջոցով էլ տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը եւ որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը: Նշենք, որ այս գործով Վարդան Օսկանյանն ունի վկայի կարգավիճակ։
Իսկ ինչ ցուցմունք են տվել հիմնական գործող անձինք, արդյոք նրանց ցուցմունքները համընկել են Սիլվա Համբարձումյանի ասածների հետ։ Պարզվում է, հանրությանը ներկայացված ՀՔԾ որոշման և այս գործով անցնող անձանց ցուցմունքների միջև լուրջ հակասություններ կան, որոնք ջրի երես են դուրս եկել առերեսումների ընթացքում:
Առերեսման ընթացքում՝ Սիլվա Համբարձումյանի հայտնի ցուցմունքին ի պատասխան, Սամվել Մայրապետյանը հայտարարում է, թե՝ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. «Ի՜նչ Ռոբերտ Քոչարյան, ի՜նչ Սերժ Սարգսյան, Ես Սիլվային ճանաչում եմ արաբների հետ կապված հարցով… որոնք եկել էին Հայաստանում շինարարություն իրականացնելու և քանի որ ես այդ գործի մեջ էի, իմ միջոցով էին ուզում անել դա: Ենթադրում եմ, թե Սիլվային էլ առնչվել էին հանքարդյունաբերությանը վերաբերող հարցերով…»,- ասել է Ս.Մայրապետյանը։
Նկատենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ անգամ Սիլվա Համբարձումյանը չի նշել, որ գործարքի թույլտվության համար իրենից կաշառք են ուզել։ Ավելին՝ ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չեն ուզել։
Մասնավորապես՝ Ս.Համբարձումյանը հայտնել է, որ 2007 թվականի վերջերին խնդրել էր Վարդան Օսկանյանին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ «Թի Էս Էս Սի» ՍՊ ընկերության բաժնեմասերը պետք է վաճառի արաբներին՝ շեյխերի։ «2008 թվականի սկզբներին Վարդան Օսկանյանն ասել է, որ «նորմալ է, համաձայնությունը տվել են բաժնեմասերի վաճառքի համար։ Դա այն նպատակով էր, որովհետեւ ընկերությունը հանքերով էի վաճառում։ Դրանից հետո Էմիրաթներում բաժնետոմսերի վաճառքի համաձայնագիրը ստորագրել ենք։ 2008 թվականի հունվարի վերջին, մինչեւ 29-ը վերադարձել եմ Էմիրաթներից եւ Վարդան Օսկանյանին ասել եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցի իմ շնորհակալությունը, որ չմերժեցին ու ինքս առաջարկեցի, որ պատրաստ եմ իմ «շնորհակալությունը» երկուսին հայտնել։ Նրանք ինձանից ոչինչ չեն ուզել»,- Սամվել Մայրապետյանի հետ առերեսման ժամանակ ասել է Սիլվա Համբարձումյանը։ Նկատենք, որ ըստ Սիլվա Համբարձումյանի՝ խոսքը գնացել է գործարքի ավարտից հետո իր կողմից շնորհակալություն հայտնելու ցանկության մասին, ինչին էլ իբր Վարդան Օսկանյանի միջոցով մյուս բարձրաստիճանները տվել են իրեն համաձայնությունը։
Թե շնորհակալությունը ինչպես է դարձել կաշառք ստանալու համաձայնություն, դա արդեն տեղյակ է միայն նախաքննական մարմնը։
Իսկ ինչ է ասել ենթադրյալ «օժանդակողը»՝ Ս. Մայրապետյանը։ Վերջինս ընդհանրապես ժխտել է, թե ինքը որևէ փողային հարաբերություն է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ. «Օսկանյանին լավ ճանաչում եմ, բայց մեր հարաբերությունները այնպիսին չէին, որ նա ասի՝ էս փողը տուր սրան, տուր նրան: Ֆինանսական հարաբերություն երբևէ նրա հետ չեմ ունեցել: Ա. Գևորգյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ եմ, սակայն ինքն ինձ հետ երբևէ Սիլվա Համբարձումյանին վերաբերող խնդիր չի ունեցել:
Անկեղծ ասած, չեմ կարող պնդել կամ ժխտել, թե նա Ս. Համբարձումյանին անձամբ ճանաչում է, թե՝ ոչ»: Նա նաեւ հայտնել է, որ ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, սակայն ավելացրել. «նրանց հետ երբևէ ֆինանսական հարաբերություն չեմ ունեցել, ուստի չէի կարող միջնորդ հանդիսանալ, որը կարող էր նրանց գումար տանել տալ»:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ գումարները փոխանցելուց հետո էլ չի հետաքրքրվել, դրանք տե՞ղ հասել են բարեհաջող: Ենթադրությունների վրա կառուցված այս պատմությունը:
Դե, իսկ առերեսման ժամանակ՝ Մայրապետյանի պաշտպանի այն հարցին, թե ՝ Մայրապետյանին երբ հանդիպել եք, գումար եք տվել ասե՞լ եք սա Ռ. Քոչարյանին, սա՝ Ս. Սարգսյանին, սա էլ Ա. Գևորգյանին պիտի փոխանցվի, վերջինս պատասխանում է՝ «հո կյանքս չէի կանգնելու պատմեի»:
Այս առերեսումից հետո Սամվել Մայրապետյանի պաշտպանը հայտարարել է, որ Ս. Համբարձումյանի ցուցմունքներից բխում է, որ առնվազն կաշառքի հատկանիշները բացակայում են՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին:
Առերեսումից հետո քննիչը երկուօր անց՝ հոկտեմսերի 8-ին մեղադրանք է առաջադրել Սամվել Մայրապետյանին եւ հարցաքննել։
Սամվել Մայրապետյանի ցուցմունքը
-ՀՀ ՀՔԾ կողմից 2018թ. հոկտեմբերի 8-ին իմ բնակարանում և գրասենյակում կատարվել է խուզարկություն: Մինչև խուզարկությունը քննիչի կողմից ինձ ծանոթացվել է դատարանի որոշումը:Խուզարկությունից հետո ինձ ասացին, որ ես ազատ եմ և հետագայում կասեն իմ անելիքները, ասացին՝ մենք մեր գործողությունները կատարել ենք: Դուք ազատ եք: Ես գրասենյակից վերադարձա տուն, քանի որ առավոտվանից հաց չէի կերել:
Ինձ անծանոթ հեռախոսահամարից զանգահարեցին և ներկայացան որպես ԱԱԾ ներկայացուցիչ ոմն Խաչիկ, ում համարը 0 55-ով էր.
Ասաց՝ պարոն Մայրապետյան, Ձեզ քննչականից ասել են, որ պետք է ներկայանաք քննչական /ՀՔԾ/, Ես ասացի, որ ինձ ոչ-ոք նման բան չի ասել և նա ասելով, որ քիչ անց կրկին կզանգահարի, հեռախոսն անջատեց: Կարճ ժամանակ անց կրկին նշված Խաչիկը զանգահարեց և ասաց, որ պետք է գնամ քննչական և հավելեց, որ ինքն էլ կգա և ինձ կուղեկցի: Ես ասացի, որ ՀՔԾ-ի տեղը գիտեմ, տրանսպորտային միջոց ունեմ, ուստի ինքս կներկայանամ, միայն հաց ուտելուց հետո, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, ուստի պիտի հաց ուտեմ, որպեսզի դեղորայք ընդունեմ: Խաչիկը տվեց համաձայնության նշան, որից հետո ասաց նաև, որ ինքը կսպասի իմ շենքի դեմը: Հաց ուտելուց հետո ես վարորդիս հետ իմ մեքենայով շարժվեցի, որի ընթացքում զանգահարել եմ Խաչիկի 055-ով համարին, որի ընթացքում Խաչիկն ասաց, որ նա տեղում է, շենքի դեմն է, մեքենայով է, որից հետո նաև ասաց, որ ես իմ մեքենայով գնամ, ինքը կգա։
Հասել եմ ՀՔԾ, կանգնել ենք, որից հետո դուրս եմ եկել մեքենայից և կանգնել ՀՔԾ-ի մուտքի դռան մոտ մոռավորապես 20 րոպե, ժամը կլիներ 14.00-ի սահմաններում: Անգամ դռնապահ ոստիկանը դուրս եկավ, հարցրեց, թե ինչ գործ ունեմ ՀՔԾ-ում, որից հետո, իմանալով իմ ազգանունը, մտավ ներս և ճշտելուց հետո ինձ ասաց, որ ինձ ոչ-ոք չի սպասում, անգամ հարցրեց քննիչի ազգանունը, ասացի՝ չգիտեմ:
Դրանից հետո մոտեցան ԱԱԾ տղաները, որոնց ես դեմքով ճանաչում էի՝ մեր տանը կատարված խուզարկությունից, և մենք միասին մտանք ներս:
Ցուցմունքիս կից ցանկանում եմ ներկայացնել հիվանդությանս փաստաթղթերը, որոնցից հետևում է, որ իմ անազատության մեջ գտնվելը անհամատեղելի է իմ հիվանդության հետ և ինչպես կասկածյալ ժամանակ, հիմա նույնպես միջնորդում եմ քննարկել այլ խափանման միջոցի ընտրության հարցը: Մեղադրանքի շուրջ միացել եմ պաշտպանիս միջնորդությանը: Մինչ այս պահը ինձ գրավոր պարզաբանում չի տրվել, հետևաբար, կրկին անգամ միջնորդում եմ՝ տրամադրել նշված միջնորդության գրավոր պատասխանը, որից հետո ցուցմունք կտամ:
Սամվել Մայրապետյան. Որ իմանամ ինչից պիտի պաշտպանվեմ, կպաշտպանվեմ
Քննիչ. Հարց- 08.10.18թ. Ձեզ մեղադրանք է առաջադրվել Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու համար մշտապես իշխանության ներկայացուցչի կառավարչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, խմբով, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն պահին անվճար ստացել եք որպես մեղադրյան ներգրավելու մասին որոշումը, որում շարադրված են Փեզ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումը և փաստական հանգամանքները: Ինչ վերաբերվում է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա այդ կապակցությամբ կստանաք գրավոր պատասխան: Ներկայումս առաջարկում եմ ցուցմունքներ տալ Ձեզ առաջադրված մեղադրանքի և առհասարակ, դեպքի կապակցությամբ, միաժամանակ, կրկին անգամ պարզաբանում եմ, որ օգտվելով Ձեր իրավունքներից, կարող եք հրաժարվել ցուցմունքներ տալուց:
Մայրապետյան. Պատասխան- Ինչպես նշել եմ նախկին ցուցմունքումս, նկարագրվածն ինձ համար ուղղակի անհասկանալի է: Մասնավորապես մեղադրանքի որոշումից պարզ չէ, թե կոնկրետ ես ինչ հանցավոր արարք եմ գործել, ինչում են կայացել կաշառք ստանալուն օժանդակելու իմ գործողությունները, այդ մասով մեղադրանքի որոշման մեջ փաստական տեղեկություններն իսպառ բացակայում են, ինչից ելնելով էլ այն ինձ համար պարզ չէ և չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ:
Ավելին, ինձ ապօրինի ձերբակալել էին 7. 985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Իմ պահանջով անմիջապես կատարված առերես հարցաքննությունից հետո նշված թիվն իսկույն 1. 000.000 ԱՄՆ դոլար գումարով պակասեց: Բացի այդ, ինձ հետ առերեսվողը նշեց, որ իր պայմանավորվածությունները, շնորհակալություն հայտնելու վերաբերյալ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի հետ և, ըստ իր ասելու, ինձ գումարներ տալու ժամանակ բացարձակ չի էլ ասել, թե ինչի մասին է խոսքը, ավելացնելով՝ «Հո կյանքս քեզ չեմ պատմելու…» և, ընդհանրապես, որևիցե խոսակցություններից ես տեղյակ չեմ»:
Կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և զավեշտալի այլ փաստերի մասին
«Ինձ համար անհասկանալի փաստերի և երևույթների շարքը մեծ է, անհասկանալի է, օրինակ, ինչպես է «կաշառքը» երկու օրում նվազում 1.000.000-ԱՄՆ դոլարով, ինչպես է ինձ չտրված 2.666.000 ԱՄՆ դոլարը դառնում ինձ տրված, և, ինչպես, առհասարակ, կարելի է մարդուն մեղադրել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մի դեպքի առնչությամբ, որն իբր, տեղի է ունեցել տաս ու կես տարի առաջ՝ մեջբերելով անկայուն հոգեվիճակով մի կնոջ ընդամենը, ցուցմունքը՝ կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և այլ զավեշտալի փաստերի մասին: Ինձ մոտ զարմանք է առաջացնում, որ անհայտ զբաղմունք ունեցող, բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ գտնվող մի քանի անգամ սնանկ ճանաչված կնոջ ցուցմունքը կարող է դառնալ ապացույց այն մասին, թե իբր, նա այնքան կա, որ կաշառք է տալիս ոչ ավել, ոչ պակաս՝ Հանրապետության Նախագահին, ու վարչապետին, իսկ կաշառք տալու ձևաչափը որոշում է արտգործնախարարի հետ»,- հոկտեմբերի 8-ի ցուցմունքում ասել է Մայրապետյանը, ով հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Ստացվում է Սիլվա Համբարձումյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ անձամբ եւ ոչ էլ միջնորդավորված չի պայմանավորվել կաշառքի շուրջ, իրենից ոչ ոք կաշառք չի պահանջել, ինքը որոշել է «շնորհակալություն» հայտնել ու, իբր, գումար է տվել Մայրապետյանին՝ Ռոբերտ Քոչարյանին հանձնելու համար, ով սակայն հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, Քոչարյանին ինքը գումար չի փոխանցել։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից