ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարը հանձնարարել է խստորեն հետևել բնակիչների անվտանգությանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի որակին և ժամկետներին 05/07/2019 12:59 | ԼՐԱՀՈՍ
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Այս մասին տեղեկացանք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։
Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում և փորձում է տեղում լուծել բոլոր հարցերը։
«Եղանակային պայմանների բարելավվելու դեպքում տեմպերն ավելի ենք ավելացնելու։ Ունենք նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք զուգահեռաբար անում ենք։ Ինժեներական թիմում կատարել ենք անձնակազմի որոշակի փոփոխություն, ավելի ուժաղեցրել ենք, ինչը բավականին արդյունավետ է աշխատում»,- նշեց Ղալեչյանը:
Շինարարության 1-ին հատվածն իրականացնող «Հորիզոն 95» ընկերության շինտեղամասի պետ Կորյուն Հարությունյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ կատարում են ճանապարհի կողային շեպերի հարթեցման, հենասյուների տեղափոխման աշխատանքներ, միաժամանակ պատրաստվում են ժայռապայթեցման աշխատանքներին։ Այս տեղամասը, ռելիեֆային առումով, ամենաբարդն է։ Մի քանի փուլով այստեղ անընդմեջ պայթեցումներ են արվում։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում, որպեսզի վնասներ չլինեն։
Նախարարը հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների:
«Առաջինն անվտանգության խնդիրներն են, ճանապարհների վիճակից սկսած մինչև զգուշացնող նշանները: Երկրորդը ճանապարհների հարմարավետությունն է և բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառելը: Երրորդը՝ մարդկանց հարմարավետությունը և էկոլոգիական հարցերը, որպեսզի փոշի չլինի, աղմուկ չլինի բնակելի հատվածներում: Եվ, իհարկե, ամենակարևորը, որ մենք հետ չընկնենք մեր պլաններից»,-ընդգծեց նախարարը:
Չնայած անհրաժեշտություն է առաջացել սկզբնական նախագծից դուրս մի շարք լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ շինարարության պատասխանատուները հավաստիացնում են, որ նախապես սահմանված ժամկետները կպահպանվեն:
«Առաջացել է լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն, որոնք նախագծով նախատեսված չեն եղել: Ալավերդու 2 կամուրջները, կան նաև կոյուղագծեր, ջրագծեր, որոնք նախատեսված չեն եղել: Սակայն ծածկի հեռացումից հետո պարզվել է, որ վատ վիճակում են և պետք է փոխարինվեն։ Բոլորը թե՛ ֆինանսական, թե՛ լրացուցիչ աշխատանքի տեսանկյունից ժամկետ են պահանջելու, բայց կփորձենք լրացուցիչ այդ աշխատանքն անելուց հետո էլ ժամկետները պահպանել՝ 2020թ-ի նոյեմբեր»,-նշեց նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը, որտեղ մի շարք անհարմարությունների պատճառով բնակչության կողմից ստացվել էին ահազանգեր։
Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը նշեց, որ բնակիչները վրդովված են, քանի որ շինարարության պատճառով առաջացած փոշին, փոսերը, ծանրաքաշ մեքենաների երթևեկի վիբրացիան վնասում են բնակիչների առողջությունն ու անվտանգությունը։ Խնդրի վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց նաև Լոռու մարզից ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Այցի շրջանակներում նախարարը հանդիպում ունեցավ նաև ալավերդցիների հետ, որոնք պահանջում էին հստակ ժամկետներ՝ Ալավերդու հատվածի շինարարության ավարտի վերաբերյալ։
Հակոբ Արշակյանը բնակիչներին տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակին ծանոթ է և կտրուկ արձագանքել է։ Արդեն իսկ համապատասխան աշխատանքներ են իրականացվել։ Կատարվել է անձնակազմի փոփոխություն, փոխվել է նաև ինժեներական թիմի ղեկավարը, ինչի արդյունքում արձանագրվել է աշխատանքների նոր ընթացք։ Բացի այդ, հատուկ սարքերով ուսումնասիրվել են վիբրացիայի հետևանքները, մշակվել են միջոցառումներ։
Նախարարը բնակիչներին տեղեկացրեց նաև, որ շինարարի և նախարարության համապատասխան պատասխանատուների առաջ դրվել են հստակ խնդիրներ.
«Հարմարավետություն, առողջություն, անվտանգություն, երկրորդը՝ ճանապարհների որակն է, և երրորդը՝ ժամկետները: Այս երեք առաջնահերթությունները պետք է պահվեն անվիճելիորեն»,-շեշտեց Հակոբ Արշակյանը:
Բնակիչները նախարարին խնդրեցին կարգավորել ևս մեկ խնդիր՝ ծանրաքաշ մեքենաների երթևեկը քաղաքի միջով։ Նրանք նշեցին, որ վարորդները գերադասում են տուգանվել, բայց երթևեկել Ալավերդու բարեկարգ փողոցներով՝ դրանով հավելյալ անհարմարություն պատճառելով բնակչությանը։
Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ ևս անհրաժեշտ քայլեր կիրականցվեն, պաշտոնական գրությամբ ևս մեկ անգամ կդիմի ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի արգելքը գործի, և որևէ ծանրաքաշ մեքենա քաղաքի միջով չանցնի։
Ամփոփելով հանդիման արդյունքները՝ նախարարը նշեց, որ եթե նոր կոմունիկացիոն գծեր ի հայտ չգան, ապա մինչև ամառվա վերջ՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի:
Նշենք, որ շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման:
Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը 51.74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան