Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Նախարարը հանձնարարել է խստորեն հետևել բնակիչների անվտանգությանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի որակին և ժամկետներին 05/07/2019   12:59  |  ԼՐԱՀՈՍ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Այս մասին տեղեկացանք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։

Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում և փորձում է տեղում լուծել բոլոր հարցերը։

«Եղանակային պայմանների բարելավվելու դեպքում տեմպերն ավելի ենք ավելացնելու։ Ունենք նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք զուգահեռաբար անում ենք։ Ինժեներական թիմում կատարել ենք անձնակազմի որոշակի փոփոխություն, ավելի ուժաղեցրել ենք, ինչը բավականին արդյունավետ է աշխատում»,- նշեց Ղալեչյանը:

Շինարարության 1-ին հատվածն իրականացնող «Հորիզոն 95» ընկերության շինտեղամասի պետ Կորյուն Հարությունյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ կատարում են ճանապարհի կողային շեպերի հարթեցման, հենասյուների տեղափոխման աշխատանքներ, միաժամանակ պատրաստվում են ժայռապայթեցման աշխատանքներին։ Այս տեղամասը, ռելիեֆային առումով, ամենաբարդն է։ Մի քանի փուլով այստեղ անընդմեջ պայթեցումներ են արվում։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում, որպեսզի վնասներ չլինեն։

Նախարարը հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների:

«Առաջինն անվտանգության խնդիրներն են, ճանապարհների վիճակից սկսած մինչև զգուշացնող նշանները: Երկրորդը ճանապարհների հարմարավետությունն է և բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառելը: Երրորդը՝ մարդկանց հարմարավետությունը և էկոլոգիական հարցերը, որպեսզի փոշի չլինի, աղմուկ չլինի բնակելի հատվածներում: Եվ, իհարկե, ամենակարևորը, որ մենք հետ չընկնենք մեր պլաններից»,-ընդգծեց նախարարը:

Չնայած անհրաժեշտություն է առաջացել սկզբնական նախագծից դուրս մի շարք լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ շինարարության պատասխանատուները հավաստիացնում են, որ նախապես սահմանված ժամկետները կպահպանվեն:

«Առաջացել է լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն, որոնք նախագծով նախատեսված չեն եղել: Ալավերդու 2 կամուրջները, կան նաև կոյուղագծեր, ջրագծեր, որոնք նախատեսված չեն եղել: Սակայն ծածկի հեռացումից հետո պարզվել է, որ վատ վիճակում են և պետք է փոխարինվեն։ Բոլորը թե՛ ֆինանսական, թե՛ լրացուցիչ աշխատանքի տեսանկյունից ժամկետ են պահանջելու, բայց կփորձենք լրացուցիչ այդ աշխատանքն անելուց հետո էլ ժամկետները պահպանել՝ 2020թ-ի նոյեմբեր»,-նշեց նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը, որտեղ մի շարք անհարմարությունների պատճառով բնակչության կողմից ստացվել էին ահազանգեր։

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը նշեց, որ բնակիչները վրդովված են, քանի որ շինարարության պատճառով առաջացած փոշին, փոսերը, ծանրաքաշ մեքենաների երթևեկի վիբրացիան վնասում են բնակիչների առողջությունն ու անվտանգությունը։ Խնդրի վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց նաև Լոռու մարզից ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Այցի շրջանակներում նախարարը հանդիպում ունեցավ նաև ալավերդցիների հետ, որոնք պահանջում էին հստակ ժամկետներ՝ Ալավերդու հատվածի շինարարության ավարտի վերաբերյալ։

Հակոբ Արշակյանը բնակիչներին տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակին ծանոթ է և կտրուկ արձագանքել է։ Արդեն իսկ համապատասխան աշխատանքներ են իրականացվել։ Կատարվել է անձնակազմի փոփոխություն, փոխվել է նաև ինժեներական թիմի ղեկավարը, ինչի արդյունքում արձանագրվել է աշխատանքների նոր ընթացք։ Բացի այդ, հատուկ սարքերով ուսումնասիրվել են վիբրացիայի հետևանքները, մշակվել են միջոցառումներ։

Նախարարը բնակիչներին տեղեկացրեց նաև, որ շինարարի և նախարարության համապատասխան պատասխանատուների առաջ դրվել են հստակ խնդիրներ.

«Հարմարավետություն, առողջություն, անվտանգություն, երկրորդը՝ ճանապարհների որակն է, և երրորդը՝ ժամկետները: Այս երեք առաջնահերթությունները պետք է պահվեն անվիճելիորեն»,-շեշտեց Հակոբ Արշակյանը:
Բնակիչները նախարարին խնդրեցին կարգավորել ևս մեկ խնդիր՝ ծանրաքաշ մեքենաների երթևեկը քաղաքի միջով։ Նրանք նշեցին, որ վարորդները գերադասում են տուգանվել, բայց երթևեկել Ալավերդու բարեկարգ փողոցներով՝ դրանով հավելյալ անհարմարություն պատճառելով բնակչությանը։

Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ ևս անհրաժեշտ քայլեր կիրականցվեն, պաշտոնական գրությամբ ևս մեկ անգամ կդիմի ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի արգելքը գործի, և որևէ ծանրաքաշ մեքենա քաղաքի միջով չանցնի։

Ամփոփելով հանդիման արդյունքները՝ նախարարը նշեց, որ եթե նոր կոմունիկացիոն գծեր ի հայտ չգան, ապա մինչև ամառվա վերջ՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի:

Նշենք, որ շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման:

Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը 51.74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:46 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային
18:48 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Արշակյանը եւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են հայկական ծագմամբ շուրջ 60 տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների
12:20 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում
18:42 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
21:12 26/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին
11:30 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարարը այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ
18:42 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նախատեսվում է հիմնանորոգել 78 կմ ճանապարհ
15:13 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Արշակյանը հանդիպել է «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ
14:09 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ
13:04 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-թաիլանդական համագործակցության հեռանկարները

Արխիվ

[]