ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը տարածաշրջանում առաջին հորիզոնականում է ՃՏՊ-ների հետեւանքով մարդկային զոհերի եւ վիրավորների թվով (տեսանյութ) 05/07/2019 18:15 | ԼՐԱՀՈՍ
«Բարձրաձայնե՛ք եւ փրկե՛ք կյանքներ» խորագրի ներքո այսօր մեկնարկեց ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հինգերորդ գլոբալ շաբաթը։ Այս առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բակում «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրական ակցիային ՄԱԿ-ի մի շարք պաշտոնյաններ՝ ՀՀ-ում կառույցի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՃՈ պետ Եգոր Կարապետյանն անձամբ փորձակեցին ամրագոտու փորձասարքը՝ ցույց տալով, թե ինչ կարեւորություն ունի ամրակապվելը մեքենայում՝ անգամ ցածր՝ 30կմ/ժ արագությամբ կտրուկ արգելակելու դեպքում։ Այս մասին հաղորդում է Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ-ն։
Հայաստանը տարածաշրջանում, ցավալիորեն, առաջին հորիզոնականում է վթարներում մարդկային զոհերի եւ վիրավորների թվով։ Հիշյալ անձանց մասնակցությամբ հրավիրված ասուլիսում մտահոգիչ շատ ցուցանիշներ ու խնդիրներ բարձրաձայնվեցին։ Մասնավորապես, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՃՏՊ-ները հանդիսանում են 5-29 տարեկան երեխաների վաղաժամ մահացության առաջնային պատճառը։
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր խոսքում շեշտեց, որ պատրաստ է լրջորեն հակադարձել մեր երկրում այսօր ծավալված այն առարկությանը, թե ֆինանսական խնդիրների պատճառով ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ մանկական ամրատեղ ունենալ. «Ես միայն նրանց կհարցնեմ՝ ավելի լավ է գնել մանկական ամրատե՞ղ, թե՞ դագաղ»։
Բոլոր բանախոսներն անդրադարձան անվտանգության միջոցների պարտադիր կիրառման առումով հանրային գիտակցության բարձրացման կարեւորությանը։ ՃՈ պետ Կարապետյանը նշեց, որ չնայած բազմաթիվ հորդորներին՝ ամեն օր հանրապետությունում 450-600 վարորդ տուգանվում է ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու եւ մանկական արմատեղերի կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։
Իսկ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ բոլոր ջանքերն այս աղետի դեմ պայքարի գործում պետք է համախմբել եւ համակարգել։
«Կարեւոր ենք համարում ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը պետական մակարդակով, ինչի փորձը տարիներ առաջ ունեցել ենք եւ լավ արդյունք ենք գրանցել։ Սակայն 2013թ-ից ի վեր ռազմավարությունը չի թարմացվել, եւ այսօր մեր կառավարությունը չունի գործողությունների պլան»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ