Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է

Վիտալի Գրիգորյանցից 50 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվեց 05/06/2019   23:18  |  Դատական ռեպորտաժներ

«Փասատթղթերի կեղծման դեպքի առթիվ վեցերորդ վարչության հարուցած քրեական գործը մենք համարում ենք ապօրինի. դա իրականությանը չի համապատասխանում»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այսօր դատարանի դահլիճում հայտարարեց «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գեւորգյանը:

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ քաղաքացի Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, ինչի դեմ  Մարտիրոսյանի պաշտպանական կողմը բողոք էր  ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

Նիստի սկզբում գործով տուժող Գրիգորյանցի ներկայացուցիչ Վարդգես Գեւորգյանը պնդեց իր այն կարծիքը, որ մեղադրյայը պետք է մնա կալանքի տակ: Ըստ նրա` վեցերորդ վարչության հարուցած քրեական գործը ապօրինի է. «ՌԴ քաղաքացի Ռոշենը երեք անգամ դիմում է ուղարկել Հայաստան` մակագրված Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, ուստի դիմումների կեղծումը իրականությանը չի համապատասխանում, մակագրություններ կան, որ դրանք ուղարկվել են Ռուսաստանից, եւ նաեւ` գրութուն` Գլխավոր դատախազությունից, որ իրենք ստացել են դիմումները»,-ասում է Գեւորգյանն ու հավելում. «Վեցերորդ վարչությունը այդ ե՞րբ հասցրեց փորձաքննություն անել, պարզել դրանց կեղծ լինելը»:

Մյուս կարեւոր փաստարկը, ըստ տուժողի ներկայացուցչի, այն է, որ մեղադրյալն իր առողջական վիճակի մասին տեղեկությունները խեղաթյուրում է: Մասնավորապես` առաջին ատյանի դատարանում մարտի 18-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ, քանի որ ներկայացվեց գրություն, թե մեղադրյալը չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով, ինչը իրենք կասկածի տակ առան. «Նշվեց, որ նա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, մենք էլ ճշտեցինք նրա առողջական վիճակը եւ պարզեցինք, որ մեկնաբանությունը, թե վիճակը ծանր, նախակաթվածային է, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց տուժողի ներկայացուցիչը` ավելացնելով. «Ես զրուցել եմ թե բաժնի վարիչի, թե բուժող բժշկի հետ. ստացիոնալ բուժման հիմքեր չեն եղել, եթե լինեին, ապա նրանք դատարան կներկայացնեին այդպիսի տեղեկանք»:

Գեւորգյանի խոսքով` նմանատիպ խաբեության զոհ է դարձել նաեւ Ռուսաստանի քաղաքացի Դոյխինը, ումից, ըստ նրա,  Մարտիրոսյանը հափշտակել է շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլար. «Ի դեպ, մեզ համար անհասականլի է, թե ինչու այդ դրվագով Ստեփան Մարտիրոսյանին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց»,-ասաց նա:

Բանկի սեփականատիրոջ` Վիտալի Գրիգորյանցի մյուս ներկայացուցիչ Մնացական Մարուքյանի խոսքով` մեղադրայլի պաշտպանը ամեն կերպ ճնշում է գործադրում իրենց վրա` թե մամուլով, թե առանձին հրապարակումներով տարածելով կեղծ տեղեկություններ. «Կալանավորումից ազատվելով` Մարտիրոսյանը սպառնալիքներ է հնչեցրել Տիմոշենկոյի եւ նրա ընտանիքի հասցեին»,-ասաց նա. «Երբ ես կապ հաստատեցի «Ալիաս» ընկերության հետ, գնացի ՌԴ, հանդիպեցի Տիմոշենկոյին, նրա ներկայացուցչի եւ իմ միջեւ կնքվեց համատեղ արձանագրություն, որտեղ նա ներկայացրեց տեղեկություն` իր հասցեին հնչած սպառնալիքների մասին»:

Նա հիշատակեց նաեւ այն հանգամանքը, ըստ որի` քրեական հետախուզության վարչության պետը գրություն է ստացել այն մասին, որ Մարտիրոսյանը մահափորձ է ծրագրում Գրիգորյանցի եւ Արսեն Միքայելյանի դեմ. «Այդ մարդուց ի՞նչ եք ուզում, նա պարկեշտ անձնավորություն է, եւ արդյո՞ք սա ճնշում չէ «Հայբիզնեսբանկ»-ի կամ բանկային համակարգի վրա»:

Մարուքյանի պնդմամբ` ամբաստանյալը փորձում է դուրս գալ կալանքից, սակայն այդ կերպ նա կարող է ճնշում գործադրել տուժողների, վկաների վրա:

Ըստ տուժող կողմի փաստաբանների` Մարտիրոսյանը Վիտալիի Գրիգորյանցի հետ առերեսման ժամանակ ընդունել է, որ ինքը կատարել է հափշտակություն. «Նա զղջացել է իր արածի համար, աղերսել է, ասել` հետ քաշվիր, թող, ես իմ սխալը կուղղկեմ... Սա վկայում է նրա` խարդախությանը մասնակցության մասին»,-կարծում է տուժող կողմը:

Նիստի ընթացքում ամբաստանյալ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը եւս ելույթ ունեցավ: Նա ներկայացրեց միջնորդություններ` արտասահմանյան ռեժիսորների եւ բռնցքամարտիկների կողմից իր պաշտպանյալին որպես ազնիվ ու հայրենասեր մարդու բնութագրող փաստաթղթերի տեսքով, սակայն թե տուժող, թե մեղադրող կողմերը առարկեցին: Դատավորը մերժեց միջնորդությունը` հաշվի առնելով, որ կողմը նախկինում զրկված չեն եղել ամբասանյալի վերաբերյալ անձը բնութագրող փաստաթղթեր դատարան ներկայացնելուց:

Կարեն Բատիկյանը շարունակեց պնդել, որ մեղադրանքն անհիմն է. «14 ֆիլմ է արտադրվել, եթե հափշտակվել է, այդ ո՞նց եղավ, որ արտադրվեց»,-ասաց նա եւ հիշատակեց Մարտիրոսյանի` ԱՄՆ-ում ունեցած հողատարածքների մասին:

Ելույթ ունեցավ նաեւ գործով մեղադրյալ Ստեփան Մարտիրոսյանը, ում խոսքով` վեցերորդ վարչությունում գտնվելու ժամանակ Ռոշենը զանգել է եւ քննիչների ներկայությամբ հերքել է իրեն սպառնալու մասին տեղեկությունները. «Դա հարյուր տոկոսանց սուտ է»,-ասաց նա:

Մեղադրյալը պնդեց նաեւ, որ չորս տարբեր քաղաքացիների ստորագրություններ կամ կնիքներ են կեղծվել, որոնք ներկայացվել են մեր իրավապահ մարմիններին. «Վիտալի Գրիգորյանցը մտածված անում է ամեն ինչ, որ ես, լինելով բանտային պայմաններում, ստանամ տարբեր ճնշումներ»,-հայտարարեց Ստեփան Մարտիրոսյանը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարանը որոշեց  փոխել  մեղադրյալի խափանման միջոցը եւ գրավի դիմաց ազատ արձակեց:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

15:37 03/05/2019  |  Քրեական խրոնիկոնՆոր քրեական գործի կենտրոնում «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի ներկայացուցիչներն են
18:15 29/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀայբիզնեսբանկի սեփականատիրոջ ներկայացուցիչների կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործման փաստի առթիվ հարուցվել է քրգործ
19:10 27/04/2019  |  Դատական ռեպորտաժներԿինոպրոդյուսերը պնդում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջից գումար չի հափշտակել. Իր ձեռքից փորձում են խլել ԱՄՆ-ում գտնվող հողատարածքը
13:15 17/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին սպանելու համար քիլլեր ենթադրյալ փնտրողը նրա նախկին գործընկերն է
01:32 16/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար
09:53 07/02/2018  |  Մամուլ«Կահույքի աշխարհ»-ի տնօրենը «քցել է» «Հայբիզնեսբանկ»-ին. «Ժողովուրդ»
14:18 06/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓորձել է թալանել «Հայբիզնեսբանկի» բանկոմատը
15:39 04/12/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման գործով ամբաստանյալի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ կյանքի համար վտանգ ներկայացնող. պաշտպան

Արխիվ

[]