ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին 05/06/2019 16:32 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:
Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը: Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգոարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում և միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այն, ինչ տեսանք, շատ հետքարքիր էր: Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում: Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է: Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների և հմտությունների առումով խնդիր են ունենում: Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլև երկրի տնտեսության: Օրինակ՝ բուհն ավարտեց-գնաց որևէ տեղ աշխատելու, ևս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է և գործատուի, և աշխատողի համար: Հետևաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարևոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլև ուսումնառութայն որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել և ներգրավվել: Եվ այն ինչ տեսանք, այդ առումով շատ կարևոր է:
Հաճախ իմ աշխատանքային, պաշտոնական այցերը զուգորդվում են բուհական համակարգ, տարբեր բուհեր այցելություններով: Եվ եզրակացությունն այն է, որ պետք է կրթական ու հետազոտական կոմպոնենտները հնարավորինս մերձեցնենք: Ժամանակակից աշխարհում դա մեծամասամբ մեկտեղված է: Այսինքն՝ չկա կրթություն առանց հետազոտություն, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտություն: Այդ առումով, այն ինչ տեսանք՝ շատ ուրախալի է, որ հենց այս տրամաբանությունն է դրված:
Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է: Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին նույնպես կարևոր է, որը, ինչպես արդեն հասկացա, ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետև, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է բարձրանում՝ այդ չափանիշները և ցուցանիշները շատ կարևոր նշանակություն ունեն:
Ուրախ եմ, որ կա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու: Կառավարությունն իր առաջանահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:
Եվ ընդհանրապես, բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել: Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին: Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա:
Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր կարևոր արդյունքներից, եզրակացություններից մեկն այն էր, որ օրինակ՝ Ագրարային համալսարանը մի շատ կարևոր խնդրի հետ կապված, որ 15 տարի արդեն Հայաստանի օրակարգում է՝ ձկնաբուծական ոլորտում օգտագործվող ջրերի պաշարների կառավարման հարցը, արդեն կոնկրետ լուծումներ է առաջարկում: Մենք ընդհանրապես բոլոր համալսարանների հետ պետք է այսօրինակ համագործակցություն հաստատենք և այնտեղ, որտեղ հնարավոր է պետական գործառույթները պատվիրակել համալսարաններին, պետք է պատվիրակել: Բնականաբար, խոսքն այն գործառույթների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են հետազոտությունների, գիտական աշխատանքի հետ և գիտական լուծումներ են պահանջում:
Շնորհակալ եմ շրջայցի համար և, իհարկե, շատ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ: Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը: Ձևավորվում է նոր նախարարություն և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է:
Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը: Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը: Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ: Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն: Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ