ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիտալի Գրիգորյանցից 50 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվեց 05/06/2019 23:18 | Դատական ռեպորտաժներ
«Փասատթղթերի կեղծման դեպքի առթիվ վեցերորդ վարչության հարուցած քրեական գործը մենք համարում ենք ապօրինի. դա իրականությանը չի համապատասխանում»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այսօր դատարանի դահլիճում հայտարարեց «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գեւորգյանը:
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ քաղաքացի Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, ինչի դեմ Մարտիրոսյանի պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:
Նիստի սկզբում գործով տուժող Գրիգորյանցի ներկայացուցիչ Վարդգես Գեւորգյանը պնդեց իր այն կարծիքը, որ մեղադրյայը պետք է մնա կալանքի տակ: Ըստ նրա` վեցերորդ վարչության հարուցած քրեական գործը ապօրինի է. «ՌԴ քաղաքացի Ռոշենը երեք անգամ դիմում է ուղարկել Հայաստան` մակագրված Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, ուստի դիմումների կեղծումը իրականությանը չի համապատասխանում, մակագրություններ կան, որ դրանք ուղարկվել են Ռուսաստանից, եւ նաեւ` գրութուն` Գլխավոր դատախազությունից, որ իրենք ստացել են դիմումները»,-ասում է Գեւորգյանն ու հավելում. «Վեցերորդ վարչությունը այդ ե՞րբ հասցրեց փորձաքննություն անել, պարզել դրանց կեղծ լինելը»:
Մյուս կարեւոր փաստարկը, ըստ տուժողի ներկայացուցչի, այն է, որ մեղադրյալն իր առողջական վիճակի մասին տեղեկությունները խեղաթյուրում է: Մասնավորապես` առաջին ատյանի դատարանում մարտի 18-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ, քանի որ ներկայացվեց գրություն, թե մեղադրյալը չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով, ինչը իրենք կասկածի տակ առան. «Նշվեց, որ նա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, մենք էլ ճշտեցինք նրա առողջական վիճակը եւ պարզեցինք, որ մեկնաբանությունը, թե վիճակը ծանր, նախակաթվածային է, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց տուժողի ներկայացուցիչը` ավելացնելով. «Ես զրուցել եմ թե բաժնի վարիչի, թե բուժող բժշկի հետ. ստացիոնալ բուժման հիմքեր չեն եղել, եթե լինեին, ապա նրանք դատարան կներկայացնեին այդպիսի տեղեկանք»:
Գեւորգյանի խոսքով` նմանատիպ խաբեության զոհ է դարձել նաեւ Ռուսաստանի քաղաքացի Դոյխինը, ումից, ըստ նրա, Մարտիրոսյանը հափշտակել է շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլար. «Ի դեպ, մեզ համար անհասականլի է, թե ինչու այդ դրվագով Ստեփան Մարտիրոսյանին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց»,-ասաց նա:
Բանկի սեփականատիրոջ` Վիտալի Գրիգորյանցի մյուս ներկայացուցիչ Մնացական Մարուքյանի խոսքով` մեղադրայլի պաշտպանը ամեն կերպ ճնշում է գործադրում իրենց վրա` թե մամուլով, թե առանձին հրապարակումներով տարածելով կեղծ տեղեկություններ. «Կալանավորումից ազատվելով` Մարտիրոսյանը սպառնալիքներ է հնչեցրել Տիմոշենկոյի եւ նրա ընտանիքի հասցեին»,-ասաց նա. «Երբ ես կապ հաստատեցի «Ալիաս» ընկերության հետ, գնացի ՌԴ, հանդիպեցի Տիմոշենկոյին, նրա ներկայացուցչի եւ իմ միջեւ կնքվեց համատեղ արձանագրություն, որտեղ նա ներկայացրեց տեղեկություն` իր հասցեին հնչած սպառնալիքների մասին»:
Նա հիշատակեց նաեւ այն հանգամանքը, ըստ որի` քրեական հետախուզության վարչության պետը գրություն է ստացել այն մասին, որ Մարտիրոսյանը մահափորձ է ծրագրում Գրիգորյանցի եւ Արսեն Միքայելյանի դեմ. «Այդ մարդուց ի՞նչ եք ուզում, նա պարկեշտ անձնավորություն է, եւ արդյո՞ք սա ճնշում չէ «Հայբիզնեսբանկ»-ի կամ բանկային համակարգի վրա»:
Մարուքյանի պնդմամբ` ամբաստանյալը փորձում է դուրս գալ կալանքից, սակայն այդ կերպ նա կարող է ճնշում գործադրել տուժողների, վկաների վրա:
Ըստ տուժող կողմի փաստաբանների` Մարտիրոսյանը Վիտալիի Գրիգորյանցի հետ առերեսման ժամանակ ընդունել է, որ ինքը կատարել է հափշտակություն. «Նա զղջացել է իր արածի համար, աղերսել է, ասել` հետ քաշվիր, թող, ես իմ սխալը կուղղկեմ... Սա վկայում է նրա` խարդախությանը մասնակցության մասին»,-կարծում է տուժող կողմը:
Նիստի ընթացքում ամբաստանյալ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը եւս ելույթ ունեցավ: Նա ներկայացրեց միջնորդություններ` արտասահմանյան ռեժիսորների եւ բռնցքամարտիկների կողմից իր պաշտպանյալին որպես ազնիվ ու հայրենասեր մարդու բնութագրող փաստաթղթերի տեսքով, սակայն թե տուժող, թե մեղադրող կողմերը առարկեցին: Դատավորը մերժեց միջնորդությունը` հաշվի առնելով, որ կողմը նախկինում զրկված չեն եղել ամբասանյալի վերաբերյալ անձը բնութագրող փաստաթղթեր դատարան ներկայացնելուց:
Կարեն Բատիկյանը շարունակեց պնդել, որ մեղադրանքն անհիմն է. «14 ֆիլմ է արտադրվել, եթե հափշտակվել է, այդ ո՞նց եղավ, որ արտադրվեց»,-ասաց նա եւ հիշատակեց Մարտիրոսյանի` ԱՄՆ-ում ունեցած հողատարածքների մասին:
Ելույթ ունեցավ նաեւ գործով մեղադրյալ Ստեփան Մարտիրոսյանը, ում խոսքով` վեցերորդ վարչությունում գտնվելու ժամանակ Ռոշենը զանգել է եւ քննիչների ներկայությամբ հերքել է իրեն սպառնալու մասին տեղեկությունները. «Դա հարյուր տոկոսանց սուտ է»,-ասաց նա:
Մեղադրյալը պնդեց նաեւ, որ չորս տարբեր քաղաքացիների ստորագրություններ կամ կնիքներ են կեղծվել, որոնք ներկայացվել են մեր իրավապահ մարմիններին. «Վիտալի Գրիգորյանցը մտածված անում է ամեն ինչ, որ ես, լինելով բանտային պայմաններում, ստանամ տարբեր ճնշումներ»,-հայտարարեց Ստեփան Մարտիրոսյանը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարանը որոշեց փոխել մեղադրյալի խափանման միջոցը եւ գրավի դիմաց ազատ արձակեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել