Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին 05/06/2019   16:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել  ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը: Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգոարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում և միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այն, ինչ տեսանք, շատ հետքարքիր էր: Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում: Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է: Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների և հմտությունների առումով խնդիր են ունենում: Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլև երկրի տնտեսության:  Օրինակ՝ բուհն ավարտեց-գնաց որևէ տեղ աշխատելու, ևս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է և գործատուի, և աշխատողի համար: Հետևաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարևոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլև ուսումնառութայն որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել և ներգրավվել:  Եվ այն ինչ տեսանք, այդ առումով շատ կարևոր է:

Հաճախ իմ աշխատանքային, պաշտոնական այցերը զուգորդվում են բուհական համակարգ, տարբեր բուհեր այցելություններով: Եվ եզրակացությունն այն է, որ պետք է կրթական ու հետազոտական կոմպոնենտները հնարավորինս մերձեցնենք: Ժամանակակից աշխարհում դա  մեծամասամբ մեկտեղված է: Այսինքն՝ չկա   կրթություն առանց հետազոտություն, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտություն: Այդ առումով, այն ինչ տեսանք՝ շատ ուրախալի է, որ հենց այս տրամաբանությունն է դրված:

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է: Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին նույնպես կարևոր է, որը, ինչպես արդեն հասկացա, ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետև, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է  բարձրանում՝ այդ չափանիշները և ցուցանիշները շատ կարևոր նշանակություն ունեն:

Ուրախ եմ, որ կա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու: Կառավարությունն իր առաջանահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:

Եվ ընդհանրապես, բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել: Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին: Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա:

Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր կարևոր արդյունքներից, եզրակացություններից մեկն այն էր, որ օրինակ՝ Ագրարային համալսարանը մի շատ կարևոր խնդրի հետ կապված, որ 15 տարի արդեն Հայաստանի օրակարգում է՝ ձկնաբուծական ոլորտում օգտագործվող ջրերի պաշարների կառավարման հարցը,  արդեն կոնկրետ լուծումներ է առաջարկում: Մենք ընդհանրապես բոլոր համալսարանների հետ պետք է այսօրինակ համագործակցություն հաստատենք և այնտեղ, որտեղ հնարավոր է պետական գործառույթները պատվիրակել համալսարաններին, պետք է պատվիրակել: Բնականաբար, խոսքն այն գործառույթների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են հետազոտությունների, գիտական աշխատանքի հետ և գիտական լուծումներ են պահանջում:

Շնորհակալ եմ շրջայցի համար և, իհարկե, շատ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ: Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը:   Ձևավորվում է նոր նախարարություն և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է:

Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը: Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը: Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ: Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն: Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:55 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին
14:25 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ելույթի ժամանակ լույսերն անջատվեցին
13:31 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարան ներդրումային ծրագրերին
13:02 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ և ՀՀ քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան
12:45 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆախկին համակարգում էլիտայի ներկայացուցիչները համարյա կիսաաստվածներ էին. Նիկոլ Փաշինյան
12:31 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն առաջիկա ասուլիսում ծրագրում է կետ-կետ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները
12:29 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարության խնդիրն Է անել այնպես, որ տնտեսական գործունունեության համար որևէ մեկը չունենա կառավարության կարիքը
19:32 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և ԱՄԷ պետնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
15:45 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսի ու վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը
12:45 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]