ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր 05/06/2019 15:40 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վերաքննիչ վարչական և Վարչական դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և GIZ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հիմնադրամի փորձագետներ, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:
Արդարադատության նախարարի առաջին տեղեկալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, անդրադարձել է Նախարարության առաջնահերթություններին՝ նշելով, որ վարչական արդարադատության բարեփոխումները օրակարգի կարևորագույն հարցերից են: Արտակ Ասատրյանը հույս է հայտնել, որ ներկաները, իրենց փորձառությունից ելնելով, կարևոր առաջարկներ ու դիտարկումներ կներկայացնեն ամենօրյա աշխատանքում ի հայտ եկող թերությունները շտկելու նպատակով: «Ինչ վերաբերում է ոլորտի հետագա բարեփոխումներին, որպես ուղեցույց, վերցնելու ենք Բարձրագույն դատական խորհրդի մշակած «ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարեփոխումների» հայեցակարգը, ինչպես նաև այս քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքներն ու առաջարկները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում:
ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ վերջին ժամանակահատվածում ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությունն ու Հիմնադրամը որևէ նախագծի շուրջ ստացած առաջարկը, կարծիքն ու դիրքորոշումը ոչ թե քննարկում են քննարկելու համար, այլ դրանց հստակ ընթացք են տալիս: Գևորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ Վարչական դատավարության օրենսգրքի գործող դրույթների վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից Նախարարություն են ուղարկվել 50 էջը գերազանցող եզրակացություն՝ հայեցակարգային դրույթների վերաբերյալ:
Տիգրան Մարկոսյանի խոսքով, այլևս սահմանադրական մակարդակով հրամայական է բոլոր հիմնարար իրավունքների առնչությամբ օրենքի մակարդակով ամրագրել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր: «Այս առումով, վարչական արդարադատության ոլորտը չպետք է բացառություն լինի, քանի որ ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են մեր նպատակներին հասնելուն»,- նշել է Տիգրան Մարկոսյանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափով քննարկումը բացառիկ է, քանի որ քննարկվում է ոչ թե մշակած նախագիծը, այլ մասնագիտական շրջանակը նախագծում է նախագիծը:
Երկօրյա հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին, դատարանում գործի քննության ու լուծման ընթացակարգերին և այլ հարցերին:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի գնահատմամբ, հանդիպումն արդյունավետ էր, քանի որ վեր հանվեցին պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներ, որոնց սպասվող նախագծում լուծում կտրվեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ