Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Արարատ Միրզոյանին 05/06/2019   11:03  |  Քաղաքական

Ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունը  չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

Գրության մեջ ասվում է.

«Հարգելի′ պարոն Միրզոյան,


Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. Նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով պատգամավորին ծանրաբեռնելուց: Իր հերթին պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի պահանջը միտված է նրան, որ պատգամավորի կարգավիճակը չօգտագործվի ի նպաստ պատգամավորի տնտեսական շահի: Բազմաթիվ երկրների օրինակովան համատեղելիության պահանջներ նախատեսել է նաև ՀՀ օրենսդրությունը: Նկատի ունենալով, որ բարձրացված խնդիրը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջի խախտմանը, այդ ուղղությամբ էլ ներկայացնում եմ հետևյալ փաստերը.

Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով):

Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել հետևյալ հայտարարություններս.

Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

Որ հայտարարել եմ ներդրողների հետ հանդիպման մասին: Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին: Որպես կուսակցության ղեկավար՝ես իմ ամբողջ հեղինակությունը, երկրից դուրս տարիների ընթացքում վաստակած համբավը մշտապես ծառայեցրել եմ մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը:Այս գործընթացում մեր երկրի ներդրումային միջավայրին, գերակա ոլորտներին ծանոթանալու նպատակով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ հանդիպել են ինձ հետ, լսել և կարևորել են իմ կարծիքը: Ավելին, շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նմանվստահությունը ձեռք է բերվել տարիների ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ:

Այսպիսով, ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունս նույնպես չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

Որ առաջին դեմքով արել եմ հավատարմագրային կառավարման հանձնված իմ կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ հայտարարություններ: Նշվածհայտարարություններն ընդամենը վկայում են կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իմ իրազեկվածության մասին, ինչն անգամ նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատողների հետ հանդիպումս կայացել է հազարից ավելի աշխատողների եռօրյա պահանջից հետո, երբ նրանց չէին բավարարել գործարանի տնօրինության և հավատարմագրային կառավարչի հիմնավորումներն ու բացատրությունները: Հանդիպումս կայացել է սեփականատիրոջ կարգավիճակով, հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը: Արդյոք այդ որոշումս ուղղվա՞ծ էր իմ կամ գործարանի գույքային դրության բարելավմանը: Իհարկե ո′չ, այդ որոշումը մարդասիրության հերթական դրսևորում էր բացառապես:

3.Գրության մեջ նշված՝ պատգամավորի շահերի բախման մասին մտահոգությունը, հավանաբար, կապված է կլինկերի ներմուծման տուրքի հարցի վերաբերյալ արածս հայտարարության հետ: Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանրապետությունում ցեմենտ արտադրող միակ գործարանըչէ, դիրքորոշումս ուղղված չի եղել «Արարատցեմենտի» գույքային դրության բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կլինկերի ներմուծման տուրքի հարցի քննարկմանը նախորդել էր «Արարատցեմենտի» հազարից ավելի աշխատողների հրապարակային դժգոհությունը՝կապված աշխատատեղերի կրճատման խնդրիհետ: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իմ այդ դիրքորոշումը ողջամտորեն չէր կարող մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ հարցն անդրադառնում է մի ամբողջ քաղաքի՝ հասարակության լայն շերտերի վրա:

4.Ամփոփելով պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ դիտարկումներս՝ հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին:

Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ես երբեք չեմ օգտվել կառավարման «քողարկված մեխանիզմներից», քանի որ գործունեությունս մշտապես եղել է հրապարակային, թափանցիկ և տեսանելի, պետությունից ու ժողովրդից թաքցնելու, «քողարկելու» խնդիր երբևէ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ:

Կիսում եմ ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին Ձերկարծիքը: Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում:

6. Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ: Սույն փաստերը վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա: Իմ ամբողջ գործունեության ընթացքում ստորադասելով իմ անձնական շահը՝ ես ինձ համար առաջնային եմ համարել ու համարում մեր երկրի և պետության, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Արցախի անվտանգության, աղետի գոտու բնակիչների, համայն հայության՝ շինարարից մինչև մտավորական, ուսանողից մինչև գյուղացու շահերի սպասարկումը:

Տարիներ շարունակ ես իմ անձնական կապերն ու հեղինակությունն օգտագործել եմ բացառապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և երկրի հզորացման համար: Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը:

Ազգային ժողովում իմ ղեկավարած քաղաքական ուժը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է բազմահազար ընտրողների ընդհանուր կամքն ու ցանկությունները, եղել է և շարունակելու է լինել ժողովրդի ձայնը խորհրդարանում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք հանդես գալ ի շահ մեր ընտրողների, մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:

Հարգարժան պարոն Միրզոյան, հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները:

Աստված պահապան մեզ բոլորիս:

Հարգանքով՝  Գագիկ Ծառուկյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:30 04/05/2019  |  Քաղաքական«Ծառուկյանին մանդատից զրկելը «Իմ քայլի» քայլիչների համար անչափ ձեռնտու հանգամանք է». Հայկ Մարտիրոսյան
10:03 04/05/2019  |  ՄամուլԿարճ ու կոնկրետ. Ինչպես է որոշել պատասխանել Գագիկ Ծառուկյանը Արարատ Միրզոյանին. «Ժամանակ»
18:04 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՔՈ-ն դիմել է երեք խմբակցություններին
23:17 02/05/2019  |  ՔաղաքականԻվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ-ի պատգամավորների մանդատը վայր դնելու մասին լուրերին
22:07 02/05/2019  |  ՔաղաքականԴուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք. Արարատ Միրզոյանը` Գագիկ Ծառուկյանին
17:44 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանը վստահ է՝ մանդատից զրկելու հիմքեր չկան
13:05 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ՔՈ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
11:45 02/05/2019  |  ՔաղաքականԲՀԿ-ին հետաքրքրում է այն, ինչ իրենց ցավեցնում ու աղմուկ է հանում, նման առիթներ դեռ շատ կունենան. ՔՈ-ի խոսնակ
09:13 02/05/2019  |  ՄամուլԾառուկյանի դեմ սկսված արշավը և նրա հետ Վանեցյանի համատեղ միջոցառումը. «Ժամանակ»
08:07 02/05/2019  |  Մամուլ«Ծառուկյանն ասի՝ մեկ մարդու պես կդնենք մանդատները». ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ»

Արխիվ

[]