ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրականացվել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ. Նախաքննական մարմին 05/03/2019 20:09 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը՝ սկիզբը նախորդիվ։
Այսպես՝ ըստ նախաքննական մարմնի՝ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008թ. փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ ԶՈՒ հակասահմանադրական օգտագործման շրջանակում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր:
Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ , դեռևս 2008թ. փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ:
Այնուհետև, 2008թ. փետրվարի 27-28-ին նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան՝ տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008թ. փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-14-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխվել են Հանրապետության հրապարակ:
Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո , Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:
Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:
Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:
Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը
2008թ. փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: (ձեւակերպումը նախաքննական մարմնին է, թե իրականում Սեյրան Օհանյանն ինչ է ասել՝ կներկայացնենք առաջիկայում- խմբ.)՝
Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ, և հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն ու հեղաշրջումը, ապահովել կայունությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում:
Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև՝ Երևան մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար:
Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ այլ պետական մարմինների հետ:
Կարապետյանն ու Տեր-Պետրոսյանը դիմում են ՍԴ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
Քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008թ. փետրվարի 27-ին և 29-ին ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ ԿԸՀ 2008թ. փետրվարի 24-ի «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը
«Թատերական բեմադրություն»
2008թ. փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:
Նույն օրը երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ 2008 թ. մարտի մեկին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:
2008 թ. մարտի 1՝ ժամը 06. 30-ի սահմաններում
Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու նպատակով «Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008թ. մարտի 1-ին, ժամը 06. 30-ի սահմաններում , ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, ազատության հրապարակում նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով , ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր խաղաղ ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:
Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները որպես իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008թ. փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է ,,տեղանքի հետազոտում,, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով»:
Արտակարգ դրություն հայտարարելու մասին
Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացնմերը ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ նախաքննական մարմնի գնահատմամբ, սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը»:
Ռոբերտ Քոչարյանն իր ՝վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ՝,,Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին,, ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարվսծ տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1. Ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2. Գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառուների արգելում. 3. Իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4. Զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.5. Առանց համապատասխան պետական մարմինների թողտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7. Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին «ը», «թ» եւ «ժբ» կետերով, այսինքն՝ Երեւան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ»։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ