ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքավորների հետեւում կան մարդիկ. Կենդանաբանական այգու տնօրենն անուններ է հրապարակում 05/03/2019 19:25 | Հարցազրույց
Օրերս մի խումբ կենդանասերներ և կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ բողոքի ակցիայով հանդես եկան՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանք դժգոհում էին տնօրենի կառավարումից՝ պնդելով, որ վերջինիս սխալ կառավարման արդյունքում կենդանիների անկում է տեղի ունեցել։ Ռուբեն Խաչատրյանը կենդանաբանական այգում տնօրենի պաշտոնում նշանակվել է 2011 թվականին։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել էր, որ կենդանաբանական այգու գործունեության հետ կապված գնահատականներ ոչ թե բողոքի ակցիայի մասնակիցներն են տալիս, այլ մասնագետները, որոնք պարբերաբար այցելում են այգի և բարձր գնահատում նրանց գործունեությունը։ «Փաստինֆո»-ն զրուցեց Ռուբեն Խաչատրյանի հետ։
- Բողոքի ակցիայի մասնակիցների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրելու համար քաղաքապետարանի ստեղծած հանձնաժողովին ծանո՞թ եք , տեղյա՞կ եք արդյունքներին ։
Ինքս այդ հանձնախմբում չեմ եղել և տեղյակ չեմ։ Տեղյակ եմ մեկ ուրիշ հանձնախմբից, որը այգու 3 տարիների ֆինանսական և թղթային մանրամասն ուսումնասիրությունն է իրականացրել։ Հուսով եմ՝ արդյունքները շուտով կհրապարակեն։ Կենդանաբանական այգին քաղաքապետարանի կառույցն է, հետևաբար նրանց հետ մեր շփումն ամենօրյա է, եթե ոչ ամենժամյա։ Իրենք ամեն ինչից տեղյակ են, տիրապետում են իրավիճակին։ Եթե լիներ ապօրինություն, լինեին դիրքի, պաշտոնի չարաշահումներ, ապա ինչին պետք է սպասեր քաղաքապետարանը։ Այն, ինչ հասցեագրվում է կենդանաբանական այգուն, հասցեագրվում է քաղաքապետարանին, որովհետև ինքն է տերն այս կառույցի։ Մեղադրել ինձ, որ կապ ունեմ նախարարի կամ որևիցե այլ պաշտոնյայի հետ, և դա է պատճառը, որ պաշտոնից չեն հեռացնում, այն էլ մեր օրերում՝ ծիծաղելի է։
- Քանիցս նշել եք, որ ցույցերն ուղղորդված են և բողոքողներն էլ շահեր ունեն։ Կմանրամասնե՞ք։
-Խնդիրն անձնական մակարդակի վրա է։ Այն կապ չունի կենդանասիրության կամ կենդանիների անկումների հետ, որոնք նաև ուղղորդված են եղել, նույն զեբրի մոտ բացահայտեցինք մկնդեղի թունավորում։ Ցավոք սրտի սա մի տեղ է, որտեղ միշտ անձնական խնդիրները լուծելու համար օգտագործել են կենդանիներին։ Ժամանակին այգու գիշատիչների ամբողջ մի բաժին անկում է ապրել, որովհետև խնդիր է եղել տնօրենի և փոխտնօրենի միջև։ Թե ովքեր են այսօր բողոքող այդ մի քանի անհատները` հեշտ է այդ ամենը բացահայտելը։ Ովքեր են նրանք, ովքեր են նրանց հետևում կանգնած մարդիկ, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչով են իրենք զբաղվում։ Այդ մարդկանց շարքերում են Արտյոմ Վարդանյանը (Ջամբո էկզոտիկ պարկի հիմնադիր), Մանուկ Մանուկյանը (Ռուբեն Խաչատրյանի նախկին տեղակալ) և այլք։ Խնդիրն անձնական շահերն են, սակայն ես ուժեղ եմ իմ դիրքում, որովհետև ազնիվ եմ աշխատել միշտ։ Արդեն հայտարարել եմ, որ ընդունում եմ մարտահրավերը և բաց եմ ստուգումների համար, ինչպես նաև պատրաստ եմ կրել պատիժը, եթե մեղավոր եմ։
- Իսկ ավելի ստույգ ի՞նչ շահեր են հետապնդում այդ անձինք։
- Այս պահին որոշ լրագրողներ զբաղվում են այդ հարցով։ Նրանք կտեղեկացնեն հասարակությանը, ոչ թե ես։
- Կենդանաբանական այգում երբևէ առողջ կենդանուն էֆթանազիայի ենթարկե՞լ եք։
- Այնպիսի դեպք չենք ունեցել, որ առողջ կենդանի էֆթանազիայի ենթարկվի։ Բայց առհասարակ առողջ կենդանուն էֆթանազիայի ենթարկելու կետ գոյություն ունի կենդանաբանական այգու կառավարման մոդելում։ Դա այն դեպքում է կատարվում, երբ տվյալ կենդանին չի համապատասխանում իր գենետիկ տվյալներին։ Բազմիցս նշել եմ, որ կենդանաբանական այգին հետևում է ԵԱԶԱ-ի կանոնակարգերին։ Այս տարի ԵԱԶԱ-ի ստուգումն է, երբ վերջնական արդյունքով պետք է հաստատեն մեր լիիրավ մասնակցությունը։ Այդ կառույցի կենդանաբանական այգիներն ունեն հստակ դիրքորոշում, որ չեն նպաստելու ապօրինի առք ու վաճառքին, ոչ մի կենդանի չեն գնելու և չեն վաճառելու։ Իսկ այն մարդիկ, որոնք այսօր բողոքում են՝ բոլորը զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով։ Գուցե փոքր տարիքում սիրել են կենդանիներ, բայց իրենք էլ չեն նկատել, թե ինչպես են կենդանասերից դարձել կենդանի սպառող։
- Ձիարշավարանը փակելու և տարածքը որպես սրճարան օգտագործելու մասին խոսակցություններ կային։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։
- Այգու ձիարշավարանը կապ չունի Երևանի կենդանաբանական այգու հետ։ Այդ տարածքը մասնավոր կերպով վարձակալել է մի կառույց, որը քաղաքապետարանի կողմից տենդերով շահել է այն և ծառայություն է իրականացնում։ Երբ կամ ինչպես կաշխատի այն, դա այդ կառույցի ղեկավարի գործն է։ Կենդանաբանական այգին իրավաբանորեն ոչ մի տեսակ առնչություն չունի ձիարշավարանի հետ։
- Ի՞նչ կառույցի մասին է գնում խոսքը։
- Կարող եմ ճշտել կամ էլ դուք հարցման միջոցով տեղեկանաք։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ