ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արաբկիրի թաղապետարանում բունտ է. Հրապարակ 05/03/2019 14:59 | ԼՐԱՀՈՍ
«Հրապարակ»-ի փոխանցմամբ ՝ Արաբկիրի թաղապետարանում երեկվանից կրքեր են եռում։ Մայիսի 2-ին թաղապետարանի կոլեկտիվը հավաքվել է շենքի դահլիճում, և թաղապետին կանչել են հանդիպման։ «Կա'մ մենք նրան պետք է հանենք, կա'մ նա՝ մեզ։ Այլևս այսպես աշխատել հնարավոր չէ»,- ասում է աշխատակիցներից մեկը։ Կոլեկտիվ հավաքը թաղապետ Արամ Դանիելյանի հետ խոսելու միակ տարբերակն է եղել, քանի որ, ըստ աշխատակիցների վկայությունների, թաղապետն արհամարհում է իրենց, մարդկանց չի ընդունում, իսկ երբ նրան ինչ-որ հարցով դիմում են, պահանջում է բացատրագիր գրել։ Արամ Դանիելյանի սեղանին բացատրագրերի սար է գոյացել։
Անհասկանալի սկզբունքով բաժանվող պարգևավճարները եղել են այն վերջին կաթիլը, որը հունից հանել է Արաբկիրի աշխատակիցներին և դրդել նրանց «բունտի»։ Հարկ է նկատել, որ ըմբոստության այս ձևը, երբ աշխատակիցներն իրենց աշխատասենյակների փոխարեն հավաքվում են դահլիճում ու իրենց ղեկավարին, կոպիտ ասած, «բերման ենթարկում» դահլիճ, աննախադեպ է Երևանի համայնքապետարանների պատմության մեջ։ Թաղապետարանների աշխատակիցները միշտ չինովնիկի ամենահնազանդ տեսակն են եղել։ «Ապստամբությունն» ի սկզբանե ծագել է գույքահարկի բաժնում, որը յուրաքանչյուր համայնքում ամենակարևորն է համարվում, քանի որ այն փող հավաքող ստորաբաժանումն է։
«Մեկին կարող է 30 տոկոս պարգևավճար գրի, մյուսին՝ 50 տոկոս, բաժնի պետերից կան 0 տոկոս ստացողներ։ Իր վարորդին նա 100 տոկոս պարգևավճար է նշանակում։ Մենք այդ մարդուն հարցրինք՝ ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով եք որոշում, թե ով ինչ պարգևավճար ստանա։ Նա երկուսուկես ժամ խոսեց, ու էդպես էլ չհասկացանք ոչ մի բան»,- ասում է թաղապետարանի բաժնի պետերից մեկը։ Ի՞նչ ավարտ ունեցավ երեկվա ժողովը։ «Ասաց՝ բոլորին 100 տոկոս կգրեմ, մենակ մի խոսացեք, ոչ մի տեղ մի բողոքեք։ Բայց մենք չենք հավատում։ Բանը բանից անցել է»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ Փորձեցինք կապվել Դանիելյանի հետ, նույնիսկ «sms» հաղորդագրություններ նրան ուղարկել, սակայն նա չպատասխանեց ո՛չ բջջայինին, ո՛չ էլ նամակներին։
Այս պահին Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը քաղաքապետարանում է։ Հավանաբար, քաղաքապետ Հայկ Մարությանն է նրան «գորգի վրա» կանչել։
Մանրամասները սկզնաղբյուր կայքում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»
- 01/23/2025 07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
- 01/23/2025 07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել