ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե բավարար ապացույցների համակցություն չլիներ, մենք չէինք կարողանա Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել. ԱԱԾ 05/03/2019 22:15 | Քրեական խրոնիկոն
«Եթե բավարար ապացույցների համակցություն չլիներ, մենք չէին կարողանա Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ հայտարարեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը. «Այդ համակցությունն է հենց հիմք տալիս թե պարոն Սանասարյանին, թե գործով մյուս երեք մեղադրյալներին մեղադրանք առաջադրելու»,-ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ հիմքով օրեր առաջ Արթուր Վանեցյանը ասաց, որ գործը կհասնի դատարան, եւ ամեն ինչ բոլորին հայտնի կդառնա, Արթուր Աղաջանյանը նշեց, որ պարոն Վանեցյանը հանդիսանում Է ԱԱԾ ղեկավար, եւ համաձայն օրենքի` գործով պարզված փաստական հանգամանքների ստուգման, նոր փաստական տվյալների ձեռքբերման նպատակով օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը համակարգվում եւ վերահսկվում է վարույթ իրականացվող մարմնի ղեկավարի կողմից` ի դեմս Արթուր Վանեցյանի. «Որպես ղեկավար` նա պարտավոր է տեղեկացված լինել այդ միջոցառումների բնույթից եւ ընթացքից, եւ հայտարարելով, որ գործը կգնա դատարան եւ ամեն ինչ կպարզվի` նա ներկայացրել է այն պարզ իրավական մոտեցումը, ըստ որի` հարուցված է քրեական գործ, որի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել չորս անձի, կիրառվել են խափանման միջոցներ, եւ որպես կանոն` ենթադրվում է, որ գործը պետք է ունենա դատական վախճան, եւ դա չի նշանակում, թե Վանեցյանը կանխորոշել է գործի ընթացքը»:
Քննչական դեպարտամենտի պետը տարօրինակ որակեց հայտարարությունները, թե ԱԱԾ-ում գործ է կարվում. «Եվ տարօրինակ է, որ այդ հայտարարությունները անում է ոչ միայն Սանասարյանը, այլ նաեւ նրա շահերի պաշտպանը, մասնավորապես` տիկին Պետրոսյանը, ով մշտապես դրական կարծիք է ունեցել ԱԱԾ-ի եւ քննչական դեպարտամենտի քննիչների գործելաոճի, մարդկային որակների եւ օբյեկտիվության վերաբերյալ»:
Արթուր Աղաջանյանը պնդեց` թավշյա հեղափոխության հաջողության պսակվելուց հետո ԱԱԾ-ն ապացուցել է, որ հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, եւ որեւէ կասկած չկա, որ իրենց համար որեւէ նշանակություն չունի անձի ով լինելը, որովհետեւ բոլորը օրենքի առաջ հավասար են. «Գործ կարելը նշանակում է, որ ապացույցները կեղծվում են, ինչը ծանր հանցագործություն է, եթե այդպես է, ապա նրանք կարող են համապատասխան հաղորդմամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին կամ ՀՔԾ պետին` ասելով, որ ԱԱԾ-ում քննիչները ծանր հանցագործություն են իրականացնում, սակայն նման դեպքերում նրանք զգուշացվելու են սուտ մատնության համար նախատեսված պատժի մասին, դրա համար էլ այդ քայլին չեն դիմում»,-կարծում է Աղաջանյանը:
Նա նշեց, որ այն օրը, երբ համապատասխան քննչական գործողություններով ապացույցներ են ձեռք բերվել եւ առկա է եղել այն համակցությունը, որը հիմք է տվել վարույթ իրականացնող մարմնին մեղադրանք առաջադրել, դա կատարվել է օրենքի պահանջին համապատասխան. «Այդ օրը միջնորդություն է հարուցվել, որ հարցաքննվեն չորս վկաներ, որոնք, հանդիսանալով ՊՎԾ աշխատակիցներ, մեր տվյալներով, բավականին մտերիմ հարաբերություններ ունեն Սանասարյանի հետ, եւ պարզ է, որ այդ պահին գտնվում էին ՊՎԾ պետից անմիջական կախվածության մեջ»: Արթուր Աղաջանյանի խոսքով` որպեսզի նախաքննական մարմինը օբյեկտիվ գնահատի ապացույցները, Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրեց եւ լիազորությունները դադարեցվեցին, որպեսզի այդ մարդիկ հարցաքննության ժամանակ անմիջական ենթակայության կախվածության մեջ չլինեն նրա դեմ ցուցմունք տալուց, ինչը, Աղաջանյանի կարծիքով, հեշտ բան չէ:
Հարցին, թե ինչու է գործը քննվում ԱԱԾ-ում, Քննչական դեպարտամենտի պետը պատասխանեց. «Բոլոր իրավապահ մարմինները, եւ հատկապես ԱԱԾ-ն, կոչված են կոռուպցիայի դեմ պայքար մղելու»: Աղաջանյանի խոսքով` ինքը խնդրին նայում է իրավական դաշտում. «Մեզ համար այն սովորական, շարքային կոռուպցիոն գործ է, որը քննվում է օրենքով սահմանված կարգով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից