ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակցի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ փոխտնօրենին 05/03/2019 16:54 | Քրեական խրոնիկոն
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակցի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության փոխտնօրենին։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018 թվականի հուլիսի 16-ի վաղ առավոտյան ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման հետեւանքով տուժել են «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` Արայիկ Կարապետյանը, Մուշեղ Հարությունյանը, Գրիգոր Մարտիրոսյանը վրա։ Ստացած վնասվածքներից Արայիկ Կարապետյանը մահացել է։
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018 թվականի հունիսի 27-ին պայմանագիր էր կնքել
«ԱՐՍԵՎ» ՍՊ ընկերության հետ՝ Երևան քաղաքի Արշակունյաց 23 հասցեում տեղակայված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի ձեղնահարկի կառուցման աշխատանքների վերաբերյալ։
Պայմանագրի համաձայն` կապալառու կազմակերպությունը պարտավորվել է սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում իրականացնել ձեղնահարկի կառուցման աշխատանքները, սակայն դրանք կատարել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին անհամապատասխան։Մասնավորապես, նախնական քննության տվյալների համաձայն, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ չեն պահպանվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 14 հունվարի 2008 թվականի թիվ 11-Ն հրամանով հաստատված «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարումը» շինարարական նորմերի պահանջները: Այն է՝ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պոտենցիալ գործող արտադրական վտանգավոր գործոններով օժտված գոտում` կառուցվող տանիքի ներքևի հատվածում` (Արշակունյաց պողոտայի կողմից) մարդկանց անցնելու տեղերը պաշտպանական միջոցներով (ցանկապատում, ազդանշանային փակոցներ, անվտանգության նշաններ, ժամանակավոր ազդանշանային ժապավեն և այլն) համալրելու ուղղությամբ, ինչպես նաև կոնստրուկտիվ հստակ լուծումների բացակայության պարագայում չի կանխվել քիվի կառուցվածքի ետնամասում առկա շարվածքի քանդման աշխատանքների իրականացումը , որի պատճառով բացվել են քիվի կառուցվածում առկա կեռիկները, որոնք ապահովում են շարվածքի շարքերի կայունությունը։ Բացի այդ չի կանխվել նաեւ ըստ նախագծի քիվի շարվածքին կից երկաթբետոնե գոտու համար նախատեսված ամրանային կարկասը գործելու համար փայտյա հենարանների տեղակայումը քիվի մնացած կառուցվածքի վրա, ինչի արդյունքում էլ 2018թ. հուլիսի 16-ին` ժամը 10:50-ի սահմաններում, նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվի շարվածքը փլուզվել է և թափվել մայթին` ընկնելով «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա՝ խլելով նրանցից մեկի կյանքը։
Քննությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության համար պատասխանատու է եղել ՍՊ ընկերության փոխտնօրեն Առաքել Ադամյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքնի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Քրեական գործը դատարանում կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից