ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի աշխատակազմին սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, եւս 7-ը՝ հերթապահ. Կառավարություն 05/02/2019 20:52 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կրճատվել են 33-ով, բայց կան հերթապահ մեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմին հասցեագրված մեր հարցման պատասխանում։
Ապրիլի 15-ին «Փաստինֆո» գործակալությունը հարցում ուղարկեց աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ տեղեկանալու քանի ավտոմեքենա է կրճատվել, և որքան վառելիք է խնայել կառավարությունն այս ընթացքում։
Մասնավորապես խնդրել էինք տեղեկացնել այն մասին, թե 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ վարչապետին և կառավարությանը սպասարկող քանի ծառայողական մեքենա է եղել, ում է սպասարկել և ամսական որքան վառելիք է օգտագործվել։ Խնդրել էինք ասել նաև, թե ապրիլի 1-ի դրությամբ քանի ծառայողական ավտոմեքենա կա, ում է սպասարկում դրանցից չուրաքանչյուրը և որքան վառելիք է ամսական հատկացվում, ում են սպասարկում հերթապահ մեքենաները եւ նրանց համար որքան վառելիք է հատկացվում։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղարկած հարցման միջոցով փորձեցինք հասկանալ նաև՝ ինչպիսին է հերթապահ ավտոմեքենաներից օգտվելու պայմանները, արդյոք հաստատվել է հերթապահ մեքենաների շահագործման կարգը՝ խնդրելով մեզ տրամադրել այդ կարգի պատճենը, ի վերջո կրճատումների արդյունքում վառելիքի խնայողություն արվել է, թե ոչ,եթե այո, ապա որքան։
Հարցմանն ի պատասխան կառավարությունից այսօր ստացված գրության համաձայն՝ հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 10, եւս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։
ՀՀ վարչապետի ծառայողական ավտոմեքենաների սպասարկումն ապահովում է Ազգային Անվտանգության ծառայությունը, իսկ ապրիլի 1-ի դրությամբ աշխատակազմին հատկացված 10 ծառայողական ավտոմեքենաները սպասարկում են՝ երկու փոխվարչապետերին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության կապերի վարչությանը, արարողակարգի պատասխանատուին, երեք պաշտոնաթող նախագահներին և Կ. Դեմիրճյանի այրուն։ Հաջորդիվ կներկայացնենք նաև, թե որքան վառելիք է նախկինում տրամադրվել ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրին և որքան է տրամադրվում այս պահի դրությամբ։
Հերթապահ 7 մեքենաների շահագործումն սկսվել է 2019 թվականի մարտի 30-ին, սակայն կառավարությունը չի պատասխանել, թե ում են դրանք սպասարկում, որ պաշտոնյաներին, ովքեր են իրավասու օգտվել այդ մեքենաներից։
«Հերթապահ ավտոմեքենաները տրամադրվում են համաձայն ներկայացված զեկուցագրի՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, գործերի կառավարչի թույլտվությամբ գրավոր հայտի հիման վրա»,- նշված է պատասխանում։ Ինչ վերաբերում է 7 հերթապահ ավտոմեքենաներին տրամադրվող վառելիքին, ապա այդ մասին եւս կառավարությունը որեւէ տեղեկատվություն չի տրամադրել։
«Հերթապահ ավտոմեքենաները 7-ն են, որոնց շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ից։ Հերթապահ մեքենաներին վառելիք տրամադրվում է ըստ փաստացի կատարված վազքի», -հայտնել են կառավարությունից, իսկ թե անցած մեկ ամսում հերթապահ մեքենաներից յուրաքանչյուրի վազքն ինչքան է եղել՝ ոչ մի խոսք այդ մասին։
Վարչապետի աշխատակազմը լռել է նաեւ հերթապահ մեքենաների շահագործման կարգի մասին, հետեւապես չի տրամադրել այդ կարգի պատճենը։ Բայց տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ի եւ ապրիլի 1-ի դրությամբ առկա ծառայողական ավտոմեքենաների ցուցակը եւ հատկացված վառելիքի ծավալը, ինչը կներկայացնենք հաջորդիվ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից