ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Հարությունյանը գանգուղեղային վնասվածք է ստացել Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի մոտ. 40 օր բժիշկները անհույս պայքարել են կյանքի համար 05/02/2019 19:54 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել, թե 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները:
Սամվել Հարությունյան՝ ծնված 05.12.1979 թվականին Արարատի մարզի Լուսառատ գյուղում, նախկինում չդատված, չի աշխատել, զբաղվել է հողագործությամբ, անկուսակցական, փաստացի բնակվել է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։
2008թ. մարտի 1-ին` ժամը 22-ի սահմաններում, գանգուղեղային բաց վնասվածքով, անգիտակից վիճակում նա տեղափոխվել է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, այնուհետև՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով ապրիլի 11-ին մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սամվել Հարությունյանի դիակի վրա հայտնաբերվել է գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք, գլխի ձախ քունքա-կողմնային շրջանի սալջարդ վերք, կարծրենու պատռված դեֆեկտով, գլխուղեղի ջնջխում և արտաթափում, ձախից կողմնոսկրի և քունքոսկրի բազմաբեկորային կոտրվածքներ: Մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, որը պայմանավորված է եղել գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածքով, վերջինիս հետևանքով զարգացած թարախային մենինգիտով, երկկողմանի թարախային թոքաբորբով:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Հարությունյանը բողոքի ակցիաներին միացել է 2008 ժամը մարտի 1-ին՝ 18.30-ի սահմաններում ընկերոջ՝ Արամ Բարսեղյանի, և մորաքրոջ որդու` Գեղամ Գևորգյանի հետ: Ժամը 21։30 -ի սահմաններում Սամվել Հարությունյանը, բաժանվելով Արամ Բարսեղյանից և Գեղամ Գևորգյանից, մի խումբ անձանց հետ գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկ և քարեր նետելով` շարժվել առաջ, որի ընթացքում էլ ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Հիշյալ հանգամանքը պարզվել է հարցաքննված շուրջ 20 անձանց` այդ թվում՝ Արամ Բարսեղյանի, Գեղամ Գևորգյանի, Սամվել Հարությունյանի մարմնական վնասվածք ստանալուն ականատես Կառլեն Առաքելյանի և Վարդան Անդրեասյանի, Սամվել Հարությունյանի հոր` տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի ցուցմունքներով, Կառլեն Առաքելյանի և Վարդան Անդրեասյանի մասնակցությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու, ինչպես նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրություններով և քրեական գործի այլ նյութերով:
Ըստ նախաքննական մարմնի՝ Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, շուրջ 2 ամիս թաքցրել է իրականությունը, չի հայտնել, թե ում հետ է Սամվել Հարությունյանը գնացել զանգվածային անկարգությունների կատարման վայր: Հիշյալ հանգամանքն ի հայտ է եկել Սամվել Հարությունյանի հեռախոսահամարի մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների ուսումնասիրությամբ և լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու արդյունքում միայն:
2008 թվականին ՀՀ ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրվել են հանձնարարություններ` Սամվել Հարությունյանի վիրավորվելուն ականատես այլ անձանց հայտնաբերելու, մեղավորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Թեեւ 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», սակայն Սամվել Հարությունյանի սպանությունը, ինչպես ավելի վաղ ներկայացված մյուս 6 անձանց սպանությունը չի բացահայտվել եւ որեւէ մեկի մեղադրանք չի առաջադրվել։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ