ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ 05/02/2019 17:31 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գնման գործընթացների շրջանակում բացահայտված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը և ընթացակարգերին մասնակցելու գրավչությունը, այդ թվում՝ փոքր և սկսնակ բիզնեսի համար, հրավերներով մասնակիցներին ներկայացվում են ձևական պահանջ կրող պայմաններ, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ցուցաբերելու ոչ պատշաճ վարքագիծ վտանգելով ծրագրերի լիարժեք իրականացումը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն գործընթացների արդյունավետվությունը և ընթացակարգերին մասնակցելու գրավչության աստիճանը բարձրացնելուն հայտերի գնահատման փուլում մասնակիցներին ձևական պահանջներով չծանրաբեռնելուն, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելուն, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելուն:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է սահմանափակել կանխավճարների տրամադրման հնարավորությունը, նախատեսված են կարգավորումներ խտրական պայմանների կիրառումը բացառելու համար, մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացմանն ուղղված: Որոշմամբ նախատեսված է նաև վարչական վարույթների շրջանակում հետազոտական և փորձաքննական ծառայությունների ձեռքբերման ճկունության աստիճանի ապահովմանն ուղղված փոփոխություն և այլն: «Շատ հաճախ գնումների համակարգը և «Գնումների մասին օրենքով» սահմանված ընթացակարգերը դիտարկվում են որպես ամենացածրարժեք ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերմանն ուղղված կարգավորումներ: Առնվազն՝ այդպես են մեկնաբանվում: Եվ դրանից բխող՝ մրցութային պահանջները սահմանվում են ցածրարժեք ապրանքներին համապատասխան: Հետևաբար, նաև ձեռքբերումները չեն կարող լինել դրան ոչ համարժեք: Լավագույն դեպքում մենք պետք է հենց այդ ցածրաժեք գնման առարկանները ձեռք բերենք: Մինչդեռ գործող օրենքը սահմանում է նաև մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել հատուցման դիմաց լավագույն արժեք: Այսինքն՝ միայն գնային ցուցանիշներով չէ, որ անհրաժեշտ է առաջնորդվել. ոչ գնային չափորոշինչներ սահմանելու, միջազգային ստանդարտների, կյանքի ցիկլի հիման վրա գնառաջարկի կիրառելու ուղղությամբ նույնպես կարգավորումներ կան: Այնսինքն՝ դա նշանակում է, որ այն մեկնաբանությունը, որ գնումների մասին օրենսդրությունը կամ գնումների համակարգը նպատակաուղղված է միայն ցածր գնով և դրան համարժեք որակի գնման առարկաններ ձեռքբերելուն, այնքան էլ չի համապատասխանում եղած կարգավորմանը»,-ասել է նախարարը:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու խնդրին, նշել է. «Պարոն Ջանջուղազյան, Ձեր վերջին դիտարկումը հատկապես շատ կարևոր է, որովհետև մենք ամենօրյա ռեժիմով բախվում ենք այդ կարգի հարցերի հետ: Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետև մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում եթե ձրի առաջարկեն՝ կհաղթեն: Այնպես որ Ձեր վերջին դիտարկումը շատ կարևոր է, որ ցածր գին, չի նշանակում այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին նշանակում է մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով: Սա շատ կարևոր է: Գիտեք, անընդհատ խոսում ենք գնումների մասին օրենսդրության մասին, քննարկում ենք այդ հարցը և պարզվում է, որ այնտեղ հնարավորություններն այնքան սահմանափակ չեն, ինչքան դրա մասին ասվում է: Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք ոչ միայն օրենսդրությունը բարեփոխելու, այլև նաև որոշակի դասընթացներ կազմակերպելու այն մարմինների և պաշտոնյաների համար, որոնք գնումների գործընթացն իրականացնում են: Շատ դեպքերում վստահ չեմ, որ մարդիկ բացում օրենքո՞վ են նայում, թե՞ իրար զանգելով, պրակտիկան իմանալով՝ մոտավորապես առաջնորդվում են»:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան
Կառավարության որոշմամբ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թ.-ին: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Բալահովտում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան՝ կատարելով 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թ.-ից: Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։ Արդյունքում՝ ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրը բավարարել է «ԱրմՖիլտր» հայ-գերմանական ձեռնարկություն ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու էն արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության մեջ (Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 580 մլն ՀՀ դրամի ներդրում սարքավորումների, հումքի և նյութերի ձեռքբերման համար: Արդյունքում՝ մինչև 2019 թ. դեկտեմբեր կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 145 մլն ՀՀ դրամ, որից 29 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 116 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33,183,025 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6,450,278 ՀՀ դրամ:
Կառավարության որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կարի և գուլպայի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14,127,414,670 ՀՀ դրամի ներդրում հումքի, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 1104 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ՝ 115,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26,833,000,000 ՀՀ դրամ, որից 7,800,000,000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,963,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա): Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14,127,414,670 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,177,681,553 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից