ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չպատճառաբանված որոշումներով ոտնահարվում է իրավական որոշակիության սկզբունքը. ԲԴԽ նախագահը՝ դատարանների որոշումների մասին 05/01/2019 12:20 | ԼՐԱՀՈՍ
«Դատարանի մատչելիության իրավունքը սահմանադրական իրավունք է, եւ եթե ինչ-ինչ հիմնավորմամբ դա սահմանափակվում է, ապա պետք է լինի հստակ եւ պատճառաբանված, եւ քաղաքացու համար պետք է ստեղծի իրավաչափ հեռանկար իր հետագա գործողություններում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ օրերս կայացրած որոշմանը, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի որոշումները պետք է լինեն պատճառաբանված, ԲԴԽ նախագահն ասել է, որ հիշյալ որոշմանը ծանոթ չէ, սակայն նման դիրքորոշում ՍԴ-ն հայտնել է նաեւ իր նախագահության օրոք՝ պնդելով, որ դատարանների որոշումները պետք է լինեն պատճառաբանված, հակառակ դեպքում ոտնահարվում է իրավական որոշակիության սկզբունքը. «Ժամանակին Սամանադրական դատարանի մեր այդ որոշումը հենց դրա դեմ էր ուղղված, բայց պետք է նշել, որ մյուս կողմից էլ մարդիկ են հաճախ փորձում չարաշահել այս իրավական դիրքորոշումը, ասում են` եղավ փակ քվեարկություն, ինձ անհասկանալի մնաց, թե ինչու այսպես քվեարկեցին, թող պատճառաբանեն, բայց ինչպե՞ս պատճառաբանեն, երբ օրենքը հստակ ասում է, որ սա փակ քվեարկություն է, եւ ամեն մեկը քվեարկում է՝ իր ներքին համոզմունքից ելնելով»: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ օրենքն է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ այդ ներքին համոզմունքների գումարային արտահայտությունը օբյեկտիվ լինի, եւ եթե դա ապահովվում է, ապա այլ մեխանիզմ լինել չի կարող։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ԲԴԽ-ն պատրաստվո՞ւմ է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի ՍԴ-ի հիշյալ որոշումները իրականացվեն Վճռաբեկ դատարանի կողմից, ԲԴԽ նախագահը նշել է, որ ծրագրում են այս ոլորտում մշտադիտարկում իրականացնել՝ ձգտելով ոչ մի խնդիր դուրս չթողնել տեսադաշտից. «2 օր առաջ USID-ի մասնագետների հետ քննարկում էինք իրավունքի գերակայության վերաբերյալ մի ծրագիր, մտածում էինք, թե ինչից կարելի է սկսել եւ ինչ անել, որ գոնե առաջին անգամ Հայաստանում հստակ պատկերացում ունենանք, թե տարբեր ոլորտներում այդ սկզբունքը ինչպես է ընկալվում եւ իրացվում, եւ սա նաեւ մեր դատավորների մոտ բան կփոխի, իսկ որպեսզի փոխի, պետք է վերապատրաստման ամբողջ համակարգը փոխվի, նրանց եւ առհասարակ բոլորի մտածողությունը փոխվի»,- ասում է Գագիկ Հարությունյանը եւ հավելում. «Խնդիրները համակարգային են, եւ կախարդական փայտիկ պետք չէ փնտրել, այլ պետք է փորձել դրանք լուծել հենց համակարգի մեջ»։
ԲԴԽ նախագահի խոսքով՝ իրենց գործունեությունը միտված է նրան, որ մարդու իրավունքները լինեն երաշխավորված, ապահովված եւ պաշտպանված. «Մենք պետք է կարողանանք մարդու իրավունքները, այդ թվում՝ եւ դատարանի կողմից խախտված, պաշտպանել, եւ երբ խոսում ենք իրավունքի գերակայության սկզբունքից եւ դրա իրացումի երաշխավորումից, այս բոլոր ասպեկտներն էլ նկատի ունենք»։
Հիշեցնենք, որ է անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դերին՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել էր իրավական դիրքորոշում առ այն, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:
Իսկ ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին. «Այլ կերպ ասած՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը»,- նշված է ՍԴ որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ