ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոշկակարի դանակով 3-ամյա երեխայի ներկայությամբ նախ սպանել է մորը, ապա երեխային. ցմահ դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել. տուժող կողմը բողոքում է 05/01/2019 20:47 | Քրեական խրոնիկոն
29-ամյա կնոջը` իր 3-ամյա դստեր հետ սպանելու համար ցմահ ազատազրկված դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ազատ արձակվելու համար, ինչին դեմ է տուժող կողմը։ Վերջինս գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանին:
Սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 20-ին։ Դեպքի մանրամասները «Փաստինֆո»-ին պատմեց սպանված կնոջ մայրը՝ Ժանետա Հարությունյանը։
«Աղջկաս դասընկերը, ում հետ դպրոցն ավարտելուց հետո որեւէ կապ չի եղել, կարծեմ՝ նա 10 տարի Հայաստանում չի էլ եղել, Հայաստան վերադառնալով եւ աղջկաս 1-2 անգամ պատահաբար հանդիպելով, մի օր իր 2 ընկերների հետ եկավ իմ աշխատավայր՝ խորհրդատվության։ Ասաց, թե ինքն Արցախում դեղորայքի մատակարարմամբ է զբաղվում եւ ուզում է Երեւանում էլ դեղատուն բացել, ես էլ, քանի որ դեղատան տնօրեն եմ, բացատրեցի, որ ըստ կարգի՝ պետք է լիցենզիա հանվի, եւ այլն, եւ այլն։ Դրանից ժամեր անց` ցերեկը՝ ժամը 2-ին, երբ ես դեռ աշխատանքի էի, նա դանակը ձեռքին ներխուժեց մեր տուն, 3 տարեկան թոռանս աչքի առաջ նախ սպանեց աղջկաս, ապա դանակի հարվածներով՝ նաեւ թոռանս»,-պատմում է տիկին Ժաննան։
Երբ ոստիկանները հետաքրքրվել են, թե ով կարող է իրենց տուն եկած լինել, որ իր աղջիկը` 29-ամյա Գայանե Սարգսյանը, առանց կասկածանքի դուռը բացի, տիկին Ժաննան պատմել է այդ դասընկերոջ մասին` ընդգծելով, որ վերջինս իր ընկերների հետ է այցելել իր աշխատավայր. «Որքանով ես գիտեմ՝ այդ երկուսին էլ էին բռնել, բայց հետո նրանք պնդել են, թե աղջկաս դասընկերոջը տարել, մեր տան մոտ իջեցրել են, չգիտեմ, ամեն դեպքում ոստիկանները հետաքննեցին, տեսան, որ այդպես է, իսկ դասընկերն էլ ընդունեց իր մեղքը, թեեւ ոչ դատաքննության ժամանակ, ոչ հետագայում չզղջաց դրա համար»։
Հիշյալ դասընկերը ՀՀ քաղաքացի Իգոր Օհանյանն է` ծնված 1965 թվականին, որը խոստովանել է, որ պարտք է ունեցել, եւ դա մարելու համար որոշել է թալանել տուժողի տունը։ Ավելի ուշ նա փոխել է ցուցմունքը` ասելով, թե այդ պարտքի գումարը` 2000 դոլարի չափով, ինքը տվել է սպանված կնոջը` Գայանե Սարգսյանին, ով էլ հրաժարվել է վերադարձնել, ինչի պատճառով էլ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն, ապա` սպանություն: Սակայն դատարանը այս պատճառաբանությունը արժանահավատ չի համարել` գտնելով, որ ամբաստանյալը նպատակ է հետապնդել ենթարկվել կատարածի համեմատ ավելի մեղմ պատասխանատվության:
Դատական կոլեգիան գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառվի բացառիկ պատժամիջոց` հաշվի առնելով նրա անձի բացառիկ վտանգավորությունը. «Նկատի ունենալով, որ նա շահադիտական դրդումներով եւ առանձին դաժանությամբ կատարել է երկու անձանց սպանություն, ընդ որում` 3-ամյա երեխայի` ներկայությամբ սպանելով մորը` այնուհետեւ կոշկակարի դանակի 10 հարվածներով դաժանաբար սպանել է նաեւ երեխային, վկայում է ամբաստանյալի անձի հասարակական բացառիկ վտանգավորության մասին»,-նշված է դատավճռում:
Այսպիսով, Իգոր Օհանյանը մեղադրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի, 99-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով: Դրանք են` ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն զուգորդված` ավազակության միջոցով գույքի հափշտակումը եւ շահադիտական դրդումներով երկու կամ մի քանի անձանց առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունը: Կատարված հանցագործությունը եւ նրա նախնական ցուցմունքի իսկությունը հաստատվել են գործով մի շարք վկաների ցուցմունքներով եւ նշանակված փորձաքննություններով, իսկ հափշտակված զարդերը եւ տեսաձայնագրիչ սարքը հայտնաբերվել եւ վերադարձվել են:
Ըստ դատավճռի` Օհանյանը 88-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ, իսկ 99-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականին մահապատիժը Հայաստանի Հանրապետությունում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, այդպիսով` Իգոր Օհանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Արդեն 25 տարի է` նա գտնվում է անազատության մեջ:
Ժանետա Հարությունյանի խոսքով՝ դատապարտվածի ծանոթներն իրեն տեղեկացրել են, որ վերջինս ներման խնդրագիր է գրել. «Ասացին, որ դեպքը շատ դաժան էր, մոռանալ չեն կարողանում, դրա համար որոշեցին ինձ տեղեկացնել, նաեւ հայտնեցին, որ հունիսի 13-ին դատ է նշանակված։ Ես գնացի բերդի պետի մոտ, ով ինձ ասաց, որ դատի մասին տեղեկություն չունի, ես հիմա չգիտեմ էլ՝ այդպես է, այդպես չէ...»
Այս ամենով մտահոգված՝ տիկին Ժաննան` իր դստեր ամուսնու հետ միասին, հունվարի 22-ին դիմել է Վարչապետին, Արդարադատության նախարարարին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին` պնդելով, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, հիշյալ ամբաստանյալին բաց թողնելը հանգեցնելու է ավելի ծանր հանգամանքների. «3-4 ամիս առաջ դիմում գրեցի, նախարարությունից պատասխան եկավ, որում ասվում էր, որ իմ դիմումը ընդունվել է որպես ի գիտություն եւ կքննարկվի օրենքով սահմանված կարգով: Ես սպասեցի-սպասեցի, արձագանք չեղավ, գնացի Վարչապետի ընդունարան, հարցրի, թե ինչու իրենք նամակիս չեն պատասխանել, նրանք էլ խորհուրդ տվեցին դիմել Արդարադատության նախարարությանը։ 2 օր առաջ նորից գնացի նախարարություն, ինձ ասացին, որ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հիմա դա պետք է փոխանցվի Վարչապետին, եւ միայն դրանից հետո Վարչապետը հարցին վերջնական լուծում կտա»։
Տիկին Ժաննան այցել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Նրանք էլ հետաքրքրվեցին, բայց ասացին՝ հանձնաժողովն է քննողը, նրանց եզրակացության մասին ոչինչ հնարավոր չէ ասել, մինչ վարչապետի որոշում չլինի»։
Ժանետա Հարությունյանն 82 տարեկան է, Երեւանում բնակվում է միայնակ: Նրա խոսքով` չգիտի՝ ինչ կարելի է անել, որ դատապարտյալն առանց որեւէ պատճառի ազատ չարձակվի. «Այսպես շվարած մնացել եմ, ոչինչ չեմ կարողանում անել, սպասում եմ այդ որոշմանը, որ տեսնեմ՝ ինչ է հնարավոր անել դրա դեմ»,-ասում է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ