ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վագրի ատամների վիրահատությունը, կարծում եմ, երեխաներին կհետաքրքրի. Ռուբեն Խաչատրյան 05/01/2019 19:19 | ԼՐԱՀՈՍ
«Կենդանաբանական այգու գործունեության հետ կապված գնահատականներ ոչ թե բողոքի ակցիայի մասնակիցներն են տալիս, այլ մասնագետները, որոնք պարբերաբար այցելում են այգի և բարձր գնահատում մեր գործունեությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Վերջինս իր դեմ ուղղված բողոքի ակցիան որակեց որպես զավեշտ ու զրպարտանք։ Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջին ի պատասխան՝ այգու տնօրենն ասաց, որ պաշտոնից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ին այգու նախկին աշխատակիցները տեղեկացրել էին, որ Ռուբեն Խաչատրյանը երեխաներին հրավիրել է՝ վագրի վիրահատությունը դիտելու։ Տնօրենն իր պարբերաբար ուղիղ հեռարձակումները մեկնաբանեց հետևյալ կերպ,-«Հանրությունը շատ հետաքրքված է այգով։ Հեռարձակումներ եմ արել, որ գան ու տեսնեն վիրահատությունը պատուհանից այն կողմ»։ Հարցին արդյոք վիրահատական գործընթացին երեխաների մասնակցությունը նորմալ է, այգու տնօրենն ասաց, - «Ծնողներն են որոշում՝ իրենց երեխաները գան, թե ոչ։ Այս պրակտիկան ողջ աշխարհում է կիրառվում և չկա օրենքի այն սահմանափակումը, որով կարող են մեղադրել ինձ։ Դա ատամների վիրահատություն էր, որը կարծում եմ բոլոր երեխաների համար հետաքրքիր է»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան կենդանասերների նախաձեռնությունը և այգու մի շարք նախկին աշխատակիցներ բողոքի ակցիա էին սկսել։ «Կենդանաբանական այգին առանց Ռուբենի», «Ռուբեն հեռացի՛ր» վանկարկումներով նրանք պահանջում էին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնից հեռացումը։ Նրանք պնդում էին, որ այս պահին Ռուբեն Խաչատրյանը չի կարող շարունակել պաշտոնավարել, քանի որ նա այգին տանում է դեպի անկում։ Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները ներկայացրեցին իրենց հիմնավորումները, - «Մենք խոսում ենք սխալ կառավարման մասին։ Այս ընթացքում անընդհատ առողջ կենդանիների անկում է տեղի ունենում։ Երեք որձ առյուծները, զեբրը, բոլորին քնացնում են»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այգու գիշատիչների նախկին ավագ խնամող Արման Պետրոսյանը նշեց, որ առաջին վագրի անկման ժամանակ ոչ մի նախանշան չի եղել, - «Եթե խնդիր տեսնեի, կբարձրաձայնեի։ Բժիշկն էլ ամեն օր ստուգում էր նրանց։ Վագրն առողջ էր, բայց մի օր հանկարծ սատկեց։ Հերձման ժամանակ էլ տալիս են մի հիվանդւթյան անուն՝ խշխշան պալար, որը հատուկ է խոշոր եղջերավորներին, այլ ոչ կատվազգիներին», - ասաց Արման Պետրոսյանը՝ ավելացնելով, որ առյուծներին քնացնելիս պատճառաբանել են, որ նորակառույց տարածքում հնարավոր չէ պահել այդքան որձ առյուծ։
Հիշեցնենք, որ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ բողոքի ցույցեր անցկացվել են նաև տարեսկզբին։ Քաղաքապետարանն էլ նախաձեռնել էր ստեղծել հանձնախումբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ եղել է ընդամենը երկու հանդիպում, որից հետո արդեն չորս ամիս է արձագանք չկա, - «Առաջին հանդիպման ժամանակ քաղաքապետն ասաց, որ ակնկալում է 100 տոկոսանոց ճիշտ և երկարատև համագործակցություն։ Որոշվեց գրավոր ներկայացնել մեր բողոքները, առաջարկներն ու խնդրի հնարավոր լուծումները։ Մենք դա արեցինք, սակայն երկրորդ հանդիպման ժամանակ հասկացանք, որ նրանք տեղյակ չեն և չեն կարդացել մեր ներկայացրածը»։
Պարբերաբար այգի հաճախող քաղաքացիներից ոմանք նույնպես կիսում են այն կարծիքը, որ կենդանիների անկման մեջ որևէ միտում կա, քանի որ չեն կարող կենդանիներն իրար հետևից սատկել։ Նրանցից մեկը վրդովվել էր, որովհետև իմացել էր այգու ձիարշավարանի փակման մասին, - Երկու օր առաջ առանց որևէ բացատրության ասացին, որ այն փակվում է։ Լուրեր կան, որ այդ տարածքն օգտագործվելու է որպես սրճարան։ Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում դա»։
Կենդանասերների նախաձեռնության անդամները և այգու նախկին աշխատակիցները դիմել են նաև ԱԺ երեք խմբակցություններին, - ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության երեք ներկայացուցիչ մեզ անմիջապես ընդունեց։ Եթե չեմ սխալվում Արման Աբովյանը վերցրեց դիմումները, պարզաբանումներ խնդրեց և ասաց, որ հետամուտ կլինեն», - ասացին կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները։
Նրանք կշարունակեն բողոքի ակցիաները և արդյունքի չհասնելու դեպքում, հարցը կբարձրացնեն վարչապետի մակարդակով։ Բողոքի մասնակիցները պահանջում են անհապաղ Ռուբեն Խաչատրյանի տնօրենի պաշտոնից հեռացումը և մասնագետների խմբի ստեղծում, որը կկարգավորի բոլոր հարցերը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ