ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք օր ու արև չենք տալու այն մարդկանց, ովքեր պատգամավոր լինելով զբաղվում են բիզնես գործունեությամբ. ՔՈ խոսնակ 05/01/2019 16:45 | Քաղաքական
Օլիգարխների քաղաքականությամբ չզբաղվելու հարցը լինելու է մեր օրակարգում և պարբերաբար շարունակելու ենք այս թեման ուշադրության կենտրոնում պահել: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ‹‹Քաղաքացու որոշում›› սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:
Հիշեցնենք, որ օրերս ՔՈ-ն դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, ինչպես նաեւ քրեական գործ հարուցել։
‹‹Փաստինֆո››-ի այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե Ծառուկյանը մանդատից չզրկվի, ՔՈ խոսնակը պատասխանեց. ‹‹Խնդրի չլուծման դեպքում մենք եզրակացություններ կանենք և կառավարող ուժին մեր համոզմունքին բերելուն ուղղված քայլեր կսկսենք››:
Նահապետյանը նշեց, որ օլիգարխներին քաղաքականությունից հեռացնելու համար իրենց հարազատ են բոլոր գործիքակազմերը՝ բողոքի ակցիաներ, բլոկադաներ եւ թե իրավական ուղին:
‹‹Մեր քաղաքական գործունեության պատմությունը ցույց է տվել, որ չկա քաղաքացիների իրավունքների իրացման այնպիսի գործիք, որը մեզ հոգեհարազատ չէ, բացի հացադուլից››,-ասաց ՔՈ խոսնակը:
‹‹Մենք օր ու արև չենք տալու այն մարդկանց, ովքեր պատգամավոր լինելով զբաղվում են բիզնես գործունեությամբ, դժվարացնելու ենք իրենց կյանքը, որպեսզի հասկանան՝ բիզնեսմենի համար ամենաանհարմար տեղը քաղաքական դաշտն է››,-ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով ՔՈ ղեկավար Սուրես Սահակյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ եթե ապօրինի կուտակված սեփականության հարցը չլուծվի, ապա մտահոգություն կա, որ հարցը կլուծվի բռնի ճանապարհով՝ ‹‹Փաստինֆո››-ի թղթակիցը փորձեց ճշտել , թե ինչ բռնի ճանապարհի մասին է խոսքը և արդյոք այս հայտարարությունն իր մեջ սպառնալիք չի պարունակում:
‹‹Խոսքը գնում է պարզ քաղաքագիտական կանխատեսման մասին: Մարդիկ ունեն արդար պահանջ ապօրինի կուտակված սեփականության հարցի լուծման մասով: Այդ հարցը լուծվելու է վաղ թե ուշ, և մենք ուզում ենք, որ դա արվի ոչ բռնի, համերաշխության ճանապարհով››,-ասաց Նահապետյանը:
Նա նշեց, որ եթե ապօրինի սեփականություն կուտակած մարդիկ չհասկանան իրավիճակն ու ընդառաջ չգնան, կպարզվի, որ խնդիրը խաղաղ լուծելու տարբերակը չի աշխատում, և քաղաքացինեը հաջորդ ընտրություններում կամ այլ փողոցային հեղափոխություններում կկանգնեն այն ուժերի կողքին, որոնք զենքով և բռնության ճանապարհը կառաջարկեն:
‹‹Մարդիկ գնում են այն ամենի հետևից ինչը աշխատող է և լուծում է իրենց խնդիրը: Հույս ունեմ որ օլիգարխիկ շրջանակները ևս կգիտակցեն, որ դա անհրաժեշտ է և հանրությանը հիասթափեցնելով չեն մղի այլ ռադիկալ վեկտորների մեջ մտնելու››,-ասաց ՔՈ խոսնակը:
Նահապետյանի դիտարկմամբ՝ հայտարարության մեջ ոչ մի կերպ սպառնալիք չկա, ընդհակառակը սրտացավ նախազգուշացում է, որովհետև իրենք չեն ուզում՝ Հայաստանում որևէ մեկին որևէ բան պատահի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից