ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը մի դեպքում պուպուշ է, մի դեպքում՝ քըխ, իսկ ԱԱԾ-ն միշտ քըխ է 05/01/2019 17:17 | Վերլուծություններ
Այն, որ ներկա իշխանությունները դեռ չեն գիտակցում, որ պետական պաշտոնյա լինելը լրջագույն պատասխանատվություն է ոչ միայն իրենց ղեկավարած ոլորտների հանդեպ, այլև՝ իրենք հետայսու խոշորացույցի տակ են՝ սկսած իրենց հագած հագուստից, ձեռք բերած բնակարանից, ունեցած ավտոմեքենայից, կրած ժամացույցից և այլ աքսեսուարներից, անգամ նասկուց՝ եւս մեկ անգամ վկայեց ՀՀ ՊՎԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների նախօրեին տեղի ունեցած ասուլիսը: Լրագրողներից մեկը Սանասարյանին ցույց տվեց լուսանկար և խնդրեց ասել, թե լուսանկարում Սանասարյանն ինչ ապրանքանիշի կոստյում և փողկապ է կրում և որքան է դրա շուկայական արժեքը, Սանասարյանը մի պահ անակնկալի եկավ, ապա հրաժարվեց վերը նշված հարցերին պատասխանել, ասելով, որ ասուլիսը հրավիրված չէ անձնական հարցեր քննարկելու համար: Իսկ լուսանկարում, նրա կրած կոստյումը, որ «Ստեֆանո Ռիչիի» ապրանքանիշից էր և շուկայական արժեքով 3 մլն դրամ, որքան էլ անձնական, լրջորեն մտորելու տեղիք արդեն իսկ տալիս էր:
Դրանից օրեր առաջ անձնական էր համարել նաեւ իր ունեցվածքի վերաբերյալ լրագրողի հարցը ՊՎԾ պետի պաշտոնական Արգիշտի Քյարամյանը, բայց հետո ստիպված եղավ բացատրությամբ հանդես գալ ու ավելի վատ վիճակի մեջ հայտնվեց՝ ասելով, թե քեռին է գումարները տվել։
Սանասարյանը չասաց, որ քեռին կամ ընկերն է նվիրել թանկարժեք կոստյումը, բայց խոսքը կտուրը գցեց՝ պատրաստակամություն հայտնելով կոստյումը նվիրել նրան, ով նման բաներ է ասում: Այսինքն, մոտավորապես այն մոտիվով, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր պատասխանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս նրա ունեցվածքի մասին ԱԺ-ում հայտարարություններ էր անում: Նշենք, որ պետական պաշտոնյայի ստացած նվերը չպետք է գերազանցի 75 հազար դրամը, իսկ տվյալ պարագայում խոսքը գնում էր 3 մլն դրամանոց կոստյումի մասին։ Պետական պաշտոնյան, ով չունի տուն եւ ավտոմեքենա, աշխատավարձով դժվար թե կարողանա իրեն նման գնում թույլ տալ։
Ընդհանրապես,. ՊՎԾ պետն իր իսկ հրավիրած ասուլիսում՝ վերոհիշյալ «անձնական» հարցին չէ, միայն, որ չպատասխանեց: Բազմաթիվ էին այն հարցերը, որոնցից նա խուսանավում էր, որոշների առումով վկայակոչելով նախաքննական գաղտնիքներ չհրապարակելու օրենքի պահանջը, մյուսների պարագայում՝ անձնական, ընկերական, կուսակցական մոտիվները:
Ի դեպ, նա հրաժարվեց պատասխանել նաև մեր լրագրողի հարցին, որը վերաբերվում էր պարոն Սանասարյանի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի հարաբերություններին, ի մասնավորի՝ Սանասարյանի դերակատարմանը՝ տվյալ պաշտոնյայի նշանակման հարցում՝ հայտարարելով, որ հարցը ասուլիսի թեմային չի վերաբերում:
Հետաքրքիր է, որ Սանասարյանն ու իր համախոհները Հայաստանը բաժանում են հնի և նորի, մարդկանց բաժանում են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, սակայն այս բաժանումներից, այնուհանդերձ, առանձնացնում են նախորդ՝ հին, սև, հակահեղափոխական իշխամությունների ներկայացուցիչ-իրենց ընկերներին ու բարեկամներին, որոնցից մեկն էլ էներգետիկայի այդ փոխնախարարն է, որի աշխատանքային կենսագրությունն անցնում է 2016-18 թվականներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալի, իսկ 2017-2018թթ.՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, ֆինանսատնտեսական և մատակարարման հարցերով տնօրենի պաշտոններով։ Նշված փաստերը խոսուն են ցանկացածի համար, քանի որ հիշեցնում են հանրությանը որպես բոբո ներկայացված ռուսաստանյան խոշոր գործարար Սամվել Կարապետյանին կամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Բայց պարզվում է՝ ներկա իշխանությոնների ամպագոռգոռ հայտարարությունները ժողովրդին կերակրելու համար են միայն, իսկ իրենց մտերիմների պարագայում գործում է հին՝ ԽԾԲ սկզբունքը: Գուցե նաև այս էր պատճառը, որ ՀԷՑ-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում չարաշահումների մասին խոսվեց, խոսվեց, իշխանափոխությունից հետո էլ ՊՎԾ-ն հայտարարեց, որ ստուգումներ կիրականացնի, սակայն այդպես էլ աղմկոտ բացահայտումներ չեղան։
Փոխնախարար նշանակված ՀԷՑ-ի նախկին պաշտոնյան Դավիթ Սանասարյանի ընկերն է. Դ.Սանասարյանը հաստատեց
Ողջ ասուլիսի միտք բանին ԱԱԾ-ին և դատախազությանը մեղադրելն էր, ընդ որում՝ առաջինին՝ տոտալ և ամբողջական՝ գործ կարելու և գործ սարքելու մեջ, երկրորդին՝ տեղ-տեղ և ըստ իր՝ Սանասարյանի գործի հանդեպ արտահայտած վերաբերմունքի: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով / ՀՀ քր,օր, 308 հոդվածի առաջին մաս/՝ խափանման միջոց կիրառելով՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսեք, մի կողմից Սանասարյանը / իր պաշտպանները նույնպես/ որպես իր անմեղությունը հաստատող ապացույց վկայակոչում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ հայտարարելով, թե տեսեք՝ դատախազությունը պետական վերահսկողական ծառայությանը /իմա՝ նրա ղեկավարին/ վստահում է՝ հեմոդիալիզի գործով մեր կողմից ներկայացրած փաստերը գործի հիմքում դնելով, միաժամանակ էլ՝ այդպիսով հաստատելով, որ կարևորում է դատախազությունն իբրև իրավապահ ինստիտուտ, մյուս կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մեղադրում է, երբ նա հայտարարում է, որ բավարար հիմքեր կան Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար։
Իսկ իրականում, Դավիթ Սանասարյանի ասուլիսն ավելի քան փաստում էր մեկ բան, թե որքան շատ են երկակի ստանդարտներով առաջնորդվելու դեպքերն ու դրվագները ՊՎԾ ղեկավարի խոսքում և գործում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ