ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը 04/30/2019 15:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսևորումն են գտել նաև երկկողմ իրավական փոխգործակցության ոլորտում:
Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան, իր հերթին արժևորելով եկկողմ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը, համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կնպաստի Հայաստանի պետական կառավարման ոլորտում և հատկապես դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացների վերաբերյալ Չեխիայի խորհրդարանում հնարավորինս ամբողջական պատկերացումների ձևավորմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես նախորդ տարի տեղի ունեցած հասարակական-քաղաքական արմատական փոփոխություններից հետո Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումների, անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկան եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացմանը համահունչ դարձնելու, այդպիսով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ուժեղացնելու ուղղությամբ:
Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպիցիայի դեմ ակտիվացած պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմինների նկատմամբ հասարակական վստահության մակարդակի բարձրացմամբ և քրեական հետապնդման մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմով: Վերջինս թույլ տվեց հանրային պահանջների զգալի մեծացման պայմաններում պահպանել իրավական հավասարակշռությունը և մնալ Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում: Այս պայքարի հիմնական արդյունքներից մեկը, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում արմատավորվում է առանց որևէ խտրականության կատարած հանցանքին համարժեք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության գիտակցումը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը կարևորել է նաև միջազգային համագործակցությունը՝ հատկապես իրականացվող քրեական հետապնդումների շրջանակներում գործընկեր երկրներից անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ստացման, հանցանք կատարած անձանց հանձնման և այլ գործընթացների տեսանկյունից:
Պատասխանելով անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառմանն առնչվող պատվիրակության ղեկավարի հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ խոսքը վերաբերում է կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական վարույթների շրջանակներում պարզված՝ պետության հափշտակված միջոցների, գողացված ակտիվների փնտրման, հետախուզման իրավական մեխանզիմների ստեղծմանը՝ հաշի առնելով, որ ներկայումս գործող իրավակարգավորումներն այս առումով որոշակի արգելքներ են ստեղծում: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ցանկացած լուծում բխելու է անձանց սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանության, ինչպես նաև հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ