ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ արդարադատության նախարարի գնահատմամբ՝ 11 դատավոր խախտել է կարգապահական ժամկետները 04/30/2019 13:38 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված 11 դատավորներին մեղսագրվող ենթադրյալ խախտումը կապված է գործի քննության ընդունման ինստիտուտի հետ: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը. «Ենթադրյալ խախտումը կապված է գործի քննության ընդունման ինստիտուտի հետ. արդյո՞ք պետք է գործը քննության չընդունվեր, պատասխան տրվեր, թե՞ նույն պատասխանը պետք է տրվեր գործը քննության ընդունելուց հետո»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ` 11 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով:
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ փուլում է գործն այս պահին, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Այս պահին գործն ընթացքի մեջ է, սահմանված ժամկետներում քննություն կլինի»:
Նշենք, որ Արդարադատության նախարարի կամ հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը լուծելու համար խորհուրդը պարտավոր է 1-ամսյա ժամկետում նշանակել քննություն, եւ քննելուց հետո 15-օրյա ժամկետում հրապարակել որոշումը:
Գագիկ Հարությունյանի խոսքով` ԲԴԽ-ի գործունեության 1-ին յոթ ամիսների ընթացքում դիմումներ գրեթե չկային, եւ դա իրենց մտահոգում էր. «Նույնիսկ կասկածում էինք, որ կարգապահական վարույթի ինստիտուտը հավանաբար արդյունավետ չէ. Արդարադատության նախարարը խուսափում էր, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը լիարժեք չէր ձեւավորվել: Բայց հետո շատ ինտենսիվացավ. արդեն 6 կարգապահական վարույթ իրականացվել է, եւ գրեթե նույն թվով էլ ընթացքի մեջ է: Սա թվով մի քանի անգամ ավելին է, քան նախորդ 4-5 տարին միասին վերցրած»:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ իրենք չեն ուզում, որ այս ինստիտուտը դառնա մահակի գործառույթ իրականացնող, բայց այն պետք է ունենա նաև սթափեցնող դեր. «Մեր իրավական դիրքորոշումներով պետք է տվյալ խնդիրների լուծման վերաբերյալ փորձենք ձեւավորել միասնական մոտեցում, որովհետեւ օրենքը շատ հստակ է ասում, որ, օրինակ, եթե քաղաքացին դիմել է, եւ դատարանը դիմումի մեջ տեսնում է տեխնիկական բնույթի թերություններ, պետք է բոլորը նշի, վերադարձնի, եւ քաղաքացու նորից ներկայացնելուց հետո դա պետք է ընդունվի վարույթ, եւ համապատասխան դիրքորոշում արտահայտվի, բայց դատավորները 2-3 անգամ տանում-բերում են։ Սրա վերաբերյալ կա նաեւ ՍԴ-ի դիրքորոշում առ այն, որ չի կարելի այդ ձեւով սահմանափակել մատչելիության իրավունքը»,- ասում է ԲԴԽ նախագահը և վստահեցնում. «Մենք ուզում ենք մեր իրավական դիրքորոշումներով նպաստել նրան, որ պրակտիկայից դուրս գան բացասական, հաճախ` նույնիսկ օրենքին հակասող երեույթները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից