ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաների շրջանառության փաստերով քրեական գործ է հարուցվել 04/30/2019 12:49 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելու և օգտագործելու հարցում նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ինչպես տեղեվացվել էր ավելի վաղ, ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում է տարածում ունենալ արգելված առարկաների, մասնավորապես՝ կապի միջոցների ապօրինի շրջանառությունը: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից կապի այդ միջոցներով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար:
Մասնավորապես՝ 2018 թվականի ընթացքում հարուցված և ներկայում քննվող թվով 7 քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ենթադրյալ հանցագործությունները պլանավորվել և կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում պահվող անձանց կողմից՝ կապի միջոցներով: Քիչ չեն եղել նույնաբնույթ այն քրեական գործերի թիվը, որոնց նախաքննություններն ավարտվել կամ վարույթները կասեցվել են:
2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 196 բջջային հեռախոս, դրանց 77 պարագաներ, 11 «Վայֆայ» սարքեր: Դրանց արդյունքում 224 կալանավորված անձինք և դատապարտյալներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում եղել են անձինք, ովքեր բջջային հեռախոսներ և սարքավորումներ պահելու համար կրկնակի, եռակի, քառակի կամ ավելի անգամ են ենթարկվել տույժերի:
Մի շարք դեպքերում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ընդամենը 19մ2մակերես ունեցող խցից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսն ու քարտը: Երբեմն բջջային հեռախոսահամարը չհայտնաբերելուց հետո նույն հեռախոսահամարը, որն իբր կոտրվել և դեն էր նետվել, կալանավորված անձը կամ դատապարտյալը դարձյալ շարունակել է օգտագործել, ինչը փաստվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով:
Ավելին՝ ըստ հարցաքննված անձանց՝ մի շարք դեպքերում բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վկայում է, որ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:
Բազմաթիվ դեպքերում, ի թիվս այլնի, անտեսվել է այն հանգամանքը, որ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է նրանց կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրումը, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու՝ փաստական հանգամանքներով պայմանավորված առկա ռիսկերը բացառելու նպատակով: Մինչդեռ երբ կալանավորված անձանց մոտ հայտնվում են բջջային հեռախոսներ, որոնցով նրանք կարող են կապվել և՛ վկաների, և՛ տուժողների հետ, նրանց ահաբեկել կամ հորդորել՝ իրենց օգտին այս կամ այն բովանդակությամբ ցուցմունքներ տալ, մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու նպատակով կիրառված խափանման այդ միջոցը կորցնում է իր նշանակությունը:
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելը և օգտագործելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ առերևույթ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունք է, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ պատշաճ չի կատարվել քրեակատարողական հիմնարկ արգելված առարկաների մուտքը կանխելու, դրանք հայտնաբերելու պարտականությունը: Դրա հետևանքով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք և դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են արգելված առարկաներ հանդիսացող բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով պլանավորել, կազմակերպել ու կատարել են տարաբնույթ հանցավոր արարքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և այլն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին՝ ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով քրեաիրավական գնահատական տալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների արարքներին՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից