Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Առողջապահության նախարարն ընդունել է ենթաօրենսդրական ակտ՝ հղում կատարելով հակասահմանադրան հոդվածին 04/30/2019   18:30  |  Հարցազրույց

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր պացիենտներին: «Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»։ Այս հայտարարությունից հետեւում է, թե քաղաքացին ոչ թե պետք է նախապես տա իր համաձայնությունը՝ իր մահից հետո օրգաններն օգտագործելու համար, այլ հակառակը՝ առարկի։ Որքանով է այս մոտեցումը համահունչ մեր օրենսդրությանը։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբան Գոհար Մելոյանը:

-Տիկին Մելոյան, մեր ազգային օրենսդրությունը չի՞ կարգավորում, թե որ դեպքում կարող են մարդու մահից հետո օգտագործվել նրա օրգանները։

- Պարոն Թորոսյանի մեջբերումը հանրության շրջանականերում անհագստության տեղիք տվեց, ինչին հանգամանորերեն կանդրադառնամ։ Պետք է ասեմ, որ ՀՀ օրենսդրությամբ նման իրավակարգավորում կա։ Մասնավորապես, 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի համաձայն՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր: Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ՝ ամուսինը, չափահաս երեխան, ծնողներից մեկը, հարազատ եղբայրը կամ քույրը, հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:
Սակայն 2010 թ-ի սեպտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴՈ-913 որոշմամբ վերոնշյալ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր։

- Ստացվում է, որ քաղաքացին պետք է նախապես ոչ թե տա իր համաձայնությունը, այլ առարկի՞, որ իր մահից հետո իր օրգանները չօգտագործվեն։ ՀՀ սահմանադրական դատարանը ինչ մեկնաբանություն է տվել։

- ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել համաձայնություն տալու ինստիտուտն ընդհանրապես՝ իմ կողմից հիշատակված 7-րդ հոդվածի համատեքստում։ Այսպես՝ ՍԴ-ն 2005 թ. Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ, հյուսվածքներ վերցնելուն։ Սա ՍԴ որոշման համաձայն՝ հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, և 14-րդ հոդվածին՝ համաձայն որի` մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից, ճանաչել:

Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է նաև, որ տվյալ իրավակարգավորումը ռիսկային է և հնարավոր բացասական դրսևորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ է պահանջում:
Երկրորդ՝ փաստել է, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի որոշակի դրույթներ համապատասխանում են Սահմանադրությանը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՍԴՈ-913 որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Նկատենք, որ ՀՀ կառավարությունը, մինչ Սահմանադրական դատարանի նշված որոշման կայացումը, չէր ընդունել օրենքով իրեն պատվիրակված բոլոր որոշումները, որոնք անհրաժեշտ են օրենքի լիարժեք կիրառումն ապհովելու համար:

Բացի այդ՝ Սահմանադրական դատարանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ հստակեցված չեն նաև փոխպատվաստման օրգաններ, հյուսվածքներ վերցնող, մշակող, փոխպատվաստում թույլատրող և իրականացնող բժշկական հաստատությունների լիցենզավորման իրավական սկզբունքները, ինչպես նաև փոխպատվաստման՝ որպես բժշկական սպասարկման գործընթացը ֆինանսավորելու հիմնական պայմանները։ Սա առավել կարևոր և ռիսկային պայմաններից է ։

- Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու վերաբերալ հանրության շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ընթացքում նշվում է, որ դա միջազգային պրակտիկայում մեծապես կիրառվող ընթացակարգ է, երբ մարդը պետք է նախօրոք հրաժարվի իր մահից հետո դոնոր հանդես գալ. արդյո՞ք իրապես առկա է նմանատիպ միջազգային փորձ:

- Տարբեր երկրներ ունեն տարբեր կարգավորումներ։ Փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում նախքան օրգանների փոխպատվաստումը պարտադիր է դոնորի համաձայնությունը, սակայն տարբերակվում են համաձայնության արտահայտման եղանակները։ Մի դեպքում ենթադրյալ համաձայնությունն է, այսինքն՝ անձի համաձայնությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չի հրաժարվել իր մահից հետո իր օրգաններն օգտագործելուց։ Երկրորդ դեպքում՝ պոզիտիվ համաձայնություն, երբ անձը կենդանության օրոք տալիս է իր հստակ համաձայնությունը՝ իր մահից հետո իր օրգաններն օգտագործելու վերաբերյալ:
Միջազգային պրակտիկան ակնհայտ վկայում է, որ երկու նշված մոտեցումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Խնդիրն այն է, թե ինչպես են դրանք իրացվում և օրենսդրորեն երաշխավորվում`տվյալ իրավահարաբերություններում հնարավոր բացասական դրսևորումները կանխելու անհրաժեշտությունը նկատի ունենալով: Դիցուք՝ կարգավորված չէ իրավիճակը, երբ մահացած անձը հարազատ կամ ազգական չի ունենում, և այս դեպքերի շուրջ կարող են հանցավոր սխեմաներ ձևավորվել։

- Դուք ինչպես եք կարծում, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու ինչպիսի իրավակարգավորում պետք է գործի։

- Ինձ համար կարող է ընդունելի լինել մեր օրենսդրությամբ ամրագրված կարգավորումների կիրարկումը։ Այն է՝ մարդու մահվանից հետո նրա մերձավորների համաձայնությամբ նրա օրգանների օգտագործումը, եթե կենդանության օրոք նա անհամաձայնություն չի հայտնել, սակայն դրա համար շատ կարևոր է ձևավորվել իրավակարգավորումների ամբողջական համակարգ՝ երաշխավորելով մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը, և նվազագույնի հասցնել կոռուպցիոն կամ հանցավոր գործունեության ռիսկերը տվյալ բնագավառում։ Օրինակ՝ շատ մեծ է օրգանների ապօրինի առևտրի իրականացման ռիսկը՝ հատկապես ռազմական գոտիներում։ Հաշվի առնելով, որ օրգանների փոխպատվաստումը համաշխարհային պրակտիկայում առավել շահութաբեր բիզնեսներից է, կարելի է վերհիշել մի շարք աղմկահարույց բացահայտված դեպքեր, ինչպես՝ սահմռկեցուցիչ դեպքը, մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում գործող թուրք բժիշկ Յուսիֆ Էրչին Սյոնմեզ անունով անձի (մականունը՝ «Ֆրանկենշտեյն»՝) մասին, ով մի շարք երկրներում մեղադրվում է օրգանների մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ և գտնվում է համաշխարհային հետախուզման մեջ: 1999 թ-ին Կոսովոյում 300 սերբ զինվորների առևանգման գործը ՄԱԿ-ի ուժերով հետաքննելուց հետո հայտնի է դարձել, որ այդ գործի հետեւում կանգնած է վերջինս, ում հաջողվել էր խուսափել այն մեղադրանքից, որ ինքը սպանելով հանել է սերբ զինվորների ներքին օրգանները և դրանք ուղարկել այլ երկրներ։ Ըստ բժշկական համայնքի՝ լուրջ ռիսկեր են պարունակում նաև մարդու մահվան ճշգրիտ արձանագրումը։

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա։ Լիազոր մարմինը, ի դեմս առողջապահության նախարարի՝ սույն թվականի փետրվարի 1-ին ընդունել է մի շարք հրամաններ՝ սահմանելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, որոնցից մասնավորապես՝ «Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 05-Ն հրամանում հղում է արվում Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչված 7-րդ հոդվածին։

Այսինքն` ընդունվել է ենթաօրենսդրական ակտ, որը հղում է կատարում օրենքի անվավեր ճանաչված հոդվածին և կարգավորում է հակասահմանադրական ճանաչված իրավահարաբերություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այս ենթաօրենսդրական կարգավորումները ևս թերի են կատարվել, օրինակ` չի ընդունվել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը։

Կարծում եմ` սա բավականին խնդրահարույց, մարդկային գործոնին ուղղակիորեն առնչվող և լուրջ կոռուպցիոն և այլ հանցավոր ռիսկեր պարունակող բնագավառ է, և դրա կարգավորումն առնվազն պետք է սկսվեր համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ` նախատեսելով հստակ գործող մեխանիզմ, առավել ևս` հաշվի առնելով, որ օրենքում ունենք հակասահմանադրական ճանաչված, անվավեր դրույթ, որի հիման վրա կարգավորումներ սահմանելը լիազոր մարմնի կողմից լրացուցիչ կազուսային իրավիճակների կարող է հանգեցնել, իսկ ռիսկերն ահռելի են և վտանգավոր, ինչին անդրադարձա վերևում։

Ըստ իս՝ շատ կարևոր է նմանաբնույթ հարցերի հանրային հնչեղության ապահովումը, օրենսդրական նախաձեռնության պարագայում` հանրային քննարկումների և կարգավորման ազդեցության գնահատականի ապահովումը, ինչը կնվազեցնի հետագա համակարգային խնդիրների առաջացման հնարավորությունը։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:31 30/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը
15:48 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
12:42 06/04/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ. Արսեն Թորոսյան
17:15 04/04/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Թորոսյանը հայտնել է «Շտապ օգնության» ուղղաթիռի շահագործման օրը
10:12 03/04/2019  |  ՄամուլԱրսեն Թորոսյանի դեմ ցուցմունքներ են տալիս. «Հրապարակ»
19:24 02/04/2019  |  ՎերլուծություններՓաշինյանի կադրային քաղաքականության պերճանքն ու թշվառությունը. Արսեն Թորոսյանը կհարցաքննվի՞
15:35 02/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը ցուցմունք է տվե՞լ Արսեն Թորոսյանի դեմ. hraparak
09:30 02/04/2019  |  Մամուլ«Փնտրեք ձեր թիմում». Փոխնախարարի ձերբակալությունը`պատասխան Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
20:11 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարարը չի կարող առանց նախարարի հրամանի փոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատություններին տրամադրվող գումարը. Արսեն Թորոսյան
18:08 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայկական առողջապահության ազգային խորհրդ»-ն անհանգստացած է փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն սկանդալով

Արխիվ

[]