ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները 04/29/2019 15:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցի հագեցած ծրագիրը չեխ գործընկերներին հնարավորության կտա ծանոթանալու այն իրողություններին ու զարգացումներին, որոնք առկա են նոր Հայաստանում: Նա բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերը` նշելով, որ թե՛ այս այցը, թե՛ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորված պատգամավորական բարեկամական խումբը նոր խթան կհանդիսանան հետագա փոխգործակցության համար:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` ընդգծելով, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է այն ու դրա ամբողջական իրականացման ուղղությամբ ակնկալում ակտիվ համագործակցություն:
Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական է համարել, որ չեխ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան է այցելել այն օրերին, երբ ոգեկոչվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրակացված հայերի Ցեղասպանության նահատակների հիշատակը: Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հիշատակելով այն ի թիվս մարդկության դեմ գործած հանցագործությունների:
«Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու սկզբունքին»,-նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ մեր իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են հավասարակշռված դիրքորոշում եւ սատարում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Մենք եկել ենք տեսնելու այն քայլերը եւ ծանոթանալու այն ծրագրերին, որոնք իրականացվում են նոր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո»,-նշել է Մարեկ Բենդան, ով նաեւ Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Նա ներկայացրել է այն միջոցառումները, որոնք Չեխիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 104-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են ու ելույթներ ունեցել նաեւ չեխ պատգամավորները: «Մենք շնորհակալ ենք հայերից, որ հիշում են իրենց անցյալը եւ ոգեկոչում նախնիների հիշատակը»,- ասել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը:
«Բոլոր հակամարտությունները, այդ թվում ԼՂ հիմնահարցը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Չեխիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,-հավաստիացրել է Մարեկ Բենդան:
Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք իրականացվել են իր երկրում հետհեղափոխական շրջանում` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ունի այդ ճանապարհն անցնելու իր յուրահատկությունները: Նա հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն միասնական, այլեւ երկկողմ համագործակցության ձեւաչափում:
Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին. ժողովրդավարության ամրապնդում, համակարգված եւ հետեւողական պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության զարգացմանն ու դատական համակարգի առողջացմանն ու անկախացմանը միտված քայլեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առկա ներուժին, մասնավորապես` առեւտրատնտեսական համագործակցությանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի` Հայաստան այցելելու հրավերը` ընդգծելով, որ խորհրդարանական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ դերակատարություն ունի երկու երկրների միջեւ կապերի հետագա խորացման ու ընդլայնման գործում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ