ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեղադրանքը հիմնավոր է» ձևակերպման օգտագործումը ինքնին վիճահարույց չէ. Արթուր Ղամբարյան 04/29/2019 16:59 | ԼՐԱՀՈՍ
Նախաքննական մարմինը և դատախազությունը իրավասու են տալու մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ գնահատականներ, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրերս հայտարարել էր, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշարելու համար առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է։
«Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել. երբ գործը կուղարկվի դատարան, հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, եւ կգնահատի դրանց իսկությունը»,- ասել էր ԱԱԾ տնօրենը։
Այս հայտարարությանը Դավիթ Սանասարյանի կողմնակիցների կողմից հաջորդեցին գնահատականներ, թե խախտվել է անմեղության կանխավարկածը։
Արձանագրելով, որ վերջին տարիներին մեր իրականության մեջ էապես արժևորվել է անմեղության կանխավարկածի սկզբունքի նշանակությունը՝ մեր զրուցակիցը նշեց, որ հիմա էլ մեկ այլ ծայրահեղություն է նկատվում: «Եթե նախկինում, ընդհանուր առմամբ, չէր գիտակցվում այս սկզբունքի սահմանադրական նշանակությունը, և այն պարբերաբար խախտվում էր, ապա ներկայումս, նկատում եմ, որ հաճախ չափազանցվում է այս սկզբունքի իրական իմաստը և գործողության ոլորտը»,- ասաց իրավաբանական գիտությունների դոկտորը՝ նշելով, որ պետք է տարբերակել «անձին մեղավոր համարել» և «մեղավորությունը ապացուցել» հասկացությունները: «Ինչպես փաստաբանները, այնպես էլ նախաքննական մարմինը և դատախազությունը իրավասու են տալու մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ գնահատականներ, սակայն այդ գնահատականները չպետք է ձևակերպվեն այնպես, որ հանրության կողմից ընկալվի որպես անձի մեղավորության հաստատում: Պաշտոնատար անձի կողմից «Մեղադրանքը հիմնավոր է» ձևակերպման օգտագործումը ինքնին վիճահարույց չէ, եթե այդ պաշտոնատար անձի համար մեղադրանքի որոշումը ի պաշտոնե հասանելի է»,- ասաց Ա.Ղամբարյանը:
Ըստ նրա, անտրամաբանական կլիներ, եթե նախաքննության մարմնի իրավասու ներկայացուցիչը հանրային նշանակություն ունեցող որևէ գործով պատասխաներ, որ մեղադրանքն անհիմն է: Եթե նախաքննության մարմինը մեղադրանքի հիմնավորվածության հարցում ունի անորոշություն, ապա պետք է քննարկի հետապնդումը դադարեցնելու հարցը:
Դառնալով քրեական գործը դատարան ուղարկելու մասին ԱԱԾ տնօրենի հայտարարությանը՝ Ա. Ղամբարյանը նկատեց, որ քրեական դատավարությունում միայն քննիչը և հսկող դատախազն են իրավասու որոշելու, արդյոք առկա են նախաքննությունը մեղադրական եզրակացությամբ ավարտելու հիմքերը, թե ոչ: Ընդ որում՝ նախաքննության փուլում մեղադրանք առաջադրելը ինքնին չի նշանակում, որ նախաքննությունը պարտադիր պետք է ավարտվի մեղադրական եզրակացություն կազմելով: Ֆորմալ-իրավաբանական իմաստով նույնիսկ քննչական բաժնի պետը իրավասու չէ քննիչին հանձնարարել նախաքննությունն ավարտել մեղադրական եզրակացություն կազմելով: «Իրավաբանական տեսանկյունից, նախաքննության ավարտման եղանակը, այդ թվում՝ գործը դատարան ուղարկելու հարցը կարող են որոշել միայն քննիչը և դատախազը»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է քրեական գործը ԱԱԾ-ից մեկ այլ մարմին ուղարկելու պաշտպանական կողմի միջնորդությանը՝ ապա նրա խոսքերով քննչական ենթակայության հարցը կանոնակարգված է քրեական դատավարության օրենսգրքով։
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերը ենթակա են քննության ՀՔԾ-ի կողմից, իսկ թե ինչու է այն ԱԱԾ-ում քննվում՝ Արթուր Վանեցյանը պարզաբանել է, որ քրգործի հարուցման ժամանակ չի եղել ՀՔԾ ենթակա սուբյեկտ։ «Երբ քրեական գործը հարուցվել է, ոչ թե Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա, իսկ այդ ժամանակ այդ քրեական գործով անցնող անձը ՀՔԾ-ի սուբյեկտ չի հանդիսացել»,- նշել էր Ա.Վանեցյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից