ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների ապօրինի շրջանառության մտահոգիչ իրավիճակի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազը դիմել է ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին 04/29/2019 17:39 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող որոշ անձանց կողմից կապի միջոցով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Մասնավորապես ներկայումս նախաքննության փուլում գտնվող յոթ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավորված անձինք կամ դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով, պլանավորել, կազմակերպել ու կատարել են թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
Ուսումնասիրությունները փաստում են, որ չնայած մի շարք դեպքերում ՔԿՀ ծառայողները խցերից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսները, օգտագործված հեռախոսահամարների քարտերը, կամ նշել են, թե դրանք կոտրվել ու դեն են նետվել, սակայն պարզվել է, որ դրանք շարունակվել է օգտագործվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից, ինչը հաստատվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով: Երբեմն էլ շահագործված հեռախոսահամարների վերծանումների զննությամբ պարզվել է, որ մեկ հեռախոսում օգտագործվել են մի քանի կալանավորված անձանց մտերիմների անուններով հաշվառված հեռախոսահամարներ, ինչը վկայում է, որ բջջային հեռախոսը փոխանցվել է խցից խուց, որն առանց աշխատակիցների օժանդակության և թողտվության հնարավոր չէր իրականացնել:
Մի շարք դեպքերում պարզվել է, որ բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վիրպել է ծառայողների տեսադաշտից: Իսկ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները փաստացի կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:
Այսինքն քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում անձանց կողմից արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների ձեռքբերումն ու օգտագործումը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների, համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ անփույթ և անպատասխանատու վերաբերմունքի դրսևորման հետևանք են: Ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում արձանագրված խախտումները և բացթողումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են շարունակական բնույթ, ինչը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ պաշտոնատար անձանց անգործությունն իր մեջ կարող է պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:
Հաշվի առնելով առկա մտահոգիչ իրավիճակը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին՝ նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ գործուն, առարկայական միջոցներ ձեռնարկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու և արդյունքների մասին ՀՀ Շիրակի մարզի դատախազությանը տեղեկացնելու միջնորդագրով:
Մարզի դատախազը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում ևս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարությանը միջնորդություններ ու միջնորդագրեր են հասցեագրվել նույն քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Սակայն դատելով վերոնկարագրյալ իրավիճակից՝ արգելված առարկաների ներթափանցման ուղիները բացահայտելուն, մեղավոր անձանց հայտնաբերելուն և նրանց նկատմամբ համապատասխան ներգործության միջոցներ կիրառելուն ուղղված արդյունավետ գործնական քայլեր չեն ձեռնարկվել:
Նշենք, որ վերը նշված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերով կձեռնարկվեն նաև քրեադատավարական միջոցներ՝ պատասխանատուների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից