ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Հակոբյան. Մեր դիվանագիտությունը վակուումի մեջ է 04/27/2019 12:04 | Քաղաքական
Մեր տոնացույցի նորագույն՝ Քաղաքացու տոնին հետաքրքիր է քննախույզ հայացքով վերլուծել, թե անցած մեկ տարվա ընթացքում դիվանագիտական հարթության մեջ ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել հետհեղափոխական Հայաստանի Հանրապետությունը:
Այս հարցը քաղաքական գործիչ, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը առաջին հերթին դիտարկում է Արցախի խնդրի լուծման համատեքստում և այն համոզման է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը ոչ շահեկան վիճակում է հայտնվել: «Իհարկե, բարդագույն հարց է, որևէ մեկը թող գլուխ չգովի, պատրաստի դեղատոմս չկա: Խնդիրը դիվանագիտական հարթության մեջ է, բայց այս մեկ տարվա ընթացքում, ցավոք, մեր դիվանագիտությունը վակուումի մեջ է: Երբեք մենք այսքան մեկուսացված չենք եղել: Միաժամանակ, այս ընթացքում ոչ մի բարեկամ չենք կարողացել ձեռք բերել: Հեղափոխությունը ծափահարողներ եղան և… ընդամենը»:
Ըստ Մինսկի խմբի՝առաջ Ադրբեջանն էր ապակառուցողական դաշտում, հիմա՝ մենք Ռուբեն Հակոբյանի ներկայացմամբ՝ «Մինսկի խումբը միշտ գտել է, որ Ադրբեջանն ապակառուցողական կեցվածք ունի: Եվ Ադրբեջանը միշտ այդ խումբը լուծարելու և կամ՝ վերջինիս կազմում Թուրքիային ընդգրկելու հարց էր բարձրացնում: Այս վերջին մեկ տարվա ընթացքում, եթե ուշադրություն դարձնենք եռանախագահողների հայտարարություններին, ապա ակնհայտ է Մինսկի խումբ-Ադրբեջան հարաբերությունների մեջ դրական մոտիվացիաները:
Օրինակ վերջին անգամ Ադրբեջանում լինելով եռանախագահները գոհունակություն հայտնեցին Ալիևի և արտգործնախարարի զրույցից, իսկ Ադրբեջանը, որը միշտ մերժողաբար էր տրամադրված, հիմա սկսել է հայտարարել, թե՝ միայն Մինսկի խմբով պիտի Արցախի հարցը լուծվի: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այսօր մենք ենք մի տեսակ հայտնվել ապակառուցողական դաշտում»:
Այս առումով նա հիշեցնում է Մինսկի խմբի կեցվածքը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտության, շատ կոպիտ պատասխանեցին, մոտավորապես այս հանգի՝ եթե մեզ վրա եք հույսներդ դրել, իզուր: «Արցախը կարող է ընդգրկվել բանակցային գործընթացում, եթե երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեն: Իհարկե, վատ չէր, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց, բայց եթե այն միշտ հայտարարության մակարդակում է մնում, արդեն մի քիչ ծիծաղելի է դառնում»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը կորցնելը լուրջ կորուստ էր
Այս մեկ տարվա ընթացքում մենք մեկուսացվեցինք և կորցրեցինք մեր բարեկամներին ՝ հայտարարում է Ռուբեն Հակոբյանը՝անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ ՀՀ հարաբերություններին: Նրա համոզմամբ՝ ,,այս երկու կարևոր կառույցների շրջանակում մենք դաշնակիցների կորուստնր ունեցանք: Բնականաբար, տարածաշրջանային առումով ԵԱՏՄ, ՀԱՊԿ այս երկու կառույցներն են, որ խարսխային նշանակություն ունեն մեզ համար: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քվոտայով մեզ վերապահված տեղը կորցնելը ոչ միայն մեզ համար շատ լուրջ կորուստ էր, այլև՝ ՀԱՊԿի հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի էր:
Ռ. Հակոբյանի կարծիքով՝ նոր իշխանության հայտարարությունը՝ ՀԱՊԿ ռազմական կառույցը իբր հանցագործի կողմից ղեկավարվելու վերաբերյալ, ուղղակի ապտակ էր և ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար: Փաստն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեր տեղը կորցրինք, այն մեր ձեռքից առան և եթե չեմ սխալվում, նոր նշանակվողի համար էլ ասացին՝ ինչ երաշխիք, որ մի նոր հանցագործի չեք նշանակի: Այսինքն, մենք ՀԱՊԿ-ը կորցրեցինք, իսկ Արցախի անվտանգության մասին խոսելիս, որպես անվտանգության երաշխավոր՝ ՀԱՊԿ-ին առաջնային նշանակություն տալը մեր պետության ընտրությունն ու կամքն է եղել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից