ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կինոպրոդյուսերը պնդում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջից գումար չի հափշտակել. Իր ձեռքից փորձում են խլել ԱՄՆ-ում գտնվող հողատարածքը 04/27/2019 19:10 | Դատական ռեպորտաժներ
«Քաղաքացիաիրավական վեճի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, մինչդեռ մեր Վճռաբեկ դատարանը բազմաթիվ դիրքորոշումներ ունի՝ այն մասին, որ նման վեճերի արդյունքում գործ հարուցելը անթույլատրելի է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է փաստաբան Կարեն Բատիկյանը։
Վերջինս ներկայացնում է գործարար, կինոպրոդյուսերի շահերը, ով մեղադրվում է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ մեղադրանքը ուռճացված է եւ հիմնավոր չէ։
Ինչպես արդեն նշել ենք մեղադրյալը «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի նախկին գործընկերն է, ում վստահությանն արժանանալով՝ ժամանակին նշանակվել է Գրիգորյանցին պատկանող ԱՄՆ-ում գործող ընկերության տնօրեն։ Ըստ մեղադրանքի՝ Ֆիլմարտադրության շուկա մուտք գործելու համար Գրիգորյանցին առաջարկել է մի ընկերություն, որը փաստացի պատկանել է իրեն, սակայն որպես հիմնադիր-տնօրեն ներկայացրել է գոյություն չունեցող այլ անձի տվյալներ։ Սակայն նրա պաշտպան Կարեն Բատիկյանի խոսքով՝ գործում բավարար տեղեկություններ կան այդ «գոյություն չունեցող անձ»-ի իրական լինելու մասին. «Այդ մարդը գոյություն ունի, նա ԱՄՆ քաղաքացի է, եւ նրա հաշվեհամարին գումար է փոխանցվել, այսինքն՝ քրեական գործով այդ տեղեկությունը խեղաթյուրված է, ինչը, ես չեմ կարող ասել, միտումնավոր է արվել թե վրիպել է նախաքննական մարմնի աչքից»,-ասում է նա եւ հավելում. «Գործով անցնող բոլոր մարդիկ ԱՄՆ քաղաքացիներ են, եւ ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ԱՄՆ-ում, հետեւաբար՝ այս գործը ընդհանրապես այստեղ չպետք է քննվեր»։
Պաշտպանի խոսքով՝ եթե գումարը վերցվեր, բայց ֆիլմ չարտադրվեր, քննարկման առարկան այլ կլիներ, բայց այս պարագայում գումարը փոխանցվել է, ֆիլմն՝ արտադրվել. «Խոսքը վերաբերում է համաշխարհային ճանաչում ստացած 14 ֆիլմերի մասին, որոնցից կարող եմ նշել, օրինակ, «Փախուստ բանտից»-ը։ Եթե նայեք, կտեսնեք, որ իմ պաշտպանյալը նշվում է որպես ֆիլմի պրոդյուսեր»։
Մեր դիտարկմանը, թե ըստ մեղադրանքը՝ նա ոչ թե ամբողջ գումարն է հափշտակել, այլ մի մասը ներդրել է ֆիլմարտադրության ոլորտում, մյուսը՝ յուրացրել, Բատիկյանն արձագանքեց՝ ասելով. «Խնդիրն այն է, որ կոնկրետ ֆիլմի եկամուտը պակաս է եղել ծախսված գումարից, ինչի պատճառով մեր դատավարական հակառակորդը իմ պաշտպանյալից պահանջել է մնացած շահույթը փոխհատուցել. «Ֆիլմարտադրությունը կարգավորվել է պայմանագրով. ամեն ֆիլմի համար պայմանագիր է կնքվել, որոնցով այնքան մանր հարցեր են լուծվել, օրինակ՝ գումարների բաշխումը կամ այն, թե դա որ կազմակերպությունը պետք է վերահսկի, իսկ այդ կազմակերպություններից ոչ մեկը ներգրավված չէ, եւ գործով չի հարցաքննվել։ Իմ պաշտպանյալը գործով միակ մեղադրյալն է, եւ մեղադրվում է տուժողի եւ նրա 4-5 ընկերների ցուցմունքների հիման վրա»,-ասում է Բատիկյանը։
Ի վերջո գույքային վեճ եղել է կողմերի միջեւ թե ոչ, նա չգիտի. «Առերեւույթ գոյություն ունի, բայց ես չգիտեմ՝ կա թե չկա, պայմանագիրը իմ պաշտպանյալի հետ չի կապվել, կապվել է այլ անձի հետ, որը քրեական գործով հարցաքննված չէ, քրեական գործը քննող անձը կոնկրետ տեղեկություններ չի ներառել մեղադրանքի որոշման մեջ»։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե այս պարագայում իր պաշտպանյալը որեւէ շարժառիթ տեսնո՞ւմ է, որն է հանիրավի, ինչպես նա է ասում, մեղադրանք առաջադրելու պատճառը՝ Բատիկյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ի Մալիբու քաղաքում մի հողատարածք կա, որի բաժնետեր է նաեւ իր պաշտպանյալը, եւ այն վիճելի տարածք է. «Դրա վերաբերյալ ԱՄՆ-ում հիմա քաղաքացիական դատավարության կարգով գործ է ընթանում, ու ըստ իմ պաշտպանյալի ներկայացրած հանգամանքների՝ այս ամենը կատարվում է նրա համար, որ իր վրա ճնշում գործադրեն, հողը իր ձեռքից խլեն»։ Թե ով է հողատարածքի մյուս բաժնետերը, Բատիկյանը պաշտոնական տեղեկություն չունի։
Նշենք, որ այս քրեական գործը հարուցվել է 2017 թվականի հոկտեմբերին, պաշտպանյալի խոսքով՝ հաղորդումը տալուց անմիջապես հետո. «Ընդ որում, քրեական գործի հարուցման որոշումը ամբողջովին արտատպված է հանցագործության մասին հաղորդումից»,-ասում է նա։
Հավելենք, որ հիշյալ մեղադրյալն այս պահին կալանավորված է։ Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդհանուր իրավասության դատարանի` մեղադրյալին կալանավորելու որոշման դեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել