ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես եկավ բանախոսությամբ 04/27/2019 20:00 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի հոբելյանական տոնախմբության շրջանակներում, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջկրոնական արարողությունը։ Միջկրոնական արարողությանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական հրավերով իր մասնակցությունը բերեց և բանախոսությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Միջոցառմանը ներկա էին նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան, Կարդինալ Պարոլինը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կաթոլիկ և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ մասնավորապես ասելով.
«Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով, որտեղ հողի ամեն անկյուն և հատիկ ներծծված է վկաների ու նահատակների արյունով, որի դարավոր մշակույթն ու քաղաքակրթությունը խորապես դաջված են քրիստոնեական հավատի ներշնչող ու առինքնող կնիքով։ Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Փրկագործության պատմությունը՝ Նոյյան ջրհեղեղից սկսած մինչև Փրկչի մարդեղացում բյուրեղացած ու լեռնացած է բիբլիական Արարատի վսեմ ներկայությամբ, որտեղ հավատն ազգային կեցություն է ու ապրելակերպ։ Ահա այս փորձառության ու ավանդության լույսի ներքո ենք այսօր Ձեզ հետ կիսելու մեր մտածումներն այս աշխարհում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության կարևորագույն հեռանկարներից մեկի՝ հավատի կարևորության ու ժամանակի մասին արդի հասարակության մեջ։
Ս․ Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքն ու ապրելակերպն ամփոփել է հետևյալ համառոտ, բայց խորիմաստ նախադասությամբ․ «որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթների վրա հիմնված»։ Քրիստոնյայի ընթացքը, կյանքն ու կենցաղը, ըստ առաքյալի խոսքի, հաստատված է ոչ թե երևույթների, կարծիքների ու տեսակետների, այլ հավատի վրա։ Քայլել հավատով, ըստ այսմ, նշանակում է մեր ողջ կյանքն ու առաքելությունը, իբրև քրիստոնյա, հանձնել Տիրոջն ու մեր գոյության բոլոր օրերում հենվել Նրա հանդեպ ունեցած վստահության վրա, ըստ աստվածաշնչյալ հեղինակի․ «Տիրոջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ, ճանաչի՛ր Նրան քո բոլոր ճանապարհներին» (Առակաց Գ 5)։
...Սիրելինե՛ր, արդի հասարակությունը, հակառակ գիտատեխնիկական ու գաղափարական առաջընթացի արագ զարգացմանը, նույնպես կարիք ունի հավատի։ «Եթե չհավատաք, չեք հասկանա»,- այսպես է պատգամում Եսայի մարգարեն իր ժամանակի հասարակությանը (հմմտ․ Ես․ Է 9), և նրա կոչն այսօր էլ, առավել քան երբևէ, հնչում է արդիական ու կարևոր։ Ներկա ժամանակներում շատ հաճախ հավատի մասին սխալ պատկերացումների արդյունքում այն շփոթում են օրենքների ու կանոնների ամբողջության հետ՝ այդպիսով եղծելով հավատի հիմնական նշանակությունը․ հավատը ոչ թե օրենքների ու կանոնների ամբողջությունն է, այլ նախևառաջ հարաբերություն Աստծո և մարդկանց հետ, բոլորանվեր ու ամբողջական սեր առ Աստված և առ մերձավորը։ Հետևաբար, ներկա հասարակությունը կարիք ունի նորովի հասկանալու, ըմբռնելու հավատի հրաշագործ ու խորհրդավոր զորությունը, որն աներևակայելի ուժ ունի հատկապես մարդո՛ւ ներաշխարհում։ Հավատի առաքելությունն այսօր մարդն է՝ թե՛ իբրև անհատ և թե՛ իբրև հասարակություն, մարդը՝ անհատական ու հասարակական իր բոլոր խնդիրներով։ Անկեղծ ու մաքուր հավատի առաջին օրինակից մինչև վաղ եկեղեցու հալածանքների ժամանակ վկայած նահատակներ, հոգևոր ներքին մարտիրոսությամբ սրբացած ճգնավորներից մինչև սոցիալական ու հասարակական անարդարության համար պայքարող նվիրյալներ, բոլորն էլ օրինակել են քրիստոնեական հավատի իրական, անեղծ բովանդակությունը, որի նոր սահմանումը ենթադրում է անցյալում ապրած հավատի վկաների կյանքի ու առաքելության վերապատմում նո՛ր իրականության համար։
Բայց հավատի այս նոր առաքելությունը չի կարող բացառիկության իր բարձունքից պարտադրվել մարդկանց։ Հավատի ճշմարտության այդ սուբյեկտիվ իրականությունը մենք, իբրև Հայաստանյայց եկեղեցի, զգացել ու ճանաչել ենք Ի․ դարասկզբից, երբ մեզ պարտադրաբար հրամցվել են մարդկային մտքի ու սկզբունքների, երևույթների վրա հիմնված հավատի ճշմարտություններ, որոնք, սակայն, ինչպես արդեն ցույց է տվել պատմությունը, մարդկային հոգին զորացնելու փոխարեն տկարացրել են այն, հարստացնելու փոխարեն՝ աղքատացրել, բարձրացնելու փոխարեն՝ ամուր կապել նյութին ու նյութականին․․․Մենք քաջ գիտենք, որ մարդկային կարծիքի ու տեսակետի վրա կառուցված հավատի ճշմարտությունը միշտ բերրի դաշտերը վերածում է անապատների, ծաղկուն լեռները՝ մռայլ ու գորշ բարձունքների։ Եվ ուրեմն, մեր օրերում քրիստոնեական եկեղեցին իր առաքելության ճանապարհին անհրաժեշտաբար պետք է հասարակության մեջ ամրագրի հավատի ու ճշմարտության փոխհարաբերության այն բացառիկ օրինակը, որը ծնվել է սրտով հավատալուց (հմմտ․ Հռոմ․ Ժ 10), հասունացել առաքինի ու ճշմարիտ կյանքի գործերով և պտղաբերել միլիոնավոր մարդկանց կենցաղի բարելավմամբ ու հոգևոր արթնությամբ։ Հավատի վկայություն, որը հենվում է ոչ թե մարդկային, այլ աստվածային ճշմարտության վրա՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի ապրած կյանքի ու փրկագործական տնօրինությանց։
Մեր օրերում արդեն գրեթե հանապազ են դարձել հավատի ընկալման ծայրահեղ դրսևորումները։ Մի կողմից՝ հավատի օրինակով ապրել կամեցող որոշ խմբեր ու անհատներ հավատո իրենց ճշմարտությունն ընկալում են իբրև բացառող, հաճախ նաև բացասող երևույթ՝ ի հաշիվ, շատ հաճախ, մեծամասնաբար այդ կարծիքը չկիսող հասարակության։ Մյուս կողմից, ճշմարտության ու հավատի ընդելուզմամբ ծնվող անանց արժեքների հանդեպ անհատական ու հասարակական վստահության զգացումը դիտարկվում է որոշակի վերապահությամբ՝ իբրև մի բան, որ խիստ ներանձնական է և թողնված է յուրաքանչյուրի խղճին։ Այո՛, հավատի ճշմարտության ընտրությունը խիստ ներանձնական ու անհատական իրողություն է, բայց դրա դրսևորումը, քրիստոնեական եկեղեցու տեսանկյունից, կերտում է ճշմարտության սյուն և հաստատություն հանդիսացող Աստծո կենդանի եկեղեցին (հմմտ․ Ա Տիմ․ Գ 15)։ Ահա այսպես է, որ ճշմարտության անհատական, ներանձնական մակարդակից հավատը՝ իբրև հավիտենական արժեքների վրա հիմնված ճշմարտություն, դառնում է այս կյանքում ընթանալու անշեղ ճանապարհ։ Այսպես է այն նույնանում աստվածպաշտության խորհուրդ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը «հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ․ Գ 16)։ Վերջապես այսպես է, որ հավատն ու ճշմարտությունը, նույնանալով մարդու անհատական ընտրությամբ, եկեղեցանում են՝ կերտելով Քրիստոսի եկեղեցու հավատի առաքելությունը ներկա աշխարհում։
Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպես արդեն նշեցինք, Եկեղեցու հավատի առաքելության նոր հեռանկարներից մեկն է անցյալում հավատի վկայությամբ ապրած սրբակենցաղ անձանց կյանքի ու վարքի նորովի վերապատմումն արդի հասարակության համար»:
Իր խոսքի վերջում Նորին Սրբությունը ներկաներին հրավիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանի խոսքերով աղոթքի ու լռության պահի մեջ խորհրդածելու հավատի կարևորության և զորության մասին.
«Քանզի արդարև սեռն տեսութիւն,
Եւ կատարեալ իմաստութիւն,
Եւ առ Աստուած ընտանութիւն,
Եւ բարձրելոյն ծանաւթութիւն,
Հաւատոց մասն երջանիկ եւ ընտրեալ անուն,
Որ յարաձգեալ մնայ անվթար եւ անփակելի՝
Պատուակից գոլով սիրոյ եւ յուսոյ։
Զի եթէ փոքու սերմանի գոյի՝
Հատի մանանխոյ չափոյ նուսատի հաւատք
Զլերանց մեծութիւն փոխէ զաւրեղապէս ի սիրտս ծովու,
Ապա յիրաւի ընկալաք զսոյն սկզբնաշաւիղ առաջնորդ կենաց․․․
Քանզի թէ հաւատաս ի նա՝ եւ սիրես,
Որով եւ յուսաս աներեւութից պարգեւաց նորին։
Նմա փառք յաւիտեանս։ Ամէն» (Մատեան ողբերգութեան, Ժ, 4։ 55-75)։
Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը, Մայր Աթոռի պատվիրակության, Կարդինալ Պարոլինի և Բենեդիկտյան վանական համալիրի վանահայր Հայր Բեռնարդոյի ու մյուս վանականների հետ շրջայց կատարեց Ֆլորենցիայի հայազգի առաջին մարտիրոսի անունը կրող տաճարում, ապա աղոթք կատարվեց սրբի նշխարների վրա կառուցված խորանի առաջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից